Content deleted Content added
Տող 153.
Խնդրում եմ միջամտել.
Նույնիսկ բացատրելուց հետո, որ դա իմ սկսած նախագծի համար անհրաժեշտ ցանկ է Chaojoker ադմինը ջնջել է [[Աշխարհի լեզուների ցանկ (ամբողջը)]] հոդվածը, որի համար ես հատուկ երկու նոր կաղապար եմ ստեղծել և բավականին երկար ժամանակ ծախսել։ Կարո՞ղ եք դուք ինձ բացատրել, թե ադմինը ինչ իրավասություն ունի որոշելու որևէ հոդվածի հատկապես մասնագիտական բնույթի հոդվածի լինել չլինելու ճակատագիրը երբ ինքը դրանից ակնհայտորեն բան չի հասկանում։ Եվ վերջապես սա ի՞նչ հալածանք է, ես արդեն չգիտեմ ինչ որակավորում տալ դրան։ Ուրիշ ջնջելու կամ խմբագրելու բան չունի։ Եթե չեք ուզում որ ես խորհրդարանում նոր քննարկման թեմա բացեմ, ինչի արդյունքը կարող է լինել ևս մեկ ժամանակի և արդյունավետության կորուստով ու առանց այն էլ աբսուրդ մթնոլորտի շիկացումով քննարկում, որի հետևանքները այս անգամ արդեն կարող են շատ ավելի վատ և հոռետեսական լինել քան բոլոր նախորդները միասին վերցրած խնդրում եմ միջամտեք և վերականգնեք իմ հոդվածը։ Ես ոչ ուզում եմ բանավիճել այդ մասին, ոչ էլ արդեն դրա ուժն ունեմ, անկեղծորեն։ Սա արդեն խայտառակության գագաթնակետն է։ Հնարավոր է ես ինչ-որ մեկին վրդովվեցրել եմ իմ խմբագրումներով։ Բայց ես ոչ մեկի հոդվածը չեմ ջնջել։ Սա ոչ թե զուտ անձնական վիրավորանք է արդեն այլ բացարձակ միանշանակ և ադմինական վանդալություն ուղղված կոնկրետ անձի դեմ։ Սա ուրիշ որակավորում չի կարող ունենալ։ --[[Մասնակից:Lilit Gabyan|Lilit Gabyan]] 20:52, 25 Մայիսի 2010 (UTC)
 
:Համաձայն եմ Աշոտ Գաբիելյանի պատասխանի հետ։
:Այս պահին ես միայն կարող եմ ենթադրություններ անել։
 
:Ինչքան հիշում եմ ժամանակին խորհրդարանում եղել էր քննարկում և հետևյալ քաղաքականությունն էր որդեգրվել․ եթե հոդվածը իր մեջ մինիմում մի քանի տող թեմային վերաբերող տեղեկություն չի պարունակում, ապա այն ջնջման ենթակա է։ Օրինակ այսպիսի հոդված կար՝ '''Սալոր''' - միրգ Հայաստանում։ Բայց ավելի կարևոր օրինակ բերեմ։ Այն ավելի կաևոր է, քանի որ ձեր կողմից էր ստեղծվել և ըստ ինձ արտացոլում է ձեր խմբագրություն անելու մոտեցումը։ Դուք ստեղծել էիք տարբեր երկրների էջեր, որոնք դատարկ էին։ Օրինակ՝ http://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%BB%D5%B6%D5%A4%D5%B8%D5%B6%D5%A5%D5%A6%D5%AB%D5%A1&diff=6239&oldid=3276
:Այդ էջը մտնողը ոչ մի տեղեկություն Ինդոնեզիայի մասին չէր ստանա։ Ինչո՞վ է այդ հոդվածը արտացոլում ձեր խմբագրելու ոճը։ Նրանով, որ դուք գերադասում եք դատարկ հոդվածներ բացել՝ երևի հիմնավորելով բերելով այն, որ այդպես ավելի հեշտ կլինի հետագայում այն լրացնելը, տեղեկություն ներմուծելը։ Ես էլ եմ կարծում, որ ավելի հեշտ կլինի, քանի որ էջում արդեն ենթաբաժիններ կան ստեղծված՝ երկրի դրոշը, մայրաքաղաքը և այլն անվանումներով։
:Բայց քննարկումների ժամանակ ըստ ինձ մի շատ կարևոր միտք արտահայտվեց՝ համացանցից օգտվողները երբ օրինակի համար փնտրում էին համացանցում Ինդոնեզիա բառը, առաջինը հենց վիքիի էջն էր գալիս, սակայն այդ էջը մտնելիս ի՞նչ էին տեսնում՝ դատարկ էջ, որտեղ ոչ մի տեղեկություն չկար Ինդոնեզիայի մասին։ Մեկ ուրիշ անգամ էլ մեկ ուրիշ անվանում կփնտրեին, և էլի վիքիփեդիայում դատարկ հոդված կտեսնեին։ Արդյունքում, շատերը կարող էին հիասթափվել վիքիփեդիայից և հետագայում արհամարհել այն։ Փաստորեն այդպես և այցելուների քանակը կնվազեր, և դրա հետևանքով նորեկ խմբագիրների թիվն էլ։ Եվ քննարկման ժամանակ որոշվեց, որ այս հանգամանքը շատ ավելի կարևոր է, քան այդ տիպի էջեր ունենալը հանուն հետագա խմբագրումների հեշտության։ Այսպիսով որոշվեց այդ տիպի էջերը ջնջել։
:Եթե չեմ սխալվում, Chaojoker-ի ջնջած ցանկը դատարկ էր, չէ՞։ Այնտեղ դեռ լեզուների ցանկեր ներմուծած չէր, չէ՞։ Եթե չկային, ապա Chaojoker-ը ուղղակի հետևել է այն քաղաքականությանը, որը որդեգրել էր համայնքը (այսինքն այդ ժամանակվա ակտիվ անդամները)։ Եվ այստեղ ես անձնական վիրավորանք կամ «ադմինական վանդալություն» չեմ տեսնում։ [[Մասնակից:Վազգեն|Վազգեն]] 03:17, 26 Մայիսի 2010 (UTC)