«Հունգարական հեղափոխություն (1956)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
'''Հունգարիայի 1956-ի հեղափոխությունը''' - Զինված ապստամբություն [[Հունգարիա]]յում կոմունիստական դրածո վարչախմբի դեմ: Ճնշվել է խորհրդային զորքերի կողմից: [[Պատկեր:Budapešť, Belváros, Országház, revoluční vlajka.JPG|մինի|Հունգարիայի դրոշը, որից կտրված է խորհրդային տարբերանշանը: Այն Հունգարիայի հեղափոխության խորհրդանիշն է]]
 
== Հունգարիայում դրածո վարչախմբի հաստատումը ==
1945-ի փետրվարին խորհրդային զորքերը գրավում են Հունգարիան: 1947-ին [[:en: Paris Peace Treaties, 1947|Փարիզի պայամանագրով]] Հունգարիան ճանաչվում է անկախ, դառնում [[ՄԱԿ]]-ի անդամ: 1947-49թթ [[ԽՍՀՄ]] հատուկ ծառայություններն ու նրանց գործակալները տեռորի, շանտաժի, կեղծիքների միջոցով Հունգարիայում հաստատում են կոմունիստական միակուսակցական դրածո վարչախումբ:
 
== Խորհրդային զորքերի կարգավիճակը Հունգարիայում ==
[[Պատկեր:Nagy Imre - bust in Mátészalka, Hungary.jpg|մինի|Իմռե Նաձի կիսանդրին]]
Փարիզի պայմանագրով նախատեսվում էր դուրս բերել խորհրդային զորքերը Արեվելաեվրոպական երկրներից: Սակայն 1955 թվականի [[մայիսի 14]]-ին [[Վարշավա]]յում [[Ալբանիա]]ն, [[Բուլղարիա]]ն, [[Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն]]ը, [[Լեհաստան]]ը, Հունգարիան, [[Չեխոսլովակիա]]ն, [[Ռումինիա]]ն և ԽՍՀՄ-ը հիմնում են «[[Վարշավայի պայմանագրի կազմակերպություն]]» (ՎՊԿ) ռազմաքաղաքական դաշինք, որով ԽՍՀՄ-ն իրավունք է ստանում զորք տեղակայել ՎՊԿ երկրներում:
 
== Ընդվզման նախաշեմին ==
[[Պատկեր:Будапешт 56. Голова статуи Сталина.jpg|մինի|Ստալինի կոտրված արձանի գլուխը]]
Հունգարիայում 1947-52թթ. 650.000 մարդ հալածվում և հետապնդումների է ենթարկվում, սահմանափակվում է ազատ խոսքը: 1949-ին կալանավորվում է 200 քաղաքական գործիչ, որոնց մի մասը մահապատժի է ենթարկվում: [[1952]]թ-ին բռնադատվում է 540.000 մարդ, քրգործեր են հարուցվում 1.5 մլն մարդու նկատմամբ: Վճարվող մեծ ռազմատուգանքը խոչընդոտում է տնտեսության զարգացմանը: [[1953]]թ.ին Հունգարիայի կառավարության ղեկավար է նշանակվում [[Իմռե Նաձ]]ը, որը սկսում է բարեփոխումներ իրականացնել. Քաղբանտարկյալների նկատմամբ համաներում է կիրառվում, դադարեցվում է բռնի կոլեկտիվացումը, մամուլին որոշակի ազատություններ են տվում և այլն: Կրեմլը 1955-ի ապրիլի 18-ին պաշտոնանկ է անում Իմռե Նաձին, ինչը հասարակական դժգոհության ալիք է բարձրացնում:
Տող 38 ⟶ 39՝
*[https://www.youtube.com/watch?v=kc2yHN2y3AM/ The Hungarian Revolution (1956) - newsreel footage]
*[http://www.russian-globe.com/N57/Lulechnik.Vengria1954.htm Как Советская Армия подавила венгерское восстание]
 
[[Կատեգորիա:Հունգարիայի պատմություն]]
[[Կատեգորիա:Սառը պատերազմ]]