«Վարֆոլոմեյ Ռաստրելլի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Վարֆոլոմեյ Վարֆոլոմեևիչ Ռաստրելլի''' ([[1700]], [[Փարիզ]]-[[1771]], [[Պետերբուրգ]]), ռուս ճարտարապետ, [[18-րդ դար]]ի կեսի ռուս, [[բարոկկո]]յի առաջատար ներկայացուցիչը։ Ազգությամբ իտալացի, քանդակագործ Բ․ Կ․ ՌասարեււիիՌասարելլիի որդին։ [[1716 թվական]]ին փոխադրվել են [[Պետերբուրգ]]։ [[1725 թվական|1725]]-[[1730 թվական]]ի միջև սովորել է արտասահմանում։ [[1730 թվական|1730]]-[[1763 թվական]]ին՝ պալատական ճարտարապետ։ Վարֆոլոմեյ Ռաստրելլու վաղ շրջանի գործերը՝ այսպես կոչված Երրորդ Ձմեռային պալատը [[Պետերբուրգ]]ում ([[1732]]-[[1733]]), պալատներ [[Ռունդալե]]ում ([[1736]]-[[1740]]) և [[Միտավա]]յում (այժմ՝ [[Ելգավա]], [[1738]]-[[1740]]) առնչվում են [[18-րդ դար]]ի ռուսական ճարտարապետական ձևերի հետ։ Ստեղծագործական ծաղկուն շրջանում՝ [[1740 թվական|1740]]-[[1750 թվական|1750]]-ական թվականներին, Վարֆոլոմեյ Ռաստրելլին [[եվրոպական բարոկկո]]յի ավանդույթները վերաիմաստավորել է ռուսական ազգային գեղարվեստական մշակույթի ազդեցությամբ։ Ստեղծագործական նոր ընկալումները արտահայտվել են արդեն [[1740 թվական|1740]]-ական թվականների առաջին խոշոր շինություններում՝ փայտե Ամառային պալատը [[Պետերբուրգ]]ում ([[1741]]-[[1744]], չի պահպանվել) և Անդրեևյան եկեղեցին [[Կիև]]ում (նախագիծը՝ [[1747]], կառուցվել է [[1748]]-[[1767]], ճարտարապետ Ի․ Ֆ․ Միչուրին)։ [[1747]]-[[1752 թվական]]ին Վարֆոլոմեյ Ռաստրելլին իրականացրել է [[Պետերգոֆ]]ի (այժմ՝ [[Պետրոդվորեց]]) Մեծ պալատի շինարարությունը։ Պահպանելով [[Պետրոս I]]-ի օրոք ստեղծված պալատի հիմնական հորինվածքը՝ Վարֆոլոմեյ Ռաստրելլին ընդարձակել է նրա միջին մասը, կողային ճակատներին կցակառուցել պալատական եկեղեցի և մի մասնաշենք, նորովի ձևավորել բոլոր ինտերիերները։ Վարֆոլոմեյ Ռաստրելլիու կերտած հանդիսավոր ինտերիերներին բնորոշ են վառ բազմազանությունը և հարդարանքի ճոխությունը՝ բազմաթիվ հայելիներ, ոսկեջրած Փայտեփայտե Փորագրազարդումներփորագրազարդումներ, գեղաձև մանրատախտակ և հատակներ, նկարազարդ առաստաղներ ևն։ Մ․ Ի․ Վորոնցովի ([[1749]]-[[1757]]) և Ս․ Գ․ Ստրոգանովի ([[1752]]-[[1754]]) պալատների (երկուսն էլ՝ [[Պետերբուրգ]]ում) կառուցման ժամանակաշրջանում ավարտվել է Վարֆոլոմեյ Ռաստրելլիու հասուն ճարտարապետական ոճի կազմավորումը։ Վարֆոլոմեյ Ռաստրելլին վերակառուցել է նաև Մեծ (Եկատերինյան) պալատը ([[1752]]-[[1757]]) Ցարսկոյե Սելոյում (այժմ՝ ք․ Պուշկին)։ Վարֆոլոմեյ Ռաստրելլիու նշանավոր գործերից են նաև Սմոլնիի մենաստանն ([[1748]]-[[1754]]) ու Ձմեռային պալատը ([[1754]]-[[1762]]) [[Պետերբուրգ]]ում, որոնք կերտվել են որպես ամբողջական, պարփակ քաղաքային անսամբլներ։
 
{{ՀՍՀ}}