«Լեռնային Ղարաբաղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (6)
No edit summary
Տող 16.
{{main|Լեռնային Ղարաբաղի պատմություն}}
[[Պատկեր:Gandzasar-inscription5.jpg|մինի|ձախից|200px|[[Հասան-Ջալալ]]ի գրությունը]]
Լեռնային Ղարաբաղի պատմություն. Արցախի պատմություն. Ք.ա. 3-1-ին հազարամյակներից սկսած հանդես եկան առաջին պետական կազմավորումները, որոնց շարքում առանձնանում էր Ուրարտուն` Վանի կամ [[Արարատի թագավորություն]]ը: [[Ուրարտական թագավորություն|Ուրարտական թագավորության]] ժամանակաշրջանում (Ք.ա. 9-6դդ.) Արցախը հայտնի էր Ուրտեխե-Ուրտեխինի անվանվամբ: Արցախի` որպես Հայաստանի մաս, հիշատակումներ կան [[Ստրաբոնի]],[[Դիոն Կասիոս]]ի, [[Պլինիոս Ավագ]]ի, [[Պլուտարքոս]]ի և այլ անտիկ հեղինակների աշխատություններում, ինչպես նաև [[Արգիշտի Ա]]-ի` [[Կոտայք]]ում հայտնաբերված ժայռափոր արձանագրության մեջ, որտեղ խոսվում է [[Զառ]] քաղաքի մասին: Ըստ պատմաբան Վ. Բալայանի այն համընկնում է Արցախի միջնադարյան Ծար մելիքանիստ ավանի և ներկայիս Քարվաճառի Զառ գյուղի հետ:
Լեռնային Ղարաբաղի պատմություն. գտնվելով կովկասյան և մերձավորարևելյան քաղաքակրթությունների ու մշակույթների ակտիվ փոխազդեցության ոլորտում այս երկրամասը տարբեր ժամանակներում հանդես է եկել տարբեր անուններով։ Սակայն դրանցից ամենահինը և գործածականը՝ «Արցախ» անվանումն է, որն ըստ ժողովրդական ստուգաբանության նշանակում է «Արայի անտառներ» - առասպելական մի թագավորի սիրած որսավայրը։
Ք.ա. 4-րդ դարում արդեն [[Երվանդունիներ]]ի թագավորության օրոք նույնպես վկայություններ կան, որ հայկական պետության կազմի մեջ էին մտնում Արցախը և [[Ուտիք]]ը: Այդ մասին են փաստում հույն պատմագիր և աշխարհագիր Ստրաբոնի վկայությունները, որտեղ նա Արցախը ներկայացնում է, որպես [[Մեծ Հայք]]ի կազմում գտնվող նահանգ`[[Օրխիստինա]] - Արցախ:
66թ. [[Արշակունյաց հարստություն|Արշակունյաց հարստության]] շրջանում Արցախը նույնպես գտնվում էր հայակական միասնական պետության կազմում: Այդ մասին է վկայում հռոմեական կայսր` [[Ներոն]]ի ժամանակներից Հռոմում պահպանված պատի վրա փորագրված աշխարհի մարմարե քարտեզը, որտեղ Արցախը նոր պետության առաջատար նահանգներից մեկն է:
Մեծ Հայքի թագավորության բաժանումից հետո (387թ.) Արցախը կազմում է Արևելահայկական թագավորության մաս, որն էլ շուտով ընկնում է [[Պարսկաստան]]ի տիրապետության տակ: Սակայն նույնիսկ օտար լծի տակ գտնվելով` Արցախը շարունակում է պայքարել և պահպանել իր հայկականությունը: Այդ մասին են փաստում [[Կորյուն]]ի վկայությունները, որոնց համաձայն Մ. [[Մաշտոց]]ը լուսավորական գործունեություն էր ծավալում Արցախում, որն այդ ժամանակ կոչվում էր [[Փոքր Սյունիք]]: Եվ, ըստ ավանդության, նույն նահանգի [[Հաբանդ]] գավառի [[Ամարաս]] գյուղաքաղաքում Մ. Մաշտոցը բացեց իր առաջին դպրոցներից մեկը:
451թ. օգտվելով Պարսկաստանում սկիզբ առած քաղաքական անկայունություններից` [[Կուր]]ի աջափնյա Արցախ և Ուտիք նահանգների [[Առանշահիկ]] հայ իշխանական տոհմն իրեն հայտարարում է թագավորություն: Հենց Առանշահիկներն էլ կամզակերպեցին Արցախի հայության հակապարսկական ընդվզումները, որոնք գլխավորում էր Վաչե Առանշահիկ թագավորը` [[Վարդան Մամիկոնյան]]ի համախոհներից մեկը: Զորավարի մահից հետո Արցախ աշխարհը պարսկական հետագա ասպատակություններից պաշտպանելու և ազատագրական պայքարների միջոցով անկախություն հաստատելու նպատակով Վաչե Առանշահիկը կեղծ ուրացության ուղին բռնեց և նույնիսկ ամուսնացավ Պարսկաստանի թագավոր` [[Հազկերտ Բ]]-ի քրոջ աղջկա հետ: Սակայն 457թ. Հազկերտ Բ-ի մահից հետո, օգտվելով Պարսկաստանում սկսված գահակալական կռիվներից Վաչեն նորից դառնում է քրիստոնեական-լուսավորչական կրոնին և ապստամբություն բարձրացնում պարսիկների դեմ:
Վաչեից հետո շուրջ 30 տարվա անիշխանությունից հետո Հայոց Արևելից աշխարհում թագավոր է դառնում նրա եղբոր որդի Վաչագանը: Այդ ժամանակ բուն Մեծ Հայքում և կենտրոնական նահանգներում հայկական պետականության բացակայության պայմաններում [[Վաչագան Բարեպաշտ]]ի թագավորությունը հայահավաք կենտրոնի դեր էր կատարում: Նրա կառավարման տարիներն աչքի են ընկնում սահմանադրական և կրոնական բարեփոխումներով, տնտեսական և մշակութային կյանքի վերելքով:
Եվ այսպես մինչև 6-րդ դարի կեսերը Արցախ աշխարհում տևական խաղաղություն և ինքնավարություն էր տիրում: Սակայն ամեն ինչ փոխվեց 7-րդ դարի սկզբին, երբ Հայոց երկիր ներխուժեցին արաբները:
652թ. [[Թեոդորոս Ռշտունի]]ն [[Ասորիք]]ի և Վերին Միջագետքի կառավարիչ [[Մուավիա]]յի հետ պայմանագիր ստորագրեց, որով Հայաստանը պահպանեց իր ներքին ինքնավարությունը: Սակայն Սեբեոսի վկայությամբ բանակցություններում Հայաստանն առանձին էր դիտարկվում Սյունիքից և Արցախից: Իրավիճակը փոխվեց Թեոդորոս Ռշտունու մահից հետո, երբ գահակալվեց նրա փեսան` Համազասպ Մամիկոնյանը: Նրան հաջողվեց իր իշխանության տակ վերցնել Մեծ Հայքի գրեթե բոլոր գավառները` այդ թվում` Արցախը: Այդ տարիներին տեղի ունեցած հակաարաբական ընդվզումները վերջնականապես ունեցան իրենց արդյունքը և 885թ. արբական խալիֆայությունը ճանաչեց [[Աշոտ Ա Բագրատունի|Աշոտ Ա Բագրատունու]] Մեծ Հայքի նահանգի թագավորությունը: Այսպիսով, Հայաստանը վերականգնեց իր անկախությունը և Արցախ աշխարհը նորից հայտնվեց համահայկական պետության կազմում:
Ամեն ինչ փոխվեց 11-րդ դարում` [[սելջուկ-թուրքեր]]ի արշավանքների ժամանակ: Տուղրիլ բեկի (1025-1063թթ.) կառավարման տարիներին սելջուկ-թուրքերը ավերեցին Հայաստանի կենտրոնական, արևմտյան և հարավային շրջանները, սակայն Արցախը դեռ շարունակում է անվնաս մնալ:
1064թ. սելջուկ-թուրքերի մեծաքանակ զորքերն` Ալփասլանի գլխավորությամբ սրի ու գերության մատնեցին Արցախը:
12-րդ դ. սկզբներից, սելջուկ-թուրքերի կայսրության քայքայմանը զուգընթաց հզորանում էր վրացական թագավորությունը: Հայ ժողովուրդը, մնալով սելջուկ-թուրքերի գերիշխանության տակ` չէր համակերպվում այդ կացության հետ: Հայերին անհրաժեշտ էր [[Վրաստան]]ի օգնությամբ թոթափել սելջուկ-թուրքերի լուծը: Եվ հայ-վրացական ռազմա-քաղաքական համագործակցության մեջ մեծ դերակատարություն ունեցան վրաց արքունիքում ծառայող հայ իշխանները, հատկապես` [[Զաքարյաններ]]ի տոհմի ներկայացուցիչները:
12-րդ դ. 90-ական թթ. նոր թափ ստացավ Հայաստանի ազատագրման և հայկական պետականության վերածննդի ապահովման գործը:Հայ-վրացական միացյալ ուժերի կողմից ազատագրվում էին հայակական տարածքները, որոնց թվում` նաև Արցախը: Սակայն Զաքարյաններին չհաջողվեց միաձույլ կենտրոնաձիգ պետություն ստեղծել: Այդ իսկ պատճառով հայոց միասնությունը պահելու համար Զաքարյան իշխանները խնամիական կապեր ստեղծեցին գավառային հզոր իշխանական տոհմերի հետ: Այս ժամանակաշրջանում Արցախում գտվող երեք իշխանությունները` Ներքին Խաչեն, Հաթերք և Վերին Խաչեն, տարբեր հարաբերություններ ունեին Զաքարյանների հետ: Վերին Խաչենը (Ծարա), որն ազատագրվել էր Զաքարյանների օգնությամբ ընդունում էր վերջիններիս գերագահությունը: Միջին Խաչենի կամ Հաթերքի իշխանության տիրույթները ժամանակի ընթացքում բաժանվեցին Վերին Խաչենի և Ներքին Խաչենի միջև: Վերջինիս իշխանական տան ներկայացուցիչներն Արցախի մյուս իշխանությունների համեմատ առավել մեծ ինքնուրույնություն ունեին: Ներքին Խաչենը տնտեսական և մշակութային աննախադեպ վերելք ապրեց [[Հասան-Ջալալ]]ի օրոք: Նման զարգացվածության շնորհիվ երկրամասը նաև քաղաքական անկախություն ստացավ, որն ընդունում էին նունիսկ վրաց թագավորները:
1221թ. Կոտման (Թոուզ) գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հայ-վրացական միացյալ ուժերը պարտություն կրեցին, որից հետո մոնղոլները սկսեցին ասպատակել Հայաստանն ու Վրաստանը: Երկրորդ արշավանքի ժամանակ գրավեցին նաև Արցախը: Եվ չնայած իշխանությունները կորցրել էին իրենց ինքնավարությունը ժողովուդը շարունակում էր համառ դիմադրություն ցուցաբերել: Իրավիճակն ավելի բարդացավ, երբ մոնղոլները` Ղազան խանի օրոք պաշտոնապես ընդունեցին մահմեդականությունը: Ազգային և սոցիալական ճնշումներին գումարվեցին կրոնական հալածանքները:
1386թ. [[Լենկ-Թեմուր]]ը, գրավելով [[Թավրիզ]]ն, անցնում է [[Արաքս]]ը և մտնում Սյունիք, իսկ այնուհետև նրա զորքերը ներխուժում են Արցախ` գրավում Վերին Խաչենը: Իրավիճակը փոխվեց Լենկ-Թեմուրի մահից հետո, երբ նրա հսկայածավալ պետությունն սկսվեց քայքայվել:
15-րդ դ. [[կարա-Կոյունլու]] տիրակալների իշխանության տակ հայերը համեմատաբար լավ վիճակում հայտնվեցին: Կարա-Կոյունլուները գիտակցելով իրենց տիրապետության տակ ընկած երկրների քայքայված տնտեսության վերականգնման և պետական գանձարանը լցնելու կարևորությունը համեմատաբար մեղմ քաղաքականություն էին վարում հայ իշխանների նկատմամբ: Նրանք պետական բարձր պաշտոնների նշանակում էին հայ նախարարական անվանի տների որոշ ներկայացուցիչների և շատերին դարձնում իրենց նախկին տիրույթների տնօրեններ ու լիիրավ իշխաններ: Նույն իրավիճակն էր տիրում նաև [[ակ-Կոյունլու]] տիրապետության շրջանում: Այս ժամանակաշրջանում վերականգնվում են Ներքին Խաչենի և Վերին Խաչենի իշխանական տների ներկայացուցիչների իրավունքները:
14-15-րդ դդ. հայ նախարարական տների զգալի մասը կորցրեց իր ինքնավարությունն` այն զիջելով Հայաստանին տեր դարձած քոչվոր ցեղերի ավագանուն: Չնայած դրան` Արցախի լեռնային գավառներում Առանշահիկների իշխանական տների առանձին ճյուղեր կարողացան դիմակայել եկվորների ճնշումներին և պահպանել երկրամասի պետական ինստիտուտների կենսունակությունը: Այդ մասին է վկայում կարա-Կոյունլու Ջևանշահի հրովարտակը, որով ճանաչվում է լեռնային Արցախի տեր մելիքների իշխանությունը:
16-17-րդ դդ. Հայաստանը դարձավ թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմ: 1555թ. պատերազմող կողմերն [[Ամասիա]]յում հաշտություն կնքեցին : [[Այսրկովկաս]]ն անցավ Պարսկաստանի գերիշխանության տակ:
16-րդ դարում պարսկահպատակ տարածքներում ստեղծվեցին ռազմա-վարչական երեք միավորներ` Շիրվանի, Չուխուր Սադի (Երևան և Նախիջևան) և Ղարաբաղի բեկլարբեկությունները:
1580թ. թուրք զորավար Մուստաֆա Լալա-փաշայի զորքերը ներխուժեցին Ղարաբաղ, այնուհետև ավերեցին Երևանն ու հասան Գեղարքունիք: Հայոց հողի վրա թուրք-պարսկական բախումները շարունակվեցին մինչև 1639թ. և ավարտվեցին Կոստանդնուպոլսում կնքված հաշտության պայմանագրով: Պարսկաստանին անցան Հայաստանի արևելյան նահանգները` [[Գուգարք]]ը, [[Շիրակ]]ը, [[Արարատյան դաշտ]]ը, Սյունիքն ու Արցախը և [[Վասպուրական]]ի արևելյան հատվածը:Այդ ժամանակահատվածում, գտնվելով պարսկական տիրապետության տակ, Արցախի մելիքություններն ունեին ներքին ինքնավարություն և դրանով իսկ ստեղծում էին մի ինքնատիպ մշակույթ: Երկրամասում խաղաղություն պահպանելու համար, Արցախի մելիքները, լեռնային անմատչելի ծերպերում տասնյակ ամրոցներ կառուցեցին: Եվ դրանով իսկ շարունակում էին պահպանել հայկական պետականությունը:
18-րդ դ. սկզբներին օգտվելով Պարսկաստանում ներքին երկպառակտություններից ու աֆղանների հետ պատերազմներից Արցախի մելիքներն ավելի մեծ ինքնուրույնություն ձեռք բերեցին:Նրանք հրաժարվեցին Պարսկաստանին հարկեր վճարելուց, ինչը նպաստեց Արցախի հայ բնակչության տնտեսական վիճակի բարելավմանը:
Այդ շրջանում պարբերաբար կրկնվող ավերիչ արշավանքներին դիմակայելու նպատակով` Արցախի մելիքները միավորվեցին և ստեղծեցին զինվորական միասնություն, որը պատմությանը հայտնի է Սղնախներ անունով: Հայտնի են [[Գյուլիստան]]ի, [[Ջրաբերդ]]ի, [[Ավետարանոց]]ի, [[Շուշի]]ի, [[Բադարա]] գյուղի մոտակայքում, [[Հերհեր]] ու [[Ծովատեղ]] գյուղերի թիկունքում, [[Տող]] և [[Տումի]] գյուղերի սղնախները: Այդ ժամանակահատվածում ինքնավարության տեղական մարմիններն իրենց ուժերը համախմբում էին Լեռնահայաստանում պարսկական իշխանությունը վերացնելու համար:
1723թ. Արցախի սղնախականները ստիպված էին դիմակայելու թուրքերին, որոնք համառորեն փորձում էին հասնել [[Կասպից ծով]]ի ափերը: Հայերին հաջողվեց պարտության մատնել թուրքերին և վերջիններս նահանջեցին:
Ամեն ինչ փոխվեց 1726թ.` [[Կ.Պոլիս|Կ.Պոլսում]] կնքված ռուս-թուրքական պայմանագրից հետո Թուրքիային էին անցնում այսրկովկասյան տիրույթները ներառյալ` [[Թիֆլիս]], [[Գանձակ]], [[Նախիջևան]] քաղաքները, Ղարաբաղի ու [[Ղափան]]ի մարզերը:Հայակական սղնախները մարտեր էին մղում թուրքերի դեմ և վերջիվերջո դրանց հիմքի վրա ծնվեց վարչաքաղաքական նոր միավոր` Խամսայի մելիքությունները, որոնք հետագա տասնամյակներում դարձան հայ ազգային ազատագրական պայքարի նոր հանգրվաններ: Նադիր շահը հաղթանակ տարավ թուրքերի դեմ: Օսմանյան կառավարությունն ի վիճակի չլինելով շարունակել պատերազմը ստիպված 1736թ. Էրզրումում հաշտության պայմանագիր է կնքում պարսիկների հետ: Դրանով թուրքերը պարսիկներին հանձնեցին Արևելյան Հայաստանը (Երևանը, Ղարաբաղը, Նախիջևանը) Վրաստանի մի մասը, Գանձակը, Շամախին և Ատրպատականը:Նադիր շահի օրոք և նրա հովանավորությամբ 1735թ. հինգ (Խամսայի) հայկական մելիքությունները (Գյուլիստան, Ջրաբերդ, Խաչեն, Վարանդա, Դիզակ) միավորվեցին մեկ ռազմաքաղաքական և վարչական միավորի մեջ և իրենց ծաղկման և հզորության գագաթին հասան 18-րդ դ. ավարտին: Այսպիսով ձևավորվեց հինգ մելիքություններից կազմված նահանգը, որի կենտրոնը Տող ավանն էր: Այս կազմավորումը Դիզակի Մելիք-Եգանի գլխավորությամբ ճանաչվեց որպես հայկական ինքնավար մի երկիր, որի սահմանները ձգվում էին Գանձակի մատույցներից մինչև Արաքս գետը: Մելիք-Եգանը Նադիրից խանական տիտղոս ստանալով, մինչև 1744թ գլխավորեց Խամսայի մելիքությունները: Իրավիճակը փոխվեց Նադիր շահի սպանությունից հետո, երբ Պարսից երկրում առաջացած անիշխանության հետևանքով պատմության թատերաբեմ է բարձրանում [[Փանահ խան]]ը, որի նպատակն էր գրավել լեռնային Արցախը: Խամսայի մելիքները չհանդուրժեցին Փանահի նման քաղաքականությունը և նրան հետ մղեցին Արցախի լեռնային հատվածներից: Այդ ժամանակաշրջանում մելիքների միջև առաջացած գժտությունների հետևանքով` Փանահ խանը հնարավորություն է ստանում տիրանալու Արցախին: Վարանդայի մելիք` Շահնազարը Փանահին նվիրաբերեց Շոշի բերդը և այդ քայլն ավելի սրեց Արցախի ներքաղաքական կյանքը : Շուտով Փանահն իրեն հռչակեց խան, և Պարսից շահի միջոցով հայ մելիքներին ստիպեց ընդունել իր գերիշխանությունը: Այդպիսով [[Խամսայի մելիքություններ|Խամսայի մելիքություն]]ը թուլացավ և սկսեց կործանվել: 18-րդ դ. վերջերին Իրանում գահին տիրելու համար նորից պայքար է սկսվում և 1794թ. Աղա Մուհամմադ խանն իրեն շահ է հռչակում: Վերջինիս անհանգստացնում էին ռուսական կողմնորոշում ունեցող Արցախի մելիքները: Նա մելիքներին խոստացավ հաստատել իրենց իշխանություններում, եթե նրանք օգնեն տապալել Իբրահիմ խանին: Սակայն Արցախի մելիքները վճռականությամբ մերժեցին Պարսից շահի պահանջը, ինչի պատճառով 1795թ. շահը պաշարեց Շուշիի ամրոցը, սակայն հաջողության չհասավ: Հետագայում Աղա Մուհամմադ խանը նորից է հարձակվում Շուշիի վրա` այս անգամ արդեն հաջողության հասնելով: Նա հաստատվում է Շուշիում, սակայն որոշ ժամանակ անց դավադրաբար սպանվում է: Աղա Մուհամմադ շահի սպանությունից հետո իշխանության գլուխ է անցնում Ֆաթալի շահը, որը փորձում է ամրապնդել Պարսկաստանի գերիշխանությունը Այսրկովկասում:Այդ ժամանակաշրջանում ռուս-պարսկական խորացող հակասությունները վերածվում են երկարատև պատերազմի (1804-18013թթ) :
1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին` 1813թ. հոկտեմբերի 12-ին Գյուլիստանի հաշտության պայմանագրով Արցախն անցնում է Ռուսաստանի տիրապետության տակ: Այդ պայմանագիրը վկայում է, որ Արցախն առանձին ազգային-պետական միավորի կարգավիճակով է անցել Ռուսաստանի տիրապետության տակ:
1828թ. [[Թուրքմենչայի պայմանագիր|Թուրքմենչայի պայմանագրով]] վերջ է դրվում ռուս-պարսկական պատերազմին: Հայաստանը մեկընդմիշտ ազատագրվեց պարսկական լծից: Սակայն հայերի վիճակը ռուսական լծի տակ ավելի վատթարացավ:
1840-1917թթ մի շարք վարչատարածքային բաժանումներ կատարվեցին Ցարական Ռուսաստանի կողմից, որտեղ Ղարաբաղը մեկ հայտնվում էր Կասպիական մարզի, մեկ` Շամախու նահանգի, մեկ` Ելիզավետպոլի նահանգի կազմում:Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխության հաղթանակից հետո Ժամանակավոր կառավարությունը 1917թ. մարտի 9-ին ստեղծեց [[Անդրկովկասյան հատուկ կոմիտե]] (Օզակոմ), որի կարգադրությամբ ստեղծվեցին գավառային, քաղաքային և գյուղական գործադիր կոմիտե: Արդյունքում, Անդրկովկասում ստեղծվեցին երեք ազգային պետություններ` Հայաստանի, [[Ադրբեջան]]ի և Վրաստանի հանրապետությունները:Իսկ արցախահայերն իրենց ներքին կյանքը վարելու համար ստեղծեցին Ղարաբաղի Ազգային բյուրո: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, որի 95%-ը հայեր էին, գումարեցին իրենց առաջին համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրեց Ազգային խորհուրդ և կառավարություն: 1918-1920թթ. Լեռնային Ղարաբաղն ուներ պետականության բոլոր ատրիբուտները` ներառյալ բանակն ու օրինական իշխանությունները:Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ նախաձեռնություններին ի պատասխան Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը դիմեց ռազմական գործողությունների: 1918թ. մայիսից մինչև 1920թ. ապրիլն Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի զինված ստորաբաժանումները հայ բնակչության հանդեպ իրագործեցին բռնություններ և ջարդեր: Սակայն, դրանով հնարավոր չեղավ պարտադրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ընդունելու Ադրբեջանի իշխանությունը:1919թ. օգոստոսին Ղարաբաղը և Ադրբեջանը` ռազմական բախումը կանխելու նպատակով կնքեցին նախնական պայմանագիր, որով համաձայնվեցին երկրամասի կարգավիճակի խնդիրը քննարկել Փարիզի խաղաղության խորհրդաժողովում:Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատումն ուղեկցվեց քաղաքական նոր կարգերի ստեղծմամբ: Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածք է ճանաչվում նաև Խորհրդային Ռուսաստանի կողմից: 1920թ. օգոստոսին [[Խորհրդային Ռուսաստան]]ի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագրով, ռուսական զորքերը ժամանակավորապես տեղակայվեցին Լեռնային Ղարաբաղում:
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո, 1920թ. նոյեմբերի 30-ին Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի քաղբյուրոյի և կազմբյուրոյի համատեղ նիստում ընդունվեց որոշում, ըստ որի Ադրբեջանի բանվորագյուղացիական կառավարության կողմից հայտարարվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած սահմանային վեճերը վերացած են համարվում: Ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են Հայաստանի սոցիալիստական հանրապետության մաս: Այդ որոշումը վավերացվեց 1920թ. դեկտեմբերի 1-ին Բաքվի խորհրդի ընդլայնված նիստում ընդունված հռչակագրով : Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու մասին Խորհրդային Ադրբեջանի հայտարարության և Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև համաձայնության հիման վրա` 1921թ. հունիսին, Հայաստանը նույնպես Լեռնային Ղարաբաղը հայտարարեց իր անբաժանելի մաս: 1921թ. հուլիսի 4-ին Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հրավիրում է լիագումար նիստ, որի ընթացքում նույնպես հաստատվում է Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ մաս հանդիսանալու փաստը: Սակայն, Մոսկվայի թելադրանքով և Ստալինի անմիջական միջամտությամբ, հուլիսի լույս 5-ի գիշերը վերանայվում է նախորդ օրվա որոշումը և ընդունվում է Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելու և այդ տարածքում ինքնավար մարզ կազմավորելու վերաբերյալ որոշում` չպահպանելով նույնիսկ ընթացակարգը: Այս որոշումն աննախադեպ իրավական ակտ է միջազգային իրավունքի պատմության մեջ, երբ երրորդ երկրի կուսակցական մարմինը (ՌԿ(բ)Կ)` առանց որևէ իրավական հիմքի կամ իրավասության, որոշում է մեկ այլ տարածքի, երկրի կարգավիճակը: Ադրբեջանական և Հայաստանի ԽՍՀ-ները 1922թ. դեկտեմբերին ընդգրկվեցին [[ԽՍՀՄ]]-ի կազմավորման գործընթացներում, իսկ Ղարաբաղի տարածքի ընդամենը մի հատվածում 1923թ. հուլիսի 7-ին, Ադրբեջանական ԽՍՀ Կենտրոնական գործադիր հեղափոխական կոմիտեի որոշմամբ կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը` Ադրբեջանական ԽՍՀ կազմում, որով, ըստ էության, ոչ թե լուծվեց, այլ ժամանակավորապես սառեցվեց ղարաբաղյան հիմնախնդիրը: Ավելին, ամեն ինչ արվեց, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ընդհանուր սահման չունենա Հայաստանի հետ: Խորհրդային ողջ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հայությունը չհաշտվեց այդ որոշման հետ և տասնյակ տարիներ պայքարեց Մայր հայրենիքին վերամիավորվելու համար: Արցախն Ադրբեջանին անմիջապես բռնակցելուց հետո` սկիզբ առավ ազգային-ազտագրական պայքարը: 1920-ական թթ. Արցախում հակաադրբեջանական շարժումը ղեկավարելու նպատակով ստեղծվեց «Ղարաբաղը` Հայաստանին» միությունը:1927թ. նոյեմբերի սկզբներին միությունը հազարավոր թռուցիկներ է ցրել`Ղարաբաղը Հայաստանին նշանաբանով: 1962թ. [[Ստեփանակերտ]]ի ավտոշարասյան 300 աշխատավորներ բողոք-նամակ գրեցին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահություն, կուսակցության Կենտկոմ և Մինիստրների խորհուրդ: Նամակում ներկայացվեց մարզի գաղութային վիճակը և առաջարկվեց ԼՂԻՄ-ը վերամիավորել ՀԽՍՀ-ին: 1962թ. մի շարք մտավորականներ նմանօրինակ նամակով դիմեցին [[ԽՄԿԿ Կուսակցական կոմիտեներ|ԽՄԿԿ Կենտկոմ]]ին: Այսպիսի դիմումները կրում էին պարբերական բնույթ և հղվում էին թե [[ԼՂԻՄ]]-ից, թե [[ՀԽՍՀ]]-ից: Միայն Լեռնային Ղարաբաղից Կենտկոմին հասած դիմումների տակ ստորագրել էին 45 հազար աշխատավորներ:Փաստորեն, չնայած ԼՂ-ն ապօրինաբար բռնակցվել էր [[ԱդրԽՍՀ]]-ին, այն երբեք չէր կորցնում անկախանալու և Մայր Հայաստանին միավորվելու ձգտումը:
1985թ. ԽՄԿԿ ապրիլյան պլենիումի կողմից գորբոչովյան «գլաստնոստի» հռչակումից հետո արցախահայությանը հնարավորություն ընձեռվեց ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ի հետ վերամիավորվելու համար:
1987-1988թթ ԼՂԻՄ-ի հայությունն ակտիվ ստորագրահավաք սկսեց` ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորվելու հանրագիր, որի տակ ստորագրեց ավելի քան 80 հազ. մարդ:1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի Ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի նստաշրջանն որոշում ընդունեց դիմել ԱդրԽՍՀ` ԼՂԻՄ-ն ԱդրԽՍՀ-ի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու խնդրանքով:Խնդրին խաղաղ լուծում տալու փոխարեն փետրվարի 21-ին ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոն որոշում ընդունեց, ըստ որի [[Ղարաբաղյան շարժում]]ը որակվեց «ծայրահեղական» և «նացիոնալիստական», որը հակասում է ԱդրԽՍՀ և ՀԽՍՀ աշխատավորների շահերին: Տեսնելով, որ խնդիրը վերևից լուծում չի ստանում ժողովուրդն ինքն սկսեց իր պայքարը, ինչին հաջորդեցին ադրբեջանական սադրիչ գործողությունները, որոնց վերջարդյունքը դարձավ 1988թ. փետրվարի 27-29 տեղի ունեցած Բաքվի և [[Սումգայիթի ջարդեր]]ը: Գնալով իրավիճակն ավելի էր բարդանում և անորոշ դառնում թե՛ ադրբեջանահայերի և թե՛ արցախահայության ճակատագիրը: 1989թ. օգոստոսի 16-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների համագումար, որն ընտրեց [[Ազգային Խորհուրդ]]: Համագումարի որոշմամբ մինչև ժողովրդական դեպուտատների մարզխորհրդի ու կուսակցության մարզկոմի գործունեության վերականգնումը` երկրամասի բարձրագույն գործադիր իշխանության լիազորությունները հանձնվում են Ազգային Խորհրդին: Բացի դրանից համագումարի ժամանակ ընդունվեց մի հռչակագիր, ըստ որի, Ինքնավար Մարզի գործերին ԱդրԽՍՀ-ի միջամտությունը գնահատվելու էր որպես ագրեսիայի ակտ և կստանար համարժեք պատասխան:1989թ. նոյեմբերի 28-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ընդունած որոշման համաձայն Լեռնային Ղարաբաղը նորից բռնակցվում է Ադրբեջանին: Դեպքերի զարգացման նման ընթացը բերեցին նրան, որ 1989թ. դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ ԳԽ և ԼՂ Ազգային Խորհուրդն ընդունում են համատեղ որոշում ԼՂ-ի և Հայկական ԽՍՀ-ի վերամիավորման մասին : Դրան հետևեցին ԱդրԽՍՀ պատժիչ գործողությունները: 1991թ. ապրիլից մինչև հուլիս ընկած ժամակահատվածում ադրբեջանական հատուկ նշանակության ([[ՕՄՕՆ]]) զինված ջոկատները` խորհրդային բանակի զորքերի հետ մեկտեղ իրականացրին [[«Օղակ» օպերացիա]]ն` Արցախի հայաթափման և դրա տարածքին տեր դառնալու համար ձեռնարկված ծայրահեղ գործողություն:1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ի և դեռևս չհայաթափված հարակից [[Շահումյանի շրջան]]ի բոլոր մակարդակների խորհուրդների ժողովրդական պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած նստաշրջանն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը: Իսկ արդեն 1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումը:Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձևավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ` ԼՂՀ և Ադրբեջանի Հանրապետություն: Ստեղծված իրավիճակն անսպասելի էր Ադրբեջանի համար և 3 շաբաթ անց սկսվեց Բաքվի պատասխան գործողությունը: 1991թ. սեպտեմբերի 25-ին Շուշիից առաջին անգամ «Ալազան» տիպի հրթիռներով ռմբակոծվեց Ստեփանակերտը` սկսվեց [[Արցախյան գոյամարտ]]ը:1994թ. ապրիլի 9-ին սկսվեց արցախյան գոյամարտում ԼՂՀ պաշտպանության բանակի հաղթարշավը: Այդ պայմաններում Ադրբեջանն այլ ելք չուներ, քան զինադադարի պայմանագիր կնքել: Այդպիսով 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կնքեցին հրադադարի համաձայնագիր , որը` չնայած խախտումներին, ուժի մեջ է ցայսօր:
 
== Բնակչություն ==