«Դիսախարիդներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 772 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
Երկու մոնոսախարիդներից կազմված գլիկոզիդները կոչվում են դիսախարիդներ։Դիսախարիդների գլիկոզիդային կապի առաջացմանը մասնակցում են երկու OH-խմբեր՝ մոնոսախարիդներից մեկի կիսաացետալայինը և մյուսի՝ ցանկացածը։Եթե երկրորդ հիդրօքսիլ խումբը սպիրտային է,ապա նման միացության մեջ պահպանվում է կիսաացետալային խումբը և այդպիսի դիսախարիդները կոչվում են վերականգնող (լակտոզ,մալթոզ,ցելոբիոզ) կամ մալթոզային տիպի։Եթե գլիկոզիդային կապի առաջացմանը մասնակցում են երկու մոնոսախարիդների կիսաացետալային խմբերը,ապա այդպիսի դիսախարիդները կոչվում են տրեգալոզային կամ չվերականգնող տիպի։Դիսախարիդների հիդրոլիզի արդյունքում առաջանում են մոնոսախարիդներ։<ref name="Абакумова">{{книга |автор =Н. А. АБАКУМОВА, Н. Н. БЫКОВА. |часть = 9. Углеводы |заглавие = Органическая химия и основы биохимии. Часть 1 |оригинал =|ссылка =|место = Тамбов |издательство = ГОУ ВПО ТГТУ |год = 2010 |страницы = |isbn = 978-5-8265-0922-7}}</ref>
 
[[Պատկեր:Amylopektin Sessel.svg|thumb|Օսլա]]
[[Պատկեր:Trehalose skeletal.svg|thumb|O-α-D-գլյուկոպիրանոզիլ-(1→1)-α-D-գլյուկոպիրանոզիլ (տրեգալոզ)]]
 
Դիսախարիդները ըստ կառուցվածքի O-գլիկոզիդներ են,որոնցում գլիկոնային մասը նույնպես ներկայացված է մոնոսախարիդով։Դիսախարիդների անվանակարգը կատարվում է համաձայն այն կանոնների,որոնք կիրառում են գլիկոզիդների համար.կապի առաջացմանը կիսաացետալային խումբ տրամադրող մոնոսախարիդը փոխում է իր վերջավորությունը «ոզիլ»-ի,իսկ սպիրտային խումբ տրամադրող մոնոսախարիդի վերջավորությունը չի փոխվում։<ref>{{cite book|last=Maton|first=Anthea|author2=Jean Hopkins |author3=Charles William McLaughlin |author4=Susan Johnson |author5=Maryanna Quon Warner |author6=David LaHart |author7=Jill D. Wright |title=Human Biology and Health|publisher=Prentice Hall|year=1993|location=Englewood Cliffs, New Jersey, USA|pages=52–59|isbn=0-13-981176-1}}</ref>
 
 
Դիսախարիդների անվան մեջ անպայման նշվում է երկու մոնոսախարիդների լրիվ կոնֆիգուրացիաները,օրինակ մալթոզի անվանումն է՝ α-D-գլյուկոպիրանոզիլ-(1→4)-α(β)-D-գլյուկոպիրանոզ։Սախարոզի մոլեկուլի առաջացմանը մասնակցում են երկու մոնոսախարիդների կիսաացետալային խմբերը և նրա անվանումն է՝ α-D-գլյուկոպիրանոզիլ-(1→2)-β-D-ֆրուկտոֆուրանոզիդ։
408

edits