«Ջերմային դիսոցում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական
Տող 1.
'''Ջերմային դիսոցում''' ջերմային քայքայում, նյութերի քայքայման դարձելի քիմիական ռեակցիաներ, որոնք ընթանում են [[ջերմաստիճան]]ը բարձրացնելու հետևանքով։
 
Ջերմային դիսոցման հետևանքով մեկ նյութից առաջանում է մի քանի կամ մեկ ավելի պարզ նյութ։
 
== Հավասարակշռություն ==
Զերմային դիսոցման [[հավասարակշռություն]]ը ստեղծվում է ըստ [[զանգված]]ների ներգործության օրենքի և կարող է բնորոշվել հավասարակշռության հաստատունով կամ դիսոցման աստիճանով (քայքայված [[մոլեկուլ]]ների թվի և ելանյութի մոլեկուլների ընդհանուր թվի հարաբերությամբ)։ Ջերմային դիսոցումը մեծ մասամբ ուղեկցվում է ջերմության կլանումով (էնթալպիան աճում է), այդ պատճառով տաքացումը ուժեղացնում է այն։
 
Ճնշման մեծացումը արգելակում է ջերմային դիսոցմանը, եթե այն ուղեկցվում է գազային նյութերի [[մոլ]]երի թվի աճմամբ։ Հակառակ դեպքում դիսոցման աստիճանը կախված չէ ճնշումից։
 
Պինդ նյութերի ([[օքսիդներ]], բյուրեղահիդրատներ և այլն) ջերմային դիսոցումն իրականացնելու համար կարևոր է իմանալ այն [[ջերմաստիճան]]ը, որում անջատվող գազի ճնշումը հավասարվում է արտաքին ճնշմանը, այդ ջերմաստիճանում պինդ նյութի քայքայումը խիստ արագանում է։
 
== Նշանակություն ==
Գործնական նշանակություն ունեն ջրի և [[ածխաթթու գազ]]ի քայքայումը, [[ածխաջրածիններ]]ի դեհիդրումը (հոմոգեն ռեակցիաներ), կարբոնատների, սուլֆիդների դիսոցումը (հետերոգեն ռեակցիաներ), որոնցով են պայմանավորված բազմաթիվ ջերմատեխնիկական, քիմիական և մետալուրգիական պրոցեսներ ([[կրաքար]]ի բովումը, [[ցեմենտ]]ների արտադրությունը և դոմենյան պրոցեսը)։
 
== Գրականություն ==