«Բաբկեն Աստվածատրյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Բաբկեն Աշոտի Աստվածատրյան''' ([[1905]]-[[1960]]), խորհրդային պետական աշխատող։ ԽՄԿԿ անդամ [[1937]] թվականից։

== Կենսագրություն ==
Ծնվել է [[հունիս]]ին, [[Կոտայք]]ի շրջանի [[Քանաքեռ]] գյուղում (այժմ՝ [[Երևան]] քաղաքի շրջագծի մեջ)։ [[1927]] թվականին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի բժշկական ֆակուլտետը, ապա աշխատել որպես բժիշկ։ [[1937]] թվականին նշանակվել է ՀԽՍՀ առողջապահության ժողկոմ։ Հետագայում աշխատել է որպես ՀԽՍՀ ժողկոմխորհի, ապա Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ ([[1940]]-[[1943]], [[1948]]-[[1951]]), Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և կուլտուրական կապերի հայկական ընկերության նախագահ ([[1951]]-[[1953]], [[1955]]-[[1956]]), Աշխատավորների դեպուտատների [[Երևան]]ի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ ([[1954]]-[[1955]])։ Եղել է ՀԽՍՀ 4-րդ գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ, ՀԿԿ Կենտկոմի անդամ։ Պարգևատրվել է [[Լենինի շքանշան|Լենինի]] և այլ շքանշաններով։ Աստվածատրյանի անունը շնորհված է ՀԽՍՀ [[Աբովյանի շրջանայինշրջան]]ային հիվանդանոցին։ Մահացել է [[սեպտեմբերի 27]]-ին, [[Երևան]]ում։
 
{{ՀՍՀ}}