«Պետրոս Ա Գետադարձ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
/* Պետրոս Գետադարձի քառակի դավաճանությունը Հայոց Հայրենիքին` Հայոց թագավորության վաճառքն ու կործանումը Ազգի "հոգևոր առաջնորդի" մատնությ
Տող 1.
==Պետրոս Գետադարձի քառակի դավաճանությունը Հայոց Հայրենիքին` Հայոց թագավորության վաճառքն ու կործանումը Ազգի "հոգևոր առաջնորդի" մատնությամբ==
 
 
'''Պետրոս Ա Գետադարձ''' (ծ. թ. անհայտ – 1058,[[Սեբաստիա]], ամփոփվել է Ս. [[Նշան]] [[վանք]]ի բակում), [[Ամենայն հայոց կաթողիկոս]] 1019-ից: Հայոց պետականության կործանման անմիջական մեղավորներից մեկը և [[Անիի թագավորություն]]ը [[Բյուզանդիա]]յին վաճառողը: Դասվել է [[Հայոց եկեղեցու սրբեր]]ի դասը: Հաջորդել է [[Սարգիս Ա]] Սևանցուն, նրա կենդանության օրոք ու նրա ձեռքով [[կաթողիկոս]] օծվել [[Անի]]ում: [[Պետրոս]]ին հաջորդել է իր իսկ նշանակած ու օծել տված [[Խաչիկ կաթողիկոս]]ը` իր քրոջ որդին, որի միջոցով շարունակում էր վերահսկել [[Հայոց եկեղեցի]]ն: [[Պետրոս Գետադարձ]]ի աթոռակալության սկիզբը համընկնում է [[Անի]]ի [[Բագրատունյաց]] թագավորության ճգնաժամի հետ, երբ Հայոց [[Գագիկ Ա թագավոր]]ի մահից (1020) հետո նրա երկու որդիների՝ [[Հովհաննես-Սմբատ]]ի և [[Աշոտ Դ]]-ի միջև գահակալական կռիվներ են ծագել: Այդ պայքարում աջակցել է Հովհաննես-Սմբատին: Վեճը կաթողիկոսի և իշխանների միջնորդությամբ 1021-ին հարթվել է` երկրի մասնատմամբ. Անին շրջակայքով անցել է Հովհաննես-Սմբատին, իսկ թագավորության մնացած մասը (Դրուց աշխարհ)՝ Աշոտին: 1022-ին բյուզ. զորաբանակի ներխուժումը [[Բագրատունյաց Հայաստան]] կանխելու նպատակով, Հովհաննես-Սմբատի կարգադրությամբ, [[Պետրոս Ա Գետադարձ]]ը [[Տրապիզոն]]ում [[Վասիլ II կայսր]]ի հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն, [[Անիի թագավորություն]]ը Հովհաննես-Սմբատի մահից հետո անցնելու էր կայսրությանը ([[Հովհաննես-Սմբատի կտակ]]): Կտակը մեծ զայրույթ է առաջացրել Անիում, ինչը ստիպել է Պետրոս Ա Գետադարձին տեղափոխվել [[Սեբաստիա]] (Անի է վերադարձել է միայն 1026-ին): Տրապիզոնում բյուզանդական կայսրի և ավագանու ներկայությամբ մասնակցել է Ջրօրհնեքի հանդիսավոր արարողությանը: Ծեսի ժամանակ հայ հոգևորականները կաթողիկոսի գլխավորությամբ կանգնել են գետի հոսանքի վերին մասում, իսկ հույն հոգևորականները՝ ստորին, որպեսզի հայերի օրհնած ջուրը վերստին օրհնեն: Ըստ հայկական կեղեցական ավանդության Գետադարձի օրհնությունից հետո, իբր, գետի հոսանքը կանգ է առել, ապա՝ հետ դարձել (այդ իրադարձությունից էլ այս դավաճան կաթողիկոսը ստացել է Գետադարձ մականունը)
 
Տող 11 ⟶ 8՝
Պետրոս Ա Գետադարձը հայ հոգևոր երգարվեստի երախտավորներից է: Շարականագիրների միջնադարյան ցուցակների հեղինակները միահամուռ նրա գրչի վաստակն են համարում Ննջեցելոց և Մարտիրոսաց կարգերի μազմաթիվ շարականները: Առավել հայտնի է կաթողիկոսի ս. Վարդանանց կանոնի «Արիացեալք առ հակառակսն» մանկունքը, որն աչքի է ընկնում մեղեդիական հարուստ և ինքնատիպ նկարագրով:
Գրիգոր Մագիստրոս Պահլավունու՝ Պետրոս Ա Գետադարձին հասցեագրած նամակներից երևում է, որ կաթողիկոսը ժամանակի զարգացած և ուսյալ անձնավորություններից էր: Ըսյտ հայ պատմիչների Պետրոս Ա Գետադարձը իշխանասեր ու արծաթասեր անձնավորություն էր: Կաթողիկոս. գահին Պ. Ա Գ-ին հաջորդել է Խաչիկ Բ Անեցին:
 
 
=Պետրոս Գետադարձի քառակի դավաճանությունը Հայոց Հայրենիքին` Հայոց թագավորության վաճառքն ու կործանումը Ազգի "հոգևոր առաջնորդի" մատնությամբ=