«Պետրոս Ա Գետադարձ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 24.
 
=Չորրորդ դավաճանությունը=
Կոստանդնուպոլսում Հայոց Գագիկ Բ արքան սկզբում արժանացավ արքայավայել ընդունելության, սակայն շուտով նենգ Մոնոմաքոսը Սամոսատի բյուզանդական կառավարչի միջոցով լուր ստացավ Հայրենիքի բազմակի դավաճան նույն այն Պետրոս-Հուդա "Գետադարձ" "սուրբ" կաթողիկոսից, թե իրեն` Պետրոս-Հուդային և իր տականք կողմնակիցներին ի՞նչ կտան բյուզանդացիները, եթե ինքը` Հայոց կաթողիկոս կոչեցյալը Հայոց թագավորության բերդերն ու քաղաքները հանձնի նրան։ Ազգադավ կաթողիկոսը շարունակում է հավատարիմ մնալ իրեն։ Նա չորրորդ անգամ վաճառում է հայրենի թագավորությունը՝ գործարքի մեջ մտնելով Մոնոմախոսի հետ։ Այժմ կայսեր վերաբերմունքն արմատապես փոխվեց Գագիկ Բ-ի նկատմամբ։ Մոռանալով իր երդումները և խոստումները՝ կայսրը փաստորեն ձերբակալեց հայոց թագավորին՝ պահանջելով Անին և խոստանալով նրան որպես փոխհատուցում հանձնել Մելիտինե քաղաքն ու նրա շրջակա գավառները։ Խոստանում էր այնտեղ Արծրունիների թագավորության օրինակով Բագրատունյաց թագավորություն ստեղծել, սակայն Գագիկ Բ-ն դա համարեց իր համար անպատվություն և հրաժարվեց կատարել կայսեր կամքը։ Մոնոմախոսն իր հավակնությունները հիմնավորում էր Անիի կտակով, Հովհաննես-Սմբատի նամակով և միաժամանակ աշխատում էր կաթողիկոսին գանձեր և Վեստ Սարգսին իշխանություն խոստանալով՝ ձեռք ձգել Անիի բանալիները։ Իսկ երբ, ի վերջո, Անիի բանալիները հայտնվեցին կայսեր ձեռքում, նա կրկին սկսեց համոզել Գագիկ Բ-ին՝ հրաժարվել Անիից՝ մեջտեղ բերելով կտակը և որպես փաստ նրան ցույց տալով Անիի բանալիները։ Չնայած Գագիկ Բ-ն կրկին հայտարարեց, որ ինքը հայոց թագավորն է և Անին չի տալիս, և միայն Քրիստոսը կդատի իրեն` Հայոց Արքային և իրեն դավաճանողներին` հայանուն հուդաներին, Հայոց երիտասարդ արքային պարզապես կալանքի տակ առան և 30-օրյա բանտարկությունից հետո համոզվելով, որ այսպես կոչված յուրայինները նրան դավաճանել են և իր դրությունն էլ անելանելի է, ակամա ստիպված եղավ զիջել։ Սակայն կայսրը նրան Մելիտինեն անգամ չտվեց և առաջարկեց ամուսնանալ Սեբաստիայի՝ վախճանված Դավիթ թագավորի այրու հետ և ստանալ նրա բաժինը, որը Դավիթը ստացել էր Նիկեփորոս Ծռվիզին սպանելու համար։ Ըստ որում, եթե Դավիթը ստացել էր Կեսարիան, Ծամնդավը և Խավարտանեքը, ապա նրան տրվում են միայն Կալոնպաղատը և Պիղուն, որոնց որոշակի տեղը հայտնի չէ։ Այս ամենը տեղի ունեցավ 1044-ի վերջերին։ Անիի թագավորությունը մնացել էր դավաճան կաթողիկոս հուդա Պետրոսի և Վեստ Սարգսի ու Գրիգոր Մագիստրոսի խնամակալությանը, իսկ Վահրամ Պահլավունին ղեկավարում էր ռազմական ուժերը։ Եթե եռյակի առաջին երկուսը բացահայտ բռնել էին դավաճանության ճանապարհը, ապա Գրիգոր Մագիստրոսը սին հույսեր էր փայփայում, թե Գագիկ Բ-ի առաքելությունը Կոստանդնուպոլիս հաջող ելք կունենա։ Երբ նրա վերադարձը ձգձգվեց, նա անձամբ մեկնեց Կոստանդնուպոլիս՝ անցուդարձը պարզելու, և բոլոր հիմքերը կան կարծելու, որ նա բանալիների հանձնմանը մասնակցություն չէր ունեցել։ Սակայն համոզվելով, որ Գագիկին այլևս թույլ չեն տա վերադառնալ Անի, նա նույնպես ինչ-որ տեղ հայտնվեց դավաճանների հետ մի նստարանին՝ հանձնելով կայսրությանն իր հայրենի Բջնին, Կայանը և Կայծոնը շրջակա հողերով և կալվածքներ ստանալով Տարոնում և մտնելով բյուզանդական ծառայության մեջ՝ ստացավ Միջագետքի (իմա՛ Եփրատ և Արածանի գետերի ջրախառնուրդի շրջան - Բ. Հ.) և նրանից արևելք ընկած երկրամասերի կուսակալությունը։ Տեղեկություն է պահպանվել այն մասին, որ Գրիգոր Պահլավունին Կոստանդնուպոլսում հանդիպեց մահմեդական գիտուն Մանուչեի հետ և Ավետարանի ու Ղուրանի համեմատության մասին վեճ ունեցավ՝ իր գիտելիքներով զարմացնելով վերջինիս։ Կոստանդին Ժ Մոնոմախոս կայսրը 1045 թվականին Հայաստան ուղարկեց Ասիտ զորավարին՝ հրաման տալով գրավել Անին։ Այս ներքինի զորավարը, որ հայտնի է նաև կատապան և պարակոմանոս պաշտոններով, անհաջողության հանդիպեց Վահրամ Պահլավունու հետ ունեցած կռիվներում և ստիպված եղավ քաշվել դեպի Ուղթիք և Կարին։ Սակայն Անի հասնող լուրերը՝ Գագիկ Բ-ի տեղի տալու մասին, հուսահատեցրին ժողովրդին։ Դրան գումարվեց նաև Գրիգոր Պահլավունու բռնած դիրքը։ Մի պահ անգամ կամեցան թագավորությունը հանձնել Դավիթ Անհողինին կամ ափխազաց թագավոր Բագարատին, սակայն Պետրոս կաթողիկոսի ազգադավ գործունեության պատճառով որոշեցին հպատակվել բյուզանդացիներին։ Հայոց թագավորների գերեզմանների վրա սգո երեք արարողություն կատարեցին, անիծեցին Գագիկին դավաճանողներին և լուր ուղարկեցին Ասիտին, որ Անին հանձնում են նրան։ Հուսահատ եղած Վահրամ Պահլավունին նույնպես ենթարկվեց դրան։ Անին հանձնվեց բյուզանդացիներին հայոց 493 թվականին կամ 1045 թվականին՝ գարնան կողմերը։ Ասիտը, ինչպես և սպասելի էր, մեծ պատիվներ տվեց Պետրոս կաթողիկոսին՝ մի տեսակ հատուցելով նրան ստոր դավաճանության համար։ Անկախ որոշ ուսումնասիրողների՝ նրան արդարացնելու փորձերից՝ թե կաթողիկոսի գործելակերպը մեծապես պայմանավորված էր սելջուկյան պետության հզորացումով, և կաթողիկոսը բյուզանդական տիրապետության մեջ էր տեսնում երկրի ապագա ապահովությունը, նրա դավաճանությունը ոչ մի արդարացում չունի։ Անիի թագավորությունն իրեն ենթակա թագավորություններով և իշխանություններով դեռևս պատկառելի ուժ էր ներկայացնում, և բնավ պետք չէր ամեն ինչ անել՝ այն կործանելու համար։ Վեստ Սարգիսը, որ հույս ուներ բյուզանդացիների հովանավորության տակ թագավորել երկրում, ոչինչ չստացավ, և պատմությունը լռում է նրա մասին։ Նա իր՝ դավաճանի դերը կատարել էր և անգամ բյուզանդացիներին պետք չէր։ Այնպես որ, Ասիտին որպես կուսակալ շուտով փոխարինեց Կամենասը։ Գրիգոր Պահլավունին, որ համագործակցելով բյուզանդացիների հետ, մեծ պատիվների էր արժանացել, իր խիղճն արդարացնելու և հեղինակությունը փրկելու համար հայտարարում էր, որ Գագիկ Բ-ն մեղավոր է Կոստանդնուպոլիս գնալու համար, իսկ եթե գնացել էր, ապա չպետք է համաձայներ փոխանակությանը։ Վահրամ Պահլավունին մնաց հայոց սպարապետ և կայսրությանը ենթակա հայկական գնդերի հրամանատար։ Սակայն նրան էլ երկար չէր մնացել ապրելու։ 1045 թ. աշնանը Դվինի Ապուսվար ամիրայի դեմ ձեռնարկված արշավանքի ժամանակ նա սպանվեց իր Գրիգոր որդու հետ միասին։ Կարծես թե ծերունի սպարապետը Հայոց թագավորության անկումից հետո անիմաստ էր համարել իր ապրելը և իր մահկանացուն կնքել էր ռազմի դաշտում։ Շատ չանցած՝ դավաճանների խանդավառությունը մարեց։ Կամենասը, անցնելով պաշտոնի, առաջվա պես նրան պատիվների չարժանացրեց։ Նա ևս արդեն պետք չէր բյուզանդացիներին, որովհետև իր դերը կատարել էր, օգնել էր երկրում ամրապնդելու բյուզնադական տիրապետությունը, որն այլևս նման շահամոլ դավաճանների կարիքը չուներ։ '''Հայերը, որոնց համար կաթողիկոսի ողջ գործելակերպը բացահայտվել էր, ազատորեն վարկաբեկում էին նրան։''' Պարզվեց, որ այդ ընթացքը՝ պայմանավորված անկախության կողմնակից հայերի զայրույթով, միանգամայն ձեռնտու է Կամենասին, որն իր հերթին կայսեր առաջ մեղադրեց կաթողիկոսին՝ ասելով, թե քաղաքում տիրող հուզումների սկզբնապատճառը Պետրոս Գետադարձն է։ Ավելին, նա հասավ այն բանին, որ Մոնոմախոս կայսեր հրամանով կաթողիկոսին ստիպեցին տեղափոխվել Արծն, իրողություն, որ շատերին ուրախություն պատճառեց։ Կաթողիկոսի խաբկանքով Արծն տեղափոխվելը տեղի ունեցավ հավանաբար 1046 թվականի վերջերին։ Արծնը, սակայն, կաթողիկոսանիստ չդարձավ, պարզապես այն միջոց էր Պետրոս Գետադարձին հեռացնելու Անիից։ Ի վերջո բյուզանդացիները գահազրկեցին ու ասպարեզից հանեցին Հայ ազգի քառակի դավաճանին` Պետրոս-Հուդա կաթողիկոսին, որպեսզի ազատվեն այդ ոճրագործից և ջնջեն իրենց համատեղ հանցագործության հետքերը: Մավրը իր գործն արել էր և կարող էր հեռանալ... Պետրոսին,եթե նրա մեջ դեռ մարդկային որևէ բան մնացել էր, մնում էր միայն Հուդայի պես կախվել որևէ ծառից, սակայն նա այնքան անարգ գտնվեց, որ Հայ հետագա պատմագրության մեջ իր նման դավաճանահոգիների միջոցով փորձեց արդարացնել իր դավաճանությունները և նույնիսկ մեղադրանքներ ներկայացնել Հայոց երիտասարդ արքա, ազգանվեր Գագիկ Բ Բագրատունուն: Հավերժ անե'ծք հուդա Պետրոսին` Հայոց պետությունը թշնամիներին մատնողին և հուսանք, թե Հայ եկեղեցին, թեկուզ բազմադարյան ուշացումով, այդ տականքի անունը կհանի Հայ եկեղեցու սրբերի դասից:
Արծնը, սակայն, կաթողիկոսանիստ չդարձավ, պարզապես այն միջոց էր Պետրոս Գետադարձին հեռացնելու Անիից։
Ի վերջո բյուզանդացիները գահազրկեցին ու ասպարեզից հանեցին Հայ ազգի քառակի դավաճանին` Պետրոս-Հուդա կաթողիկոսին, որպեսզի ազատվեն այդ ոճրագործից և ջնջեն իրենց համատեղ հանցագործության հետքերը: Մավրը իր գործն արել էր և կարող էր հեռանալ... Պետրոսին,եթե նրա մեջ դեռ մարդկային որևէ բան մնացել էր, մնում էր միայն Հուդայի պես կախվել որևէ ծառից, սակայն նա այնքան անարգ գտնվեց, որ Հայ հետագա պատմագրության մեջ իր նման դավաճանահոգիների միջոցով փորձեց արդարացնել իր դավաճանությունները և նույնիսկ մեղադրանքներ ներկայացնել Հայոց երիտասարդ արքա, ազգանվեր Գագիկ Բ Բագրատունուն: Հավերժ անե'ծք հուդա Պետրոսին` Հայոց պետությունը թշնամիներին մատնողին և հուսանք, թե Հայ եկեղեցին, թեկուզ բազմադարյան ուշացումով, այդ տականքի անունը կհանի Հայ եկեղեցու սրբերի դասից: