«Պետրոս Ա Գետադարձ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 22.
=Երրորդ դավաճանությունը=
 
Երբ թվում էր, թե երկրում ամեն ինչ կարգին է, և Հայոց երիտասարդ ու շնորհալի արքա Գագիկ Բ Բագրատունին ամրապնդել էր իր դիրքերն ու հետ քշել մեր երկրի թշնամիներին, այդ պահին չհապաղեցին գործել երկրի դավաճանները, այդ թվում Հայոց կաթողիկոսի անունը կրող Պետրոս-Հուդա "Գետադարձ" անվանյալը: Իշխան Վեստ Սարգիսը իր նկատմամբ Գագիկ Բ Բագրատունի արքայի հանդես բերած մեծ ներողամտությունից հետո փոխանակ երախտագիտությամբ լցվելու դեպի Հայոց երիտասարդ թագավորը, շարունակում էր իր հանցագործ գործունեությունը և կամենում էր Անին բյուզանդացիներին հանձնելու միջոցով իր համար բարձր դիրք ստեղծել։ Առանձնապես դժվար չէ ենթադրել , որ Վեստ Սարգսին համագործակցում էր և նույնիսկ դրդում Պետրոս Գետադարձ կաթողիկոսը։ Չնայած աղբյուրների լռությանը՝ այդ է հավաստում նրա հետագա գործունեությունը։ Համոզվելով, որ ուժով անհնար է հաղթել երկրի անկախության կողմնակիցներին, նրանց միջոցով '''լուր է ուղարկվում Մոնոմաքոս կայսերը, որ վերջինս Գագիկ Բ-ին Կոստանդնուպոլիս հրավիրի՝ բարեկամության առաջարկով, և այլևս թույլ չտա, որ նա վերադառնա հայրենիք, մինչև որ նրան չզիջի Անին իր շրջակայքով։''' Բյուզանդական նենգ դիվանագիտությունն իսկույն գործի անցավ։ Կայսեր անունից նամակ ուղարկվեց Գագիկ Բ-ին, որտեղ '''կայսրը երդվում էր խաչով ու Ավետարանով''', որ նրան` Գագիկ Բ Բագրատունուն կվերադարձվի Հայոց թագավորությունը, և նա կճանաչվի Հայոց երկրի ու Անիի հավերժ տիրակալ։ Ի զարմանս բյուզանդացիների՝ Հայոց երիտասարդ թագավորը չկամեցավ ուղևորվել Կոստանդնուպոլիս։ Չնայած երիտասարդ տարիքին՝ Գագիկ Բ Բագրատունին բնազդով զգում էր որոգայթը, սակայն նրա շրջապատը, հանձին Վեստ Սարգսի և ուրիշների, հորդորում էր գնալ՝ ամեն կերպ ցույց տալով գնալու օգուտները և մասնավորապես Անին հանձնելու թագավորի կտակի լուծարման հնարավորությունը։ Վահրամ Պահլավունին, Գրիգոր Մագիստրոսը և շատ ուրիշներ, որոնք կյանքի մեծ կենսափորձ ունեին, փորձում էին թագավորին ետ պահել այդ ուղևորությունից, սակայն մյուս թևը շարունակում էր ազգադավ գործունեությունը՝ խոստանալով հանուն նրա անգամ իրենց կյանքը զոհել։ Ի վերջո, նրանք հաջողեցին։ Նրանք սատանայի ծառա Պետրոս-Հուդա "Գետադարձ" կաթողիկոսի ներկայությամբ սաստիկ երդում տվեցին, և երիտասարդ թագավորը որոշեց ընդունել կայսր Մոնոմաքոսի հրավերը։ Այս խաբեության մեջ Վեստ Սարգսի, ինչպես նաև բազմակի դավաճան Պետրոս կաթողիկոսի դերակատարությունը որևէ տարակույս առաջ չի բերում, սակայն չնայած պատմիչ Արիստակեսի կողմից այս անուններին Գրիգոր Պահլավունու անվան ավելացմանը, դժվար է որոշակի ասել, թե ինչ դերակատարություն է ունեցել նա` հետագայում բյուզանդական բարձր պաշտոնյա դարձած Գրիգոր "Մագիստրոսը"։ Լոկ նշենք, որ պատմիչ Սամվել Անեցին գրում է, թե Պետրոս կաթողիկոսը, Վեստ Սարգիսը և Գրիգոր Բջնեցին նենգեցին, այլ խոսքով՝ դավաճանեցին Գագիկ թագավորին, իսկ վերջինս փոխանակ քաղաքի բանալիները Վահրամ Պահլավունուն հանձնելու, տվեց կաթողիկոս Պետրոսին՝ երդում առնելով նրանից, Վեստ Սարգսից և մյուսներից։ Ի դեպ, դավաճանները գրիչը թաթախեցին Քրիստոսի արյան` պատարագի գինու մեջ և այսպիսով ահավոր երդում գրեցին Գագիկ Արքային: Քրիստոսի արյունն անգամ խարդախության համար օգտագործեց Հուդա-Պետրոս կաթղողիկոսը: Գագիկ Բ-ն մեկնեց Կոստանդնուպոլիս 1044 թ. վերջերին, սակայն որոշակի ժամանակը հայտնի չէ։ Սակայն Կոստանդնուպոլսում Գագիկ Բ Բագրատունին իրեն արքավայել ու հայաավայել պահեց և բյուզանդացիներին չհաջողվեց նրանից զիջում կորզել` Հայոց թագավարությունը նենգավոր Բյուզանդիոնին հանձնելու վերաբերյալ:
 
=Չորրորդ դավաճանությունը=