«Ջոն Ուեբստեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ջոն Ուեբստեր''' (''Webster'') [ծն. 1580-ին, մահացել է 1625-ին (1634)], անգլիացի դրամատուրգ։ Կրթությամբ ի...»:
(Տարբերություն չկա)

13:51, 27 Ապրիլի 2015-ի տարբերակ

Ջոն Ուեբստեր (Webster) [ծն. 1580-ին, մահացել է 1625-ին (1634)], անգլիացի դրամատուրգ։ Կրթությամբ իրավաբան։ «Գլոբուս» թատրոնում փոխարինել է Ու. Շեքսպիրին և իրեն համարել նրա գրական ժառանգորդը։ Սակայն Ուեբստերի դրամատուրգիան («Սպիտակ սատանան», 1609-1613, բեմ․ 1612, «Դքսուհի Ամալֆի», 1612-1614, բեմ․ 1623, ողբերգություններ) նահանջ էր շեքսպիրյան հումանիզմից և մի տեսակ վերադարձ դեպի նախաշեքսպիրյան «սարսափի ողբերգությունը», «որոտի և արյան ողբերգությունը»։ Ստեղծել է կատակերգություններ Տ․ Դեկկերի և այլ դրամատուրգների հեղինակակցությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։