«Արշակ Բուրջալյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 30.
'''Արշակ Սարգսի Բուրջալյան''' ([[դեկտեմբերի 26]], [[1879]], [[Աստրախան]] - [[սեպտեմբերի 4]], [[1946]], [[Թբիլիսի]]), հայ ռեժիսոր, դերասան։
 
Եղել է դերասան [[Գևորգ Բուրջալյան]]ի եղբայրը:
== Կենսագրություն ==
 
Տող 48 ⟶ 49՝
Երիտասարդ Բուրջալյանի համար «Չղջիկ» թատրոնը եղել է իսկական դպրոց։ «Չղջիկը» ստեղծվել է Ստանիսլավսկու նախաձեռնությամբ, Գեղարվեստական թատրոնի դերասանների կազմակերպած հայտնի կատակախաղերից։ «Չղջիկի» ոգին ՄԽԱՏ-ի հայ դերասան [[Մկրտիչ Բալյան]]ն էր ([[Նիկիտա Բալիև]])։ «Չղջիկ» թատրոնի ներկայացումների գլխավոր սկզբունքը կայանում էր Գեղարվեստական թատրոնի դերասանների խաղեղանակները նմանակելու մեջ։ «Չղջիկ»-ում Ա. Բուրջալյանը սովորում է գնահատել դերասանի վարպետությունը, խաղի տեխնիկան, մարմնին տիրապետելու կարողությունը։
 
Ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում Ա. Բուրջալյանը շատ մեծ նշանակություն է տվել «արհեստի տարրին», պայքարել է հայ դերասանի վարպետության, խաղի տեխնիկայի կատարելագործման համար։ Ռեճիսորի այս նախասիրությունն դաստիարակվել է «Չղջիկում» աժխատելու տարիներին։ Միևնույն ժամանակ, հենց այնտեղ, Գեղարվեստական թատրոնի վարպետների հետ սերտ շփման մեջ, [[Կոնստանտին Ստանիսլավսկի|Ստանիսլավսկու]] և Նեմիրովիչ-Դաչենկոյի հետ ունեցած հանդիպումների ժամանակ, Բուրջալյանի մեջ դաստիարակվում է ապրումի թատրոնի համոզված կողմնակիցը, [[Կոնստանտին Ստանիսլավսկի|Ստանիսլավսկու]] դպրոցի ռեժիսորը։
 
Ա.Բուրջալյանը ռեժիսորական արվեստը սովորել է ոչ միայն «Չղջիկում», այլև [[Կորշ]]ի թատրոնում։ [[1882]]թ.-ին հիմնադրված այդ թատրոնում ստեղծվել են հետաքրքիր ներկայացումներ, որոնց մեջ հանդես են եկել ռուսական բեմի շատ հայտնի վարպետներ։ Այստեղ աշխատել են ռեժիսորներ Ֆ. Կոմիսարժևսկին, Ա.Սանինը, Կ.Մաջանիշվիլին, Ա.Թայիրովը և շատ ուրիշներ։
 
[[1919]]թ.-ին [[Կորշ]]ի թատերախմբի հետ Բուրջալյանը մեկնում է հյուրախաղերի [[Դոնի Ռոստով]], հանդես է գալիս իբրև դերասան, ռեժիսոր, խմբի ղեկավար։ Սպիտակգվարդիական հարձակման հետևանքով [[Մոսկվա]]յից կտրված [[Կորշ]]իԿորշի թատերախումբը շուտով ցրվում է, իսկ Բուրջալյանը մնում է Ռոստովում աշխատելու։ Այստեղ նրա եռանդուն մասնակցությամբ ստեղծվում է «Չղջիկի» տիպի «[[Առլեկին]]» ռուսական թատրոնը։ Շուտով բացվում է «Չղջիկի» տիպի ևս մի թատրոն «[[Գրոտեսկ]]» անունով։
 
«Առլեկին» և «Գրոտեսկ» թատրոններում Բուրջալյանը հաճախ հանդես է գալիս իբրև դերասան։ Շատերը գնում էին հատկապես նրա խաղը դիտելու։ Ա.Բուրջալյանի վարպետությունն այնքան ակնառու էր, որ Ռոստովի «[[Ռենեսանս]]» կինոստուդիան հրավիրել է նրան դիմախաղի մասին դասախոսություններ կարդալու։ Ռոստովում էլ Բուրջալյանին վիճակվում է առաջին անգամ աշխատակցել դրամատուրգ [[Ալեքսանդր Աբելյան]]ի նախաձեռնությամբ ստեղծված հայկական թատերախմբին։
 
Հայկական երաժշտական թատերախումբը Ռոստովում բեմադրում էր եվրոպական և արևելյան օպերետներ։ Մի շարք օպերետների բեմադրողը դառնում է նաև Ա.Բուրջալյանը, ով շուտով մեկնում է [[Թբիլիսի|Թիֆլիս]]։
 
[[Թբիլիսի|Թիֆլիս]]ում եղած առաջին ամիսներին Բուրջալյանը, ինչպես և Ռոստովում, աշխատում է մինիատյուրային «[[Դիմակներ]]» և «[[Առլեկին]]» թատրոններում։ Լավ տիրապետելով կաբարե-թատրոնի ժանրի «գաղտնիքներին», Բուրջալյանը շատ շուտով հայտնի է դառնում ամբողջ Թիֆլիսում։ Այստեղ Բուրջալյանն իր բեմադրությունները հագեցնում է հանդիսատեսին ապշեցնող գունագեղությամբ.«Միդասի դատը», «Ֆրանսիական հովհար», «Անվանակոչուհին», «Կոկորդիլոսն ու Կլեոպատրան», «Կույր Թոմի պանդոկը», «Մադմազել Բուրդեի խանութը» և այլն։
 
Ռեժիսորը հրավիրվում է [[Թբիլիսի|Թիֆլիս]]ի «[[Հեղափոխական գեղարվեստական թատրոն]]ը» մի շարք ագիտ-պիեսներ բեմադրելու։ Նա փայլուն կերպով հաղթահարում է նոր առաջադրանքը, ստեղծում հեղափոխական ոգով ներծծված ներկայացումներ, որոնց մեջ կիրառվում են ռեժիսորական բոլորովին այլ եղանակներ։
 
Ա.Բուրջալյանին շուտով հրավիրում են [[Թբիլիսի|Թիֆլիս]]ի [[Հայ դրամա]]։ Գրեթե նույն ժամանակ ռեժիսորը հրավիրվում է Հայարտան դրամատիկական սեկցիան ղեկավարելու։ Այսպիսով [[1922]]թ.-ը Բուրջալյանի կյանքում դառնում է նշանակալի նրանով, որ ռեժիսորը մոտիկից շփվում է հայ թատերական արվեստին, որին և նվիրաբերում է իր ողջ հետագա կյանքը։
 
[[Հայ դրամա]]յումդրամայում և [[Հայարտուն|Հայարտան]]ը նա մոտիկից ծանոթանում է հայ գեղարվեստական մտավորականությանը, նրա այնպիսի ներկայացուցիչներին, ինչպես [[Հովհաննես Թումանյան]]ը, [[Դերենիկ Դեմիրճյան]]ը, Ռ. Մելիքյանը, Գ. Լևոնյանը և ուրիշներ։
 
Բուրջալյանի առաջին իսկ աշխատանքները [[Հայ դրամա]]յումդրամայում ցույց են տալիս նրա ռեժիսորական վարպետությունը. շուտով նրան նշանակում են Հայարտան կից դրամատիկական ստուդիայի ղեկավար։ Երեք տարվա ընթացքում ([[1922]]-[[1924]]), չհաշված [[Թբիլիսի|Թիֆլիս]]ի տարբեր թատրոններում բեմադրած տասնյակ ներկայացումները, Բուրջալյանը [[Հայ դրամայ]]ում, հայկական ստուդիայի ուսումնական բեմում և [[Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն|Երևանի Առաջին պետթատրոն]]ում իրականացրել է քսանհինգ բեմադրություն, որոնց թվում «[[Երևակայական հիվանդը]]», «[[Ռևիզոր]]ը», «[[Քաջ Նազար]]ը», «[[Սկապենի արարքները]]»։
 
Առաջին պետթատրոնում չորս տարի աշխատելուց հետո, Ա.Բուրջալյանը [[1927]]-[[1930]]թթ. նորից ղեկավարում է [[Թբիլիսի|Թիֆլիս]]ի հայ թատրոնը, մի շարք պիեսներ բեմադրում [[Պատանի հանդիսատեսի թատրոն]]ում։
Տող 72 ⟶ 73՝
[[1931]]թ.-ին Մ.Գորկու և Ա.Լունաչարսկու անմիջական աջակցությամբ, [[Դոնի Ռոստով]]ում կազմակերպվում է հայկական դրամատիկական թատրոն, ուր Բուրջալյանը հրավիրվում է իբրև գեղարվեստական ղեկավար։ Ռոստովի թատրոնի ստեղծագործական կյանքը հունի մեջ դնելով, Բուրջալյանը [[1931]]-[[1932]]թթ. աշխատում է [[Թբիլիսի|Թիֆլիս]]ի ադրբեջանական թատրոնում իբրև գլխավոր ռեժիսոր։
 
[[1932]]թ.-ին Ա.Բուրջալյանը հրավիրվում է [[Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն|Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի թատրոն]]՝ գլխավոր ռեժիսորի պաշտոնով։ Այստեղ աշխատելու յոթ տարվա ընթացքում ռեժիսորը հսկայական աշխատանք է կատարում երիտասարդ դերասանական ուժերի դաստիարակման համար, բարելավում հայկական օպերայի բեմադրական արվեստը։
 
[[1938]]թ.-ի մայիսից նա աշխատում է Երևանի Ջ. Ջաբարլու անվան ադրբեջանական թատրոնում իբրև գեղարվեստական ղեկավար, մեկնում է [[Խորհրդային Հայաստան]]ի մի շարք շրջաններ, ուր իրականացնում է հետաքրքիր բեմադրություններ։ [[1941]]-[[1943]]թթ. ռեժիսորը ղեկավարում է [[Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն|Լենինականի դրամատիկական թատրոն]]ը, չկտրելով իր կապերը [[Հայաստան]]ի և [[Վրաստան]]ի այլ թատրոնների հետ։
 
Ա.Բուրջալյանին գործունեության վերջին տարիներին զրկել են մշտական աշխատանքից, ուղարկել մի թատրոնից մյուսը։ [[1943]]թ.-ին Ա.Բուրջալյանը ծանր հիվանդանում է և բաժանվում թատրոնից։ Կյանքի վերջին տարիները նա անց է կացրել Թբիլիսիի [[Բեսիկ]]ի փողոցի տներից մեկում. չի բեմադրել ոչ մի բեմադրություն, քանի որ ծանր հիվանդ է եղել։<ref>Հայ Սովետական Թատրոնի Պատմություն, 1967թ.</ref>
 
== Աղբյուրներ ==