«Նարո-Ֆոմինսկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական
Տող 67.
 
== Պատմություն==
Հնագիտական պեղումները Ֆոմինսկում ցույց են տվել, որ [[12-րդ դար]]ում այնտեղ գոյություն է ունեցել բնակավայր, որը եղել է Սմոլենսկի իշխանության կազմի մեջ մտնող Ֆոմինսկի իշխանության կենտրոնը։։ Նարա գետի վրա Ֆոմինսկոյե գյուղն առաջին անգամ հիշատակվում է [[1339]]-ին, [[Իվան Կալիտա]]յի հոգևոր կտակում։ [[Ռուսաստան]]ի [[Ֆրանսիայի ներխուժումը Ռուսաստան|1812-ի Հայրենական պատերազմ]]ի ժամանակ [[Նապոլեոն I]]-ի 110 հազարանոց բանակը [[Մոսկվա]]յից դեպի [[Սմոլենսկ]] նահանջելիս անցել է Ֆոմինսկոյե գյուղի միջով։ Գյուղի մասին հիշատակվում է նաև [[Լև Տոլստոյ]]ի «[[Պատերազմ և խաղաղություն]]» վեպում։ [[1840]]-ին Ֆոմինսկոյե գյուղի հարևանությամբ տեղակայված Մալայա Նարա գյուղում բացվում է թղթի վերամշակման գործարան, որը հետագայում դառնում է քաղաք ձևավորող ձեռնարկություն։ [[1864]]-ին մոսկովյան առևտրականներ Յակունչիկովները ձեռք են բերում այդ գործարանը, և այդ ժամանակվանից սկսած երկու գյուղերը սկսկում են անվանել միասին՝ Նարո-Ֆոմինսկ։
Նարա գետի վրա Ֆոմինսկոյե գյուղը առաջին անգամ հիշատակվում է [[1339]]-ին, [[Իվան Կալիտա]]յի հոգևոր կտակում։
 
[[ԽՍՀՄ]] կազմում, [[1918]]-[[1922]] եղել է համանուն ուեզդի կենտրոնը։ [[1926]]-ի [[մարտի 15]]-ին Կենտրոնական գործկոմի որոշմամբ ստացել է քաղաքի կարգավիճակ։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի տարիներին, [[1941]]-ի [[հոկտեմբերի 21]]-ից մինչև [[դեկտեմբերի 26]]-ը գտնվել է ֆաշիստական օկուպացիոն զորքերի հսկողության տակ։ [[Դեկտեմբերի 26]]-ին խորհրդային 33-րդ բանակը գեներալ Մ․ Եֆրեմովի գլխավորությամբ ամբողջովին ազատագրել է քաղաքը։ Երկու ամիս տևած մարտերի արդյունքում ավերվել են 687 բնակելի շինություններ, ավերակների է ենթարկվել կտորի ֆաբրիկան։
 
== Ծանոթագրություններ ==