«Ջերմակարգավորում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, փոխարինվեց: ։Ջ → ։ Ջ
Տող 1.
[[Պատկեր:Nacktmull.jpg|thumb|right|266px|[[Մերկ հողափոր]] - միակ արնարյուն կաթնասուն կենդանին]]
'''Ջերմակարգավորում''', օրգանիզմի [[ջերմաստիճան]]ի հարաբերական կայունությունը (անկախ արտաքին միջավայրի ջերմաստիճանի տատանումներից) ապահովող մեխանիզմների ընդհանրություն։
 
Բնորոշ է կայուն ջերմաստիճան ունեցող (տաքարյուն) [[կենդանիներ]]ին և մարդուն։ Փոփոխական ջերմաստիճան ունեցող (սառնարյուն) կենդանիները զուրկ են այդ մեխանիզմներից և նրանց մարմնի ջերմաստիճանը փոփոխվում է միջավայրի ջերմաստիճանի տատանումներից։Ջերմակարգավորումըտատանումներից։ Ջերմակարգավորումը կատարվում է [[քիմիա]]կան և [[ֆիզիկա]]կան ջերմակարգավորիչ պրոցեսների շնորհիվ։
 
== Քիմիական ջերմակարգավորում==
Քիմիական ջերմակարգավորումը իրականանում է օրգանիզմի տարբեր [[հյուսվածքներ]]ում օքսիդացման, հետնաբար ջերմագոյացման ինտենսիվության փոփոխությամբ։ Ցուրտ պայմաններում ջերմագոյացումն ուժեղանում է (հատկապես կմախքային մկաններում, [[լյարդ]]ում, [[երիկամներ]]ում), տաք պայմաններում՝ հակառակը։
 
== Ֆիզիկական ջերմակարգավորում ==
Ֆիզիկական ջերմակարգավորում իրականանում է օրգանիզմի ջերմատվությամբ, տեղի է ունենում ջերմաճառագայթման, ջերմափոխադրման և գոլորշիացման ճանապարհով։ Արտաքին միջավայրի +20  °C-ի պայմաններում ջերմաճառագայթմամբ օրգանիզմից անջատվում է հեռացվող ջերմության մոտ 65%-ը, ջերմափոխադրմամբ՝ 15%-ը, գոլորշիացմամբ՝ 20 %-ը։ Որքան միջավայրի ջերմաստիճանը բարձր է, այնքան մեծ է գոլորշի ացման նշանակությունը։ Եթե օդի ջերմաստիճանը հավասար է կամ բարձր օրգանիզմի ջերմաստիճանից, ապա ջերմատվությունը կատարվում է միայն գոլորշիացման միջոցով։
 
Քրտինքի գոլորշիացումն ուղեկցվում է 580 կկաl ջերմության կորստով։ Ջերմակարգավորումը կառավարվում է հատուկ ջերմակարգավորիչ կենտրոնով, որը տեղադրված է միջանկյալ ուղեղի [[ենթատեսաթումբ|ենթատեսաթմբ]]ում։ Դրան մասնակցում են նաև [[գլխուղեղ]]ի [[մեծ կիսագնդեր]]ը և նրանց կեղեը։ Ջերմակարգավորուման գործում մեծ դեր ունեն նաև որոշ ներզատիչ գեղձեր, հատկապես [[վահանագեղձ]]ը և մակերիկամները, որոնց արտադրած [[հորմոններ]]ն ազդում են հյուսվածքներում կատարվող [[Նյութափոխանակություն|նյութափոխանակության]] ինտենսիվության և բնույթի վրա։