«Պողպատե ալքիմիկոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 49.
=== Փիլիսոփայական քարը ===
'''Փիլիսոփայական քար''', լեգենդար նյութ, բազմակի հզորացնող ալիքիմիկոսի ուժը և թույլ է տալիս կատարել փոխարկումներ առանց հետևելու հավասարապես փոխանակման օրենքին` տալով ալքիմիկոսին գրեթե անվերջ իշխանություն մատերիայի հանդեպ: Փիլիսոփայական քարի հիմքը հանդիսանում են կենդանի մարդիկ: Այս նյութը լինում է արյուն-կարմիր գույնի, կարող է լինել կամ պինդ, կամ հեղուկ, կարող է ունենալ ցանակցած ձև և չափ և նույնիսկ կարող է լինել մարդու մարմնում: 2003 թվականի անիմեում ոչ ավարտին հասցված փիլիսոփայական քարը կոչում էին կարմիր քար: Վերջին շատ անգամ թուլ է փիլիսոփայական քարից, բայց և այսպես կարող է հզորացնել շատ անգամ ալքիմիկոսի ուժը: Կարմիր քարի թուլությունը այն է, որ արագ կորցնում է իր ուժը և կարող է փշրվել: Կարմիր քար ստեղծելու համար պետք է կարմիր ջուր, որը ունի վատ ազդեցություն [[մարդ]]ու [[օրգանիզմ]]ի համար:
 
=== Գամունկուլներ ===
'''Գամունկուլ''', արհեստական մարդիկ, որոնք ստեղծվել են ալքիմիայի միջոցով: Նրանց կարող ենք տարբերել ուրաբարոսի նշանի միջոցով, որը գտնվում է մարմնի մի մասում: Գամունկուլները կարող են մտածել, խոսել, զգալ և սրանց մեջ տարբերություն չունեն մարդկանցից: Չեն ծերանում, տիրապետում են գերմարդկային ունակությունների: Գամունկուլները կարող են ստեղծվել տարբեր ճանապարհներով: Առաջին գամունկուլը ստեղծվել է Կսերկսի ալքիմիկոսների կողմից, որոնք օգտագործել են մարդու արյուն: Ամեն մեկը նրանցից տիրապետում է տարբեր ունակությունների: Փաստացի ստեղծված են փիլիսոփայական քարից, չեն մահանա, մինչև չվերջանա նրանց քարը: Ստեղծումից հետո ստացել են մարդու մարմին, բայց կարող էին ստանալ նաև ուրիշ մարմնի ձևեր: Որպեսզի կյանք տալ այսպիսի գամունկուլների պետք է նրանց մեջ փիլիսոփայական քար դնել: 2009 թվականի անիմեում և մանգայում կարելի էր ստեղծել գամունկուլների մարդկանցից, նրանց մարմնի մեջ տեղադրելով փիլիսոփայական քար: Հիմնականում մարդիկ մահանում էին սրանից, իսկ ողջ մնացածները դառնում էին գամունկուլներ: 2009 թվականի անիմեում և մանգայում ստեղծվել էր նաև անմահ բանակ բաղկացած գամունկուլներից, որը ստեղծվել էր Ամեստրիսի գիտնականների կողմից, սակայն բանակի փոխարել նրանք ստացան միայն զոմբիների հավաքածու: