«Ուղտասար (լեռ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 6.
 
Ժողովուրդն վայրն անվանել է Ուղտասար՝ [[Սև լիճ|Սև]] և [[Ալ լիճ|Ալ լճերի]] միջև ընկած լեռնային տեղանքը սապատավոր ուղտի նմանեցնելու պատճառով: Պատմում են նաև, որ ժամանակին լեռան լանջին ուղտավորները զոհաբերել են իրենց որսը, ապա այն պատկերել քարերի վրա, իսկ նախքան զոհաբերության արարողությունը երկար եւ դժվարին ճանապարհ անցել, մինչև զոհ մատուցելը՝ մարմնով մաքրվել Ուղտասարի լճերում: Իրականում Ուղտասարը ոչ միայն զոհատեղի է, այլ նաև նախնադարյան ժամանակների մարդկանց ասոցիատիվ, պատկերավոր և գեղարվեստական մտածողության արգասիգն է, նրանց աշխարհընկալման, հոգեբանության, հավատալիքների և հմայությունների սրբատեղի ''քարեդարանն'' է բաց երկնքի տակ:
 
Այսօր ժայռապատկերների գոյությունը հաստատագրված է աշխարհի ավելի խան 120 երկրներում: Հայաստանում կան աշխարհագրական 5 տարածքներ, որտեղ հաշվվում է ընդհանուր թվով 20000 ժայռապատկեր, որից ավելի քան 6000 քտնվում է Սյունաց Ուղտասարում: Ժայռապատկերները թվագրվում են մ.թ.ա. 7000- ամյակով եւ ավելի հին ժամանակներով: Մինչ օրս առեղծվածային է այն հանգամանքը, որ երբ նոր ժամանակներում փորձ է արվում նմանակել ժայռապատկերների քծանկարները, ապա կրկնօրինակվող քարերը բորբոսնում են, ի տարբերության մ.թ.ա. 7000- ամյակի վաղեմություն ունեցող ժայռաքարերի: Սյունաց քետնատարած ժայռապատկերները դրոշված են մուգ, արևահար մակերես ունեցող անդեզիտեբազալտե լավային մակերեսներին: Փորագրման տեխնիկական սկզբունքները հազարավոր տարիներ ի վեր անփոփող են մնացել:
 
Նախնադարի ընդգրկուն գաղափարաբանությունն արտահայտելու համար ժամանակի արվեստագետները ընտրել են սխեմատիկ, պայմանական ձևերը, արվեստի ընդհանրացված, վերացարկված, խորհրդապաշտական լեզուն: Նրանք պետք է սիմվոլների՝ պատկերագրերի եւ նշանագրերի միջոցով սերունդներին պատմեին իրենց կենսագործունեության բոլոր կողմերի մասին: էպիկական պատմողականության լավագույն արտահայտչաձևերը կարող էին ոճավորված, աբստրահարված պատկերները լինեն, որոնցում նատուրալիստական ձևերի միտումնավոր խեղմամբ ստեղծվում էին էքսպրեսիվ եւ դինամիկ կերպարներ: Ժայռապատկերները միասնական ոճի մեջ պատմում են նախնադարյան բնապաշտբնախույզի դիտարկումների եւ երևակայության խորհրդավոր աշխարհի մասին: Գծանկարային ժայռապատկերները նախնադարյան մարդու նկարելու անկարողության արգասիքը չեն, այլ նրա մտածողության առաջընթացի հավաստիքը, քանի որ սեփական աշխարհայացքը նյութականացնելու համար նա ստեղծում է արվեստի նոր լեզուն՝ վերացարկումը, արտահայտելու համար իր զգայական ներաշխարհը և համատիեզերական պատկերացումները ճիշտ այնպիսի արտահայտչաձեւով, ինչպիսիք որդեգրվում են միջնադարյան արվեստի, ապա ավանգարդիստական ուղղությունների ձևաստեղծումներում: Ավանդաբար ժայռապատկերները համարվել են որսի ժամանակ հաջողությունների հասնելու ուղղված ծիսամոգական տեսարաններ՝ ամրագրված քարաբեկորների վրա: Գիտնականների մի խումբ հակված է համարելու, որ նախնադարյան մտածողությունը բավականին պարզունակ էր նման խորը գաղափարներ արտահայտելու համար, սակայն մարդը երբեք այնքան կապված չի եղել բնությամը և երկնքին, ժամանակին պարբերաչափը ամրագրելու եւ կյանքը կանոնակարգելու անհրաժեշտությանը, որքան նախնադարյան ժամանակներում: Հետևաբար, ժայռապատկերների ներշնչման աղբյուրը նախնադարյան ճանաչողության փափագն էր, կուտակված կենսափորձը հավերժացնելու միտումը, բնախույզի պատկերավոր երևակայությունը, իրական դիտումների վրա հիմնված բնապաշտությունը, նաև ծիսական հմայությունը, համաձայն որի, բնության բարեհաճությանն արժանանալու համար հարկավոր էր գերբնական ուժերի միջոցով ազդել նրա վրա: Երեք խոսք է գնում, որ Ուղտասարի պատկերներում հաշվվում են մի քանի հազար կերպարներ, ապա առաջին հայացքից թվում, թե դա պարզապես մտածածին խաբկանք է: Մարդիկ գծանկարներում տեսնում են այն, ինչ ցանկանում են տեսնել: Սակայն պատկերամոտիիվների հիմնական դասակարգմամբ հասկանում ենք, որ գործ ունենք ամենևին էլ ոչ պատահական համընկնումների ու պատկերագրական մոտիվների հետ:
 
Ուղտասարի ժայռապատկերների գերիշղող մեծամասնությունը կազմում են այծերի պատկերները, իսկ ժայռապատկերների համար շատ տարածված է '''այծքարեր''' կամ '''իծագրեր''' անվանումները: Բեզոարյան այծը մշտապես նախնադարյան բնախույզի դիտումների տեսադաշտում գտնվող, հայկական լեռնաշխարհում տարածված սլացիկ, գեղեցիկ կենդանին էր: Այն ունի նաև իր ստամոքսում բուժական բեզոարներ ստեղծելու ունակություն: Նախամարդը հասցրել է նկատել հոտի մեջ եղած այծերի վարքի դրսևորման զարմանալի այն առանձնահատկությունը, որ ուժգին կայծակի ու անձրեւների ժամանակ, երբ հոտի մեջ խուճապ է առաջանում, այծը բարձրանում է ժայռի ամենաբարձր գագաթը, պարզում եղջյուրներն ու քարանում, այսպիսով իր վրա կրելով հարվածը՝ իբրև բնական շանթարգել: Այծերը հատկապես տարածված են որսի տեսարաններում և հանդիսանում են մանր եղջերավոր անասունների հավաքական սիմվոլները: Այծը ժայռապատկերներում հանդես է քալիս նաև որպես Աստծո-աստվածային Ոգու կենդանական խորհրդանշան և Աստված գաղափարի արտահայտիչ: Հետևաբար այծագրերը մեկնաբանվում են նաև որպես աստվածային զորաց պատկերագրեր: Այսօր, իմանալով հայ եւ համաշխարհային առասպելաբանությունը, փորձ է արվում դրանց գալ սկզբին, այսինքն ընթերցել և մեկնաբանել ժայռապատկերները, հասկանալ նախնադարյան մարդկանց աշխարհընկալումը: