«Ֆաունա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 5 բայտ ,  6 տարի առաջ
չ
չ
«Ֆաունա» տերմինն օգտագործվում է նաև կենդանիների կարգաբանական խմբերի (որևէ տարածքի թռչունների ֆաունա, բզեզների ֆաունա և այլն), որոշակի դարաշրջանի կենդանիների (ժամանակակից ֆաունա, միոցենային ֆաունա և այլն) կամ շերտերի որոշակի խմբերում բրածո կենդանիների մնացորդների (երկրաբանության մեջ) բնորոշման համար։ Ֆաունան ուսումնասիրող գիտությունը կոչվում է [[ֆաունիստիկա]]։ Ֆաունա են կոչվում նաև որոշակի տարածքների կենդանական աշխարհի կարգաբանական կազմի վերաբերյալ համահավաք ամփոփիչ աշխատությունները։
== Ստուգաբանություն ==
Ֆանունա բառը ծագել է [[Ֆաունա (աստվածուհի)|Ֆաունա]] հռեմեական աստվածուհու անունից, որը անտառների և դաշտերի, երկրի, բերքատվության կենդանիների հոտերի հովանավոր աստվածուհի է։ Հռոմեական աստվածը՝ [[Ֆաուն|Ֆաունն]] է, իսկ անտառի ոգիները՝ [[ֆաուններ]]ը։ Բոլոր երեք բառերն էլ կապված են հունական [[Պան]] աստծո անվան հետ․ ''panis'' բառը, հռոմեական ֆաունայի համարժեքն է։ Առաջին անգամ բառն այս իմաստով օգտագործել է [[ԼինեյԼիննեյ|ԼինեյըԼիննեյը]] 1745 թվականին ''Fauna Suecica'' գրքի վերնագրում։
 
== Տիպեր ==
Տարբերում են [[տունդրա]]յի, [[տայգա]]յի, [[անտառ]]ային, [[տափաստան]]ային, [[կիսաանապատ]]ային, [[անապատ]]ային և այլ ֆաունիստական համալիրներ։ Որոշակի ֆաունան կազմող ֆաունիստական համալիրների թիվը կարող է տարբեր լինել։ Այսպես, տափաստանային գոտու ֆաունան կազմում են այստեղ տիրապետող տափաստանային ֆաունիստական համալիրը, ամենաբնակ ([[Կոսմոպոլիտներ (կենսաբանություն)|կոսմոպոլիտ]]) տեսակների համալիրը, այլ, օրինակ, անապատային և կիսաանապատային ֆաունիստական համալիրների ներկայացուցիչներ։
24 967

edits