«Առողջություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 37.186.104.244 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել BekoBot մասնակցի վերջին տարբերակին։
Տող 18.
== Հասարակության առողջություն ==
Հասարակության առողջությունը (ՀԱ) ավելի լայն ու ընդգրկուն հասկացություն է։ Հետազոտողներից շատերն այն դիտում են որպես վիճակագրական կատեգորիա։ Հասարակության առողջությունը բնութագրվում է մի ամբողջ խումբ ցուցանիշներով, որոնք զուգակցված ու համալիր ներգործություն ունեն բնակչության առողջության վրա։ Դրանք են ժոդովրդագրական ([[ծնելիություն]], [[մահացություն]], [[մանկական մահացություն]], կյանքի միջին տևողություն, [[երկարակեցություն]]), ֆիզիկական զարգացման, [[հիվանդացություն|հիվանդացության]] ու [[Հաշմանդամություն|հաշմանդամության]] ցուցանիշները։ Այստեղ նկատի է առնվում, որ ժողովրդագրական ցուցանիշների մակարդակը որոշակիորեն կախված է կենսագործունեության այնպիսի պայմաններից, ինչպիսիք են [[շրջակա միջավայր]]ի ([[օդ]], [[ջուր]], [[հող]]), աշխատանքի (ուժգնություն, տևողություն, ռեալ աշխատակարգի չափ), կենցաղի (բնակարան, սննդի որակ և քանակ, հագուստ) պայմանները, բնակավայրի սանհիգիենային վիճակը, [[Առողջապահություն|առողջապահության]] մակարդակը և հանրամատչելիությունը։
 
Թվարկած գործոններից յուրաքանչյուրը որոշակի ներգործություն ունի հասարակության առողջության վրա, իսկ վերջինս տվյալ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը և բնակչության բարեկեցության աստիճանը բնութագրող ամենաօբյեկտիվ ցուցանիշն է։