«Ժառանգականություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
-Կատեգորիա:Կենսաբանություն, -Կատեգորիա:Գենետիկա ՀոթՔաթ գործիքով |
No edit summary |
||
Տող 1.
{{Գենետիկա}}
'''Ժառանգականություն''' ասելով հասկանում ենք ծնողական օրգանիզմների` իրենց հատկանիշները և զարգացման առանձնահատկությունները հաջորդ սերնդին փոխանցելու հատկությունը։ Այն իրականանում է բազմացման միջոցով։ Ընդ որում, սեռական բազմացման դեպքում ժառանգականությունն ապահովվում է հատուկ [[սեռական բջիջներ]]ի` գամետների միջոցով, իսկ անսեռ բազմացման ժամանակ` մարմնական (սոմատիկ) [[բջիջներ]]ի միջոցով։ Թե՛ գամետները և թե՛ սոմատիկ բջիջներն իրենց մեջ կրում են ոչ թե ապագա [[օրգանիզմ]]ի հատկանիշներն ու հատկությունները, այլ միայն դրանց նախադրյալները, որոնք ստացել են [[գեն]]եր անվանումը։ Գենը [[ԴՆԹ]]-ի մոլեկուլի կամ [[քրոմոսոմ]]ի որոշակի հատված է, որը որոշում է [[սպիտակուց]]ային որևէ մոլեկուլի [[սինթեզ]]ը կամ որևէ տարրական հատկանիշի զարգացման հնարավորությունը։ Ժառանգականության շնորհիվ պահպանվում է տեսակի միակերպությունը։
== Ժառանգականության զարգացման պատմություն ==
Ժառանգականության շնորհիվ [[կենդանիներ]]ի կամ [[բույսեր]]ի յուրաքանչյուր տեսակ սերնդեսերունդ փոխանցում է զուտ իրեն բնորոշ հատկանիշները՝ արտաքին տեսքը, կառուցվածքը և կենսագործունեության առանձնահատկությունները՝ նպաստելով տեսակի պահպանմանը։ Ժառանգականության երևույթի նմանությունը ծնողական առանձնյակներին և սերունդներին` [[մարդ]]անց, [[կենդանիներ]]ի և [[բույսեր]]ի մոտ ուշադրության կենտրոնում էր և շատ շուտով բժիշկները փորձեցին բացատրել այդ երևույթը և առաջարկեցին են տարբեր վարկածներ։ Առաջին քայլը կատարեց «բժիշկների հայր»` [[Հիպոկրատ]]ը (մոտ մ.թ.ա.
Մենդելը ենթադրեց, որ բջիջներում կան մանրագույն և անտեսանելի մասնիկներ, որոնք էլ կառավարում են ժառանգական հատկանիշների փոխանցումը: Այդ մասնիկները հետագայում անվանեցին գեներ ({{lang-gr|}} ծագում): Գիտնականի ենթադրությունը հաստատվեց, երբ ասպարեզ եկան հազարավոր անգամ խոշորացնող էլեկտրոնային [[մանրադիտակ]]ները, որոնք հնարավորություն տվեցին զննելու ոչ միայն բջիջը, այլև բջջի մանրագույն մասնիկները: Պարզվեց, որ բջջի կորիզում կան հատուկ «մասնագիտացված» կառուցվածքներ՝ քրոմոսոմներ՝ գեների կրողները, որոնք և ապահովում են տվյալ տեսակի բջիջների գոյացումը։ Քրոմոսոմների քանակը (կամ հավաքածուն) տվյալ տեսակի օրգանիզմների բոլոր բջիջներում միշտ նույնն է. [[գորտ]]ինը, օրինակ, 18 է, [[սոխ]]ինը՝ 16, շանը՝ 22, [[մարդ]]ունը՝ 46 և այլն։
|