«Ջերմամեկուսիչ նյութեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Ջերմամեկուսիչ նյութեր''', շենքերի, կառույցների, [[տեխնոլոգիա]]կան սարքավորումների և [[տրանսպորտ]]ի միջոցների [[ջերմամեկուսացում|ջերմամեկուսացման]] համար կիրառվող նյութեր և շինվածքներ։ Բնութագրվում են ցածր [[ջերմահաղորդականություն|ջերմահաղորդականությամբ]] (ջերմահաղորդականության գործակիցը 0,2 վա/մ-K-ից չի անցնում), մեծ ծակոտկենությամբ (70-98 տոկոս), աննշան [[ծավալ]]ային [[զանգված]]ով և ամրությամբ (սեղմման դեպքում ամրության սահմանը 0,05-2,5 Մս/մ քառակուսի է)։ Շահագործման պայմաններում ջերմամեկուսիչ նյութերը պետք է պաշտպանված լինեն [[խոնավություն]]ից։ Ջերմամեկուսիչ նյութերը լինում են կոշտ ([[սալ]]եր, բլոկներ, [[աղյուս]] են), ճկուն (ներքնակներ, կեմեր, քուղեր են), սորուն (հատիկավոր, փոշենման) կամ թելքավոր։ Ըստ հիմնական [[հումք]]ի տեսակի տարբերում են [[օրգան]]ական (փայտաթելքավոր և փայտատաշեղային սալեր, ֆիբրոլիտ, փրփրապլաստներ են) և անօրգանական (միներալային [[բամբակ]], [[փրփրապակի]], թեթև [[բետոն]] են) ջերմամեկուսիչ նյութեր։ Որպես մոնտաժման նյութեր օգտագործվող անօրգանական ջերմամեկուսիչ նյութերը պատրաստում են ասբեստի (ասբեստային [[ստվարաթուղթ]], [[թուղթ]], թաղիք), փքած ապարների (վերմիկուլիտ, պեռչիտ) և կավի հիմքի վրա։ 1000 [[ցելսուս]]ից բարձր [[ջերմաստիճան]]ների պայմաններում աշխատող արդյունաբերական սարքավորումների և տեղակայանքների ջերմամեկուսացման համար կիրառում են թեթև հրակայուն նյութեր։
 
== Տես նաև ==
*[[Ջերմամեկուսացում]]
{{ՀՍՀ}}