«Ջերմակարգավորիչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ջերմակարգավորիչ''' շենքերում, անոթներում, խողովակաշարերում և այլ օբյեկտներում ջերմաստիճանը տրվ...»:
(Տարբերություն չկա)

04:56, 24 Ապրիլի 2015-ի տարբերակ

Ջերմակարգավորիչ շենքերում, անոթներում, խողովակաշարերում և այլ օբյեկտներում ջերմաստիճանը տրված մակարդակի վրա ավտոմատ պահպանող սարք։ Գծային Զերմակարգավորիչի տվիչը հիմնված է զգայուն տարրի երկարության չափման վրա, որը կախված է ջերմաստիճանից (տես Դիչատոմետր)։ Տվիչից ազդանշանը տրվում է տաքացնող ագենտի մատուցումը կարգավորող գործադիր մեխանիզմին։ Սառնարաններում և չորացման պահարաններում կիրառվող Զերմակարգավորիչներում տվիչը երկմետաղական թիթեղը կամ պարույրն է։ Միջավայրում ջերմաստիճանի փոփոխման դեպքում թիթեղը ծռվում է և փակում գործադիր մեխանիզմի էլեկտրական շըղթայի կոնտակտները։ Պարզագույն ծավալային Զերմակարգավորիչ սնդիկային կոնտակտային ջերմաչափն է, որտեղ նախապես տրված ջերմաստիճանին հասնելու դեպքում սնդիկը փակում է գործադիր մեխանիզմի էլեկտրական շղթան։ Կիրառվում են նաև մանոմետրական տվիչով ծավալային Զերմակարգավորիչներ (տես Մանոմետր)։ Տվիչից ազդանշանը տրվում է կարգավորիչին (մեխանիկական, էլեկտրական կամ պնևմատիկ)։ Զերմաէլեկտրական Զերմակարգավորիչները՝ ջերմառեզիստորների և ջերմազույգերի տեսքով տվիչներով, սովորաբար աշխատում են չափիչ կամրջակների և ւզոտենցիոմետրերի հետ համատեղ։ Զերմակարգավորիչները մտնում են ավտոմատ կարգավորման համակարգերի կազմի մեջ։ Տես Ավտոմատ կառավարում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։