«Վանի հերոսամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 26.
Աոաջին համաշխարհային պատերազմի սկզբին թուրքական իշխանությունները կազմակերպեցին Վանի նահանգի հայ բնակչության զանգվածային կոտորած։ [[Կովկասյան արշավանք|Կովկասյան ճակատ]]ում պարտություն կրած թուրքական զորքերը, նրանց միացած քուրդ հրոսակախմբերը և մուսուլմանական խառնամբոխը դաժանորեն սպանում Էին հայերին, թալանում նրանց ունեցվածքը, ավերում հայ շեները։ Վանի նահանգի մի շարք գավառներում ([[Շատախ (գավառ)|Շատախ]], [[Հայոց ձոր]], Արճեշ. Թիմար, Ալջավազ և այլն) հայերը կազմակերպեցին ինքնապաշտպանություն՝ համառ մարտեր մղելով թշնամու դեմ։ Ամենաերկարատեն ու արդյունավետը եղավ Վանի հերոսամարտը։
 
1914-ին Վանում բնակվում էր 41 հզ. մարդ, որից 23 հզ-ը՝ հայեր, մնացածը՝ մուսուլմաններ, հիմնականում՝ թուրքեր։ Քաղաքը բաժանված էր երկու մասի՝ Այգեստան և Քաղաքամեջ։ Աոաջինում բնակվում էր շուրջ 20 հզ..հազար իսկ երկրորդում՝ մոտ 3 հզ. հայ։ Այս երկու հատվածները գտնվում էին միմյանցից 5-6 կմ հեռավորության վրա, իսկ նրանց միջև բնակվում էին թուրքերը։ 1915-ի ապրիլին Վանում կուտակվել էր շրջակա գյուղերից փախած ավելի քան 70 հզ. հայ։ Պատ-րաստվելով ոչնչացնել Վասպուրականի հայությանը՝ թուրքական կառավարությունը Վանի նահանգապետ էր նշանակել արյունարբու Ջևդեթ բեյին, որը կազմակերպել էր Վանի մի քանի նշանավոր հայերի (Ա. Վռամյան, Իշխան) սպանությունը, ապա պատրաստվել Վանի վրա հարձակման։ 1915-ի ապրիլին թուրքական զորքերը պաշարեցին Այգեստանը, կտրեցին կապը Քաղաքամեջի հետ։ Հայերը դիմագրավելու միջոցներ ձեռք առան։ Այգեստանում ինքնապաշտպանությունը ղեկավարելու համար ստեղծվեց Վասպուրականի հայ ինքնապաշտպանության մարմին, որի անդամներն էին [[Արամ Մանուկյան (ՀՅԴ)|Արամ Մանուկյանը]], Արամ Եկարյանը, Գաբրիել Սեմերջյանը, Կայծակ Առաքելը, Բուլղարացի Գրիգորը, Հրանտ Գալիկյանը և Փանոս Թերլեմեզյանը։ Կազմակերպվեցին պարենամթերքի հայթայթման ու բաշխման, բուժօգնության ծառայություն, զինագործական արհեստանոց (որտեղ պատրաստվեց երկու թնդանոթ, փամփուշտ և այլն), ինչպես նաև կանանց միություն (զբաղվում էր մարտիկների համար շորեր կարելով)։ Արհավիրքի դեմ հանդիման միավորվեցին հայ քաղաքական կուսակցությունների (հնչակյան, դաշնակցական, ռամկավարական) ներկայացուցիչներ։
 
Այգեստանում զենք կրելու ընդունակ 1500 տղամարդ կար. ունեին 505 հրացան և 549 ատրճանակ։ Ջևդեթ բեյի հրամանատարության ներքո կար մոտ 12000 զինվոր, 12 նորագույն և մի քանի տասնյակ ողորկափող թնդանոթ։ Ինքնապաշտպանական կռիվները սկսվել են ապրիլի 7-ին, երբ թուրք զինվորները հարձակվեցին Շուշանց գյուղից Այգեստան եկող հայ կանանց վրա։ Փոխհրաձգությունից հետո թուրքերը գրոհեցին Այգեստանի վրա, սակայն հետ մղվեցին՝ տալով զգալի կորուստներ։ Ինքնապաշտպանները, գրավելով հակառակորդի մի շարք կարևոր դիրքեր և ամրություններ, հրդեհեցին ու պայթեցրին դրանք։ Գրեթե ամենօրյա կատաղի մարտերով, թաղամասի անընդհատ հրետակոծությամբ (օրական՝ մինչև 300 արկ ու ոումբ) հակառակորդին չհաջողվեց ճեղքել հայերի պաշտպանությունը։ Նույնիսկ էրզրումից ժամանած գերմանական սպայի կազմակերպած գիշերային գրոհը ոչ մի արդյունք չտվեց, թուրքերը, 60-70 զոհ տալով, հետ շպրտվեցին։ Հայ տղամարդկանց հետ հավասար մարտնչեցին նաև կանայք ու աղջիկները։ 19-ամյա Իսկուհի Համբարձումյանը (Սևո) մարտական առաջադրանքը գերազանց կատարելու համար պարգևատրվեց «Պատվո խաչ» շքանշանով։ Վանեցի պատանիները ոչ միայն զենք ու զինամթերք հասցնելով են օգնել, այլև իրենք էլ կռվել են քաջաբար, հայտնի են Բաբկենը (Իսաջանյան), Մարտիրոսը (Գյուլօղլյան), Ասլանը (Ասլանյան), Արամը (Թովմասյան, ապագա գրող Լեռ Կամսարը) և ուր.։