«Դեղաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (23)
Փոխվում է էջը 'Շնչառական ֆուկցիայի վրա ազդող միջոցներ Շնչառական ֆուկցիայի վրա ազդող միջոցները դասակար...'-ով
Պիտակ՝ դատարկեցում
Տող 1.
Շնչառական ֆուկցիայի վրա ազդող միջոցներ Շնչառական ֆուկցիայի վրա ազդող միջոցները դասակարգվում են 1Շնչառության խթանիչներ 2Հակահազային միջոցներ 3Խորխաբեր միջոցներ 4Բրոնխոսպազմի ժամանակ կիրառվողներ:
[[Image:PharmacistsMortar.svg|thumb|right|190px|Դեղաբանության խորհրդանիշը]]
'''Դեղաբանություն''', գիտություն ուսումնասիրում է մարդու և կենդանիների օրգանիզմների վրա [[դեղանյութեր]]ի և կենսաբանորեն ակտիվ այլ նյութերի ազդեցությունը։ Այդ նպատակով օգտվում են հետազոտման տարբեր մեթոդներից (ֆիզիոլոգիական, կենսաքիմիական, հյուսվածաբանական, և այլն)։ Մարդու օրգանիզմի վրա դեղանյութերի ազդեցության վերաբերյալ տեղեկությունները, որոնք ստացվում են բուժիչ նպատակով դրանց օգտագործման արդյունքում, կազմում են դեղաբանության հատուկ բաժին՝ [[կլինիկական դեղաբանություն]]։ Դեղաբանությունը սերտորեն կապված է դեղանյութերի մասին տարբեր, առաջին հերթին՝ դեղագործական, պրոֆիլի գիտությունների (օրինակ՝ [[դեղագործական քիմիա]]յի) և [[Դեղագիտություն|դեղագիտության]] (գիտություն բուսական և կենդանական, ծագման դեղանյութային հումքի մասին), ինչպես նաև [[թունաբանություն|թունաբանության]] հետ։
== Զարգացման պատմություն ==
[[Image:42-aspetti di vita quotidiana, medicine,Taccuino Sanitatis, .jpg|thumb|Դեղատուն պատկերված 14-րդ դարի ձեռագրում ([[tacuinum sanitatis]] casanatensis)]]
Ամենահին աղբյուրը, որը պարունակում է դեղանյութերի մասին տեղեկություններ Սուշրուտա Սամհիտան է, որը հնդկական այուվերդյան տրակտատ է։ Այն թվագրվում է մ. թ. ա. 6-րդ դարին։
 
Շատ շումերական սեպագիր կավե տախտակներ բժշկական դեղատոմսեր է պարունակում<ref>{{Cite journal
|author=John K. Borchardt
|year=2002
|title=The Beginnings of Drug Therapy: Ancient Mesopotamian Medicine
|journal=Drug News & Perspectives
|volume=15 |issue=3 |pages=187–192
|issn=0214-0934
|pmid=12677263
|doi=10.1358/dnp.2002.15.3.840015}}</ref>։
 
Հին հույն Դիոկլես Կարիստացին (մ. թ. ա. 4-րդ դար) առաջիններից էր, ով ուսումնասիրեց բույսերի բուժական հատկությունները։ Նա այդ թեմայով գրել է մի շարք աշխատություններ<ref>Edward Kremers, Glenn Sonnedecker (1986). "''[http://books.google.com/books?id=r__FmMNS7qIC&pg=PA17&dq&hl=en#v=onepage&q=&f=false Kremers and Urdang's History of pharmacy]''". Amer. Inst. History of Pharmacy. p.17.
ISBN 0931292174</ref>։
=== Հայաստան===
Դեղագործության զարգացումը ՀՀ-ում պայմանավորված է 1922-ին, Գ. Մեդնիկյանի նախաձեռնությամբ, [[ԵՊՀ բժշկական ֆակուլտետ]]տում դեղաբանության ամբիոնի կազմակերպմամբ։ 1965-ին ամբիոնին կից բացվել է սիրտանոթային համակարգի դեղաբանության պրոբլեմային լաբորատորիա։ 1968-ին համանուն լաբորատորիա է ստեղծվել Լ. Հովհաննիսյանի անվան սրտաբանության ինստիտուտում։ Դեղաբանության զարգացմանը նպաստել է նաև 1963-ին Ս. Դովլաթյանի նախաձեռնությամբ կազմակերպված փորձարարական, թերապիայի և օրգանական սինթեզի լաբորատորիան։
 
Սկզբնական շրջանում ուսումնասիրվել են հանքային ջրերի ազդեցության մեխանիզմները [[ստամոքսաղիքային համակարգ]]ի շարժողական ֆունկցիաների վրա (Գ. Մեդնիկյան, Ս Միրզոյան)։ ԽՍՀՄ [[հայրենական պատերազմ]]ի և հետպատերազմյան տարիներին, մի շարք դեղանյութերի փոխարինողների ստացման անհրաժեշտությունից ելնելով, դեղաբանության ամբիոնը [[ՀՀ Բուսաբանության ինստիտուտ]]ի հետ համատեղ ուսումնասիրել է հանրապետության բուսական, պաշարները և հայտնաբերել ավելի քան 65 [[ալկալոիդ]]ակիր բույսեր։ Փորձարարական, հետազոտություններով բացահայտվել են բուսական ծագման [[հակաբիոտիկներ]], շնչառության և արյան շրջանառության խթանիչներ, արյան ճնշումն իջեցնող, միզամուղ, արյունահոսությունը դադարեցնող դեղանյութեր։ ԵՊԲՀ դեղաբանության ամբիոնը ԵՊՀ-ի և Կենսաքիմիայի ինստիտուտի հետ մշակել է նյութի կառուցվածքի կապը նրա դեղաբանական, ազդեցության հետ։ Հետազոտվել են ստամոքսաղիքային համակարգի ֆունկցիաների վրա [[գանգլերոն]]ի և [[քվատերոն]]ի ազդեցության առանձնահատկությունները։ Կարևոր են նաև հակախոցային նոր դեղանյութերի որոնման և դրանցից առավել ակտիվ պատրաստուկների ազդեցության մեխանիզմների ուսումնասիրությունները։ Աշխատանքներ են կատարվել ուղեղային արյան շրջանառության վրա [[գամմաամինակարագաթթու|գամմաամինակարագաթթվի]] (ԳԱԿԹ) ներգործության մեխանիզմների ուսումնասիրման վերաբերյալ (Վ. Հակոբյան)։
 
Նյարդաքիմիական տեսությունը հետագայում զարգացել է Վ. Հակոբյանի և ԵՊԲՀ դեղաբանության ամբիոնում կատարված աշխատանքներով։ Շարժողական ակտիվության սահմանափակման պայմաններում ուղեղային հեմոդինամիկայի կարգավորման գործընթացներում ԳԱԿԹ-համակարգի ազդեցության ուսումնասիրումն ընդգրկում է տեսական և գործնական մեծ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հետազոտություններ, որոնք բացահայտում են ուղեղային [[արյան շրջանառության խանգարումներ]]ի առաջացման և վերջիններիս համուղղման նուրբ մեխանիզմները։
 
Է. Գաբրիելյանի ղեկավարած գիտահետազոտական խումբն ուսումնասիրում է անոթարյուն համակարգի ֆունկցիոնալ հավասարակշռության խանգարումները զանազան արտակարգ (քրոնիկական բազմաբաղադրատարր գերհույզ) և որոշ ախտաբանական վիճակներում ([[պարբերական հիվանդություն]], [[անոթային հիվանդություններ]]), ինչպես նաև բացահայտված խանգարումների հնարավոր դեղորայքային բուժումը, այդ թվում՝ ժողովրդական բժշկության մեջ ավանդաբար օգտագործվող դեղաբույսերից ստացվող բուսական պատրաստուկների օգնությամբ։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ՀԲՀ}}