«Ստեփանոս Ներսիսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ր
Տող 29.
 
== Կենսագրություն ==
[[1840]]/[[1842]] թթ. ավարտել Է [[Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիանակադեմիա]]ն (դասատուներ՝ Ա․ Զաուերվեյդ և Ա․ Վառնեկ)` ոչ դասական» նկարչի կոչումով։ Ներսիսյանի լուսավորական գաղաֆարների ձևավորմանը նպաստել է նաև նրա մտերմությունը ժամանակի անվանի մտավորականների ([[Գաբրիել Սունդուկյան]], Ս․ Նազարյան, Միրզա Ֆաթալի Ախունդով, [[Հովհաննես Այվազովսկի]], [[Պերճ Պռոշյան]], Գ․ Ախվերդյան և ուրիշներ) հետ։ [[1846]]-[[1965]]- թթ. (ընդմիջումներով) նկարչություն Է դասավանդել Թիֆլիսի, Շուշիի դպրոցներում։ Ստեղծագործել Է պատմական ու կենցաղաղային պատկերի, [[դիմանկար]]ի ու [[բնանկար]]ի բնագավառներում։ Ներսիսյանի «Խնջույք Քուռ գետի ափին» ([[1860]]-ական թթ.) նկարը նոր շրջանի հայ կերպարվեստի առաջին կենցաղապատկերն Է։ Նրա Մ. Զ. Արղության-Երկայնաբազուկի ([[1849]]), Անհայտ տղամարդու, Ա. Տեր- Ղուկասյանի, Գ. Ակիմյանի և այլ դիմանկարներում առկա Է Հ. Մ. Հովնաթանյանի արվեստի որոշակի ազդեցությունը։ «Իշխան Բ. Հ. Բեյբութովի դիմանկարը» ([[1857]]) հանդիսային է՝ գեներալի պատվանշանների շեշտադրումով։ «Անհայտ կին», «Մելիք-Ադամյան», «Գ. Իզմիրյան» գործերում պարզորոշ Է ժամանակի արվեստի գաղափարական ու գեղագիտիական ազդեցությունը, իսկ «Մեսրոպ Մաշտոց» և «Սահակ Պարթև» (երկուսն Էլ՝ [[1882]]) պատկերները ազգային ինքնագիտակցությունից բխած տրամադրությունների գեղարվեստական արտահայտությունն են։ Ներսիսյանն իր ստեղծագործությամբ ավարտին Է հասցրել XVII-XVIII դդ. հայ կերպարվեստի զարգացումը՝ այն կապելով XIX դ. 2-րդ կեսի արվեստի հետ։
 
Ներսիսյանի գործերը պահվում Են [[Հայաստանի ազգային պատկերասրահ]]ում<ref>[http://www.gallery.am/hy/database-egov/?d_l=0&d_s=0&d_a=15&kyw=&search-it=%D5%88%D6%80%D5%B8%D5%B6%D5%A5%D5%AC Ստեփանոս Ներսիսյանի ստեղծագործությւոնները ՀԱՊ-ում]</ref>, [[Վեհարան|Սուրբ էջմիածնի Վեհարան]]ում, ԳԱԹ-ում, Վրաստանի արվեստի (Թբիլիսի), Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստների թանգարաններում<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007}}</ref>։