«Ջովաննի Ջերմանետտո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ջերմանետտո Ջովաննի''' (Germanetto'') (1885, Թուրին - 1959, Մոսկվա), իտալացի գրող, իտալական բանվորակա...»:
(Տարբերություն չկա)

11:18, 23 Ապրիլի 2015-ի տարբերակ

Ջերմանետտո Ջովաննի (Germanetto) (1885, Թուրին - 1959, Մոսկվա), իտալացի գրող, իտալական բանվորական շարժման գործիչ։ 1906-1921 թվականին եղել է իտալիական սոցիալիստական կուսակցության, 1921 թվականից՝ իտալիական կոմկուսի (ԻԿԿ) անդամ։ Ընտրվել է ԻԿԿ Կենտկոմի անդամ։ Բազմիցս կալանավորվել է։ 1927 թվականին տարագրվել է։ 1930-1946 թվականներին ապրել է ԽՍՀՄ-ում, երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ժամանակ հանդես է եկել որպես հակաֆաշիստական հրապարակախոս։ 1946-թվականին վերադարձել է հայրենիք, 1948-թվականին ընտրվել է ԻԿԿ Կենտկոմի Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ։ Կյանքի վերջին շրջանում, բուժման նպատակով, ապրել է ԽՍՀՄ-ում, սովետական մամուլում հանդես է եկել քաղաքական ու գրական հոդվածներով։ Առավել հայտնի ստեղծագործությունը «Մափրիչի հիշատակարանը» Իտալիա՝1931) ինքնակենսագրական վիպակն է։ Գիրքը պատմում է ֆաշիզմի դեմ իտալիայի բանվոր դասակարգի և կոմկուսի պայքարի մասին։ Թարգմանվել է 24 լեզվով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։