«Ջերմափոխակերպիչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ջերմափոխակերպիչ''', փոփոխական հոսանքը հաստատունի փոխակերպող սարք՝ հիմնված ջերմաէլեկտրական ե...»:
(Տարբերություն չկա)

10:45, 23 Ապրիլի 2015-ի տարբերակ

Ջերմափոխակերպիչ, փոփոխական հոսանքը հաստատունի փոխակերպող սարք՝ հիմնված ջերմաէլեկտրական երևույթների վրա։ Կիրառվում է գլխավորապես ջեմաէլեկտրական չափիչ սարքերում։ Բաղկացած է փոփոխական հոսանքի էլեկտրական տաքացուցիչից և ջերմատարրից (ջերմազույգից)։

Զերմափոխակերպիչները լինում են՝ կոնտակտային (ջերմատարրի աշխատանքային զոդվածքը միացված է տաքացուցիչին անմիջականորեն), անկոնտակտ (ջերմատարրի աշխատանքային զոդվածքը տաքացուցիչից անջատված է) և խաչաձև։ Ջերմության կորուստները փոքրացնելու և զգայունությունը մեծացնելու համար Զերմափոխակերպիչները կառուցում են բազմատարր և տեղադրում վակուումում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։