«Ջերմային ճառագայթում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ջերմային ճառագայթում''', {{ՀՍՀ}}ջերմաստիճանային ճառագայթում, նյութի ներքին էներգիայի հաշվին առ...»:
 
No edit summary
Տող 1.
'''Ջերմային ճառագայթում''', {{ՀՍՀ}}ջերմաստիճանային ճառագայթում, նյութի ներքին [[էներգիա]]յի հաշվին առաջացող էլեկտրամագնիսական ճառագայթում։ Ունի հոծ սպեկտր, որի մաքսիմումը կախված է նյութի ջերմաստիճանից։Վերջինիս բարձրացումով աճում է առաքվող Ջերմային ճառագայթման ընդհանուր էներգիան, իսկ մաքսիմումը տեղաշարժվում է կարճ [[ալիք]]ների տիրույթը։ Ջերմային ճառագայթում են առաքում, օրինակ, շիկացած մետաղի մակերևույթը, Երկրի [[մթնոլորտ]]ը են։ Նյութի հավասարակշիռ վիճակը տարածության յուրաքանչյուր կետում տեղային թերմոդինամիկական հավասարակշռության վիճակ է և բնութագրվում է ջերմաստիճանի այն արժեքով, որից կախված է նյութի Ջերմային ճառագայթում տվյալ կետում։ Մարմինների այն համակարգի դեպքում, որի համար իրականանում է միայն տեղային թերմոդինամիկական հավասարակշռությունը, և որի տարբեր կետեր ունեն տարբեր ջերմաստիճան, Ջերմային ճառագայթում նյութի հետ թերմոդինամիկական հավասարակշռության մեջ չի գտնվում։ Տաք մարմինների ճառագայթումն ավելի ուժեղ է, քան կլանումը, իսկ սառը մարմինները, հակառակը, ավելի կլանում են, քան ճառագայթում։ Տեղի է ունենում ճառագայթման փոխանցում տաք մարմիններից դեպի սառը մարմինները։ Համակարգը մնայուն (ստացիոնար) վիճակում պահելու համար, որի դեպքում պահպանվում է ջերմաստիճանի բաշխումը համակարգում, անհրաժեշտ է տաք (աստիճանաբար սառչող) մարմիններին ջերմություն հաղորդել, իսկ սառը (աստիճանաբար տաքացող) մարմիններից հեռացնել ջերմությունը։ Դա կարող է իրականացվել ինչպես բնական պայմաններում (օրինակ, Երկրի մըթնոլորտում), այնպես էլ արհեստականորեն (օրինակ, շիկացման լամպերում)։ Լրիվ թերմոդինամիկական հավասարակշռության դեպքում մարմինների համակարգի բոլոր մասերն ունեն միևնույն ջերմաստիճանը, և յուրաքանչյուր մարմնի առաքած Ջերմային ճառագայթոման էներգիան համակշռվում է այն Ջերմային ճառագայթման էներգիայի կլանումով, որ առաքում են մյուս մարմինները։ Այդ դեպքում Ջերմային ճառագայթում նյութի հետ գտնվում է թերմոդինամիկական հավասարակշռության մեջ և կոչվում է հավասարակշիռ ճառագայթ ու մ (հավասարակշիռ է, օրինակ, բացարձակ սե մարմնի Ջերմային ճառագայթում)։ Հավասարակշիռ ճառագայթման սպեկտրը կախված չէ նյութի բնույթից և որոշվում ԷՊչանկի ճառագայթման օրենքով։ Տաք մարմինների Ջերմային ճառագայթման համար ընդհանուր դեպքում կիրառելի է Կիրխհոֆի ճառագայթման օրենքը, որն այդ մարմինների ճառագայթման և կլանման ունակությունները կապում է բացարձակ սև մարմնի ճառագայթաունակության հետ։ Տեղային թերմոդինամիկական հավասարակշռության առկայության դեպքում, գազերում և պլազմայում Ջերմային ճառագայթման առաքման և կլանման համար կիրառելով Կիրխհոֆի և Պլանկի ճառագայթման օրենքները, կարելի է ուսումնասիրել ճառագայթման փոխանցման պրոցեսները։ Այսպիսի մոտեցումը լայնորեն օգտագործվում է աստղաֆիզիկայում, մասնավորապես, աստղային մթնոլորտների տեսության մեջ։ Տես նաև Վինի շեղման օրենք և Մտեֆան- Բոչցմանի օրենք հոդվածները։