«Ունաբ սովորական»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (6)
Տող 24.
| ipni =
}}
'''Ունաբ սովորական''', ունաբի<ref> Ююба // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.</ref> ({{lang-lat|''Ziziphus jujuba''}}), [[դժնիկազգիներ]]ի ընտանիքի պտղատու [[բույսեր]]ի ցեղ։
 
== Կենսաբանական նկարագիր==
Փշոտ, տերևաթափ, 3-8 մ բարձրությամբ ծառ է կամ թուփ։ Բունը բարակ է` 4-10 սմ, ճյուղերն անկյունավոր բեկված են, մերկ։ Բեկվածքներում կան մեկական զույգ, ամուր, մինչև 3 սմ երկարությամբ սուր փշեր։ Տերևները հերթադիր են, ձվաձև, կաշվեկերպ, վերևից` մուգ կանաչավուն, փայլուն, մանր ատամնաեզր, կարճ կոթունով։
 
[[Ծաղիկներ]]ն աստղաձև են` 3-4 մմ տրամագծով, ծաղկաթերթերը 5-ն են, մանր, դեղնականաչավուն։ Ծաղկափթթությունները խիտ են, յուրաքանչյուրում կա 3-5 ծաղիկ, որոնք տեղադրված են տերևածոցերում։ Միակորիզ [[պտուղ]]ները` երկարավուն օվալաձև կամ գնդաձև են, ունեն կարմրամանուշակագույն երանգավորում։ Կախված տեսակից` ունաբի 1 պտղի զանգվածը կարող է տատանվել 5-6 գրամից` մինչև 20-30 գրամ։
Տող 36.
== Քիմիական կազմ ==
[[Պատկեր:Azufaifas fcm.jpg|մինի|Ունաբի պտուղները]]
Պտուղը պարունակում է [[սպիտակուց]], [[օսլա]], [[շաքար]], պեկտինային նյութեր, [[ճարպեր]], օրգանական թթուներ, [[կումարին]], տանին, ֆլավոններ, նաև [[ասկորբինաթթու]], [[ռուտին]], [[կարոտին]], B խմբի [[վիտամիններ]], [[կալցիում]], [[ֆոսֆոր]], [[կալիում]], [[մագնիում]], [[երկաթ]], [[կոբալտ]], [[յոդ]]։ Հասունացման նախնական շրջանում ունաբի պտղի համը նման է խնձորին, հասունանալուց հետո պտուղը փափկում է, իսկ համով հիշեցնում է փյունիկյան արմավի պտուղը (խուրմա)։
 
== Նշանակություն և կիրառում ==
Բույսի պտուղներն ուտելի են թարմ և չոր վիճակում, պատրաստում են մուրաբա, ջեմեր, հյութեր, գինի, կոմպոտներ, մարինադներ և այլն։ Ունաբի ծառը դիմացկուն է [[ջերմաստիճան]]ի փոփոխությունների հանդեպ, դիմանում է մինչև 30 &nbsp;°C ցրտահարությանը, երաշտադիմացկուն է, լավ է տանում ամառվա շոգը։ Շատ հետաքրքիր է ունաբի բուսաճական շրջանը։
[[Պատկեր:Ziziphus zizyphus foliage.jpg|մինի]]
Ծառի առաջին [[տերև]]ները սկսում են բացվել մայիսի վերջերին։ Ծաղիկները բացվում են հունիսին, պտուղների հասունացման շրջանը սկսվում է հոկտեմբերին և շարունակվում է մոտ մեկ ամիս։ Ծառը տերևաթափ է լինում դեկտեմբեր-հունվար ամիսներին։ Ունաբի սովորականի բոլոր մասերն ունեն բուժիչ հատկություններ։
 
Ունաբի պտուղն ունի մանրէասպան, վերքամոքիչ, արյունը մաքրող, խորխաբեր, թույլ լուծողական, սրտի աշխատանքը լավացնող, միզամուղ, սեռական կարողությունը բարձրացնող հատկություններ, ավելացնում է կերակրող մայրերի կաթը։ Ունաբին բարձր է գնահատվում` որպես հիպոտենզիվ` ճնշումը կարգավորող դիետիկ սնունդ։ Սերմը պարունակում է բույսին բնորոշ սապոնինների խումբ, գլյուկոզա, քսիլոզա և այլ շաքարներ։ Սերմն ունի հանգստացնող, թույլ լուծողական հատկություններ։ Տերևը պարունակում է թմրեցնող նյութեր, ունի խորխաբեր և հիպոտենզիվ հատկություններ, կարգավորում է սրտի ռիթմը։ Հետաքրքիր է իմանալ, որ տերևը ծամելիս` փոխվում է ընկալումը համի հանդեպ` մարդը չի զգում քաղցր և դառը համերը, իսկ զգայունությունը աղի և թթու համերի հանդեպ լիովին պահպանվում է։ Ունաբի արմատը և կեղևը պարունակում են դաբաղանյութեր և սապոնիններ։ Կեղևը պարունակում է նաև ռուտին։ Ունաբի արմատների եփուկը խթանում է մազերի աճը և ամրացնում մազարմատները։
Տող 56.
 
== Գրականություն ==
*Yilin Chen, Carsten Schirarend:Schirarend։ Ziziphus jujuba. In:In։ Flora of China. 12, Science Press, Beijing 2007, ISBN 978-1930723641, S. 120 (online).
*M. Qaiser,S. Nazimuddin:Nazimuddin։ Ziziphus jujuba. In:In։ Flora of Pakistan. 140, MBG Press, Karachi 1975, S. 15 (online).
*Joseph H. Kirkbride, John H. Wiersema, Nicholas J. Turland:Turland։ Proposal to conserve the name Ziziphus jujuba against Z. zizyphus (Rhamnaceae). In:In։ Taxon. 55, 2006, S. 1049-1050.
 
== Արտաքին հղումներ ==