«Յուղաներկեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (14) oգտվելով ԱՎԲ
չ կետադրական
Տող 1.
'''Յուղաներկեր''' ({{lang-en|oil pain}}), անօրգանական գունանյութերի (պիգմենտների) և լցոնների կախույթները [[օլիֆ]]ներում։
[[Պատկեր:Maslo maslo.jpg|մինի|աջից|Գեղարվեստական յուղաներկեր]]
Հաճախ օգտագործվող գունանյութերն են՝ [[տիտան]]ի (IV) օքսիդը, [[օքրան]], երկաթի սուսրը, [[քրոմ]]ի (III) օքսիդը, [[կապար]]ի քրոմաներկը և այլն։ Լցոնները ([[տալկ]], [[կաոլին]], [[փայլար]]) ավելացվում են յուղաներկերին որոշակի մածուցիկություն հաղորդելու և գունանյութերի ծախսը փոքրացնելու նպատակով։ Յուղաներկերին խառնում են նաև մակերևութային ակտիվ նյութեր, որոնք հեշտացնում են կախույթի առաջացումը, և սիկատիվներ, որոնք Յուղաներկերի չորացման արագացուցիչներ են ([[կոբալտ]]ի, [[մանգան]]ի, կապարի օլիֆում լուծվող աղեր)։ Յուղաներկի չորացման արագությունը կախված է նրա տեսակից և չորացման պայմաններից։ Սենյակային պայմաններում չորացնելիս յուղաներկի շերտը քիչ ջրակայուն է, 250-300 °C-ում չորացրածը կայուն է անգամ ալկալիների նոսր լուծույթների նկատմամբ։
 
Արտադրվում են հեղուկ և մածուկային յուղաներկեր։ Կիրառվում են պատերը, տանիքները, [[փայտ]]ը և այլն ներկելու համար։