«Երիտասարդական (մետրոյի կայարան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական
Տող 60.
'''«Երիտասարդական»''', [[Երևանի մետրոպոլիտեն]]ի կայարան, որը բացվել է [[1981]] թ. [[մարտի 7]]-ին։
 
Կայարանը գործարկվել է [[1981]] թ. [[մարտի 7]]-ին Երևանի մետրոպոլիտենի թողարկման առաջին փուլում, [[Բարեկամություն (մետրոյի կայարան)|«Բարեկամություն»]] - [[Սասունցի Դավիթ (մետրոյի կայարան)|«Սասունցի Դավիթ»]] գծի բացման ժամանակ։ Ճարտարապետներն են [[Սպարտակ Կնտեղցյան|Ս. Կնտեղցյանը]] և Ա. Զուրաբյանը։ Կոնստրուկտորն է Ի. Մանուչարյանը։ Ներքին հարդարանքը կատարված է բաց մոխրագույն [[մարմար]]ով։ Սպասասրահի սյուները զարդարված են ուղղահայաց դեկորատիվ մետաղական ցանցերով, որոնք ծածկում են սյուների մեջ տեղադրված օդափոխության սարքերը։
 
Կայարանը ելք ունի Իսահակյան փողոց, որտեղից մոտիկ են Տերյան և Աբովյան փողոցները և Օղակաձև այգին։ Կայարանի երկար միջանցքը թեքվում է դեպի աջ և վերջանում եռաշարք շարժասանդուղքով։ Վերերկրյա շինությունը յուրահատուկ կառուցվածք ունի՝ շենքից անկյան տակ դուրս է գալիս լայն, դիմացից ապակեպատ խողովակ, որը կարծես շարժասանդուղքների շարունակությունը լինի։ Վերև բարձրացող ուղևորներ տեսնում են արևի լույսը և երկինքը։<ref>[http://wiki.nashtransport.ru/wiki/%D0%95%D1%80%D0%B8%D1%82%D0%B0%D1%81%D0%B0%D1%80%D0%B4%D0%B0%D0%BA%D0%B0%D0%BD_(%D1%81%D1%82%D0%B0%D0%BD%D1%86%D0%B8%D1%8F_%D0%BC%D0%B5%D1%82%D1%80%D0%BE,_%D0%95%D1%80%D0%B5%D0%B2%D0%B0%D0%BD) Երիտասարդական (մետրոյի կայարան Երևանում)] {{ref-ru}}</ref>