«Դվին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական
Տող 34.
'''Դվին''' (արաբ. Դուին, հուն. Դուվիյ), [[Պատմական Հայաստան]]ի մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է [[4-րդ դար]]ի առաջին կեսին։ Գտնվում էր Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում (գավառը քաղաքի անունով կոչվել է Ոստան Դվնո)։ Ըստ պատմահայր [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]]՝ «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր։ [[Փավստոս Բուզանդ]]ի կարծիքով Դվինը բլուրի անվանումն է։
 
[[Միջնադարյան Հայաստան]]ի [[Դվին]] մայրաքաղաքի ավերակները գտնվում են [[Վերին Դվին]], [[Հնաբերդ]], [[Վերին Արտաշատ]], [[Նորաշեն]], [[Այգեստան]] գյուղերի տարածքներում, [[Երևան]]ից մոտ 30 կմ հարավ։ Ընդգրկված է [[Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Արարատի մարզ)|Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ]]ում։
 
== Հիմնում ==
Տող 44.
 
== Կառուցվածք ==
Դվինն ունեցել է միջնադարյան քաղաքին հատուկ միկրոաշխարհագրություն՝ ներքին կառուցվածք։ Նրա կենտրոնում, 30-35 մ հարաբերական բարձրության բլրի վրա, հառնում էր միջնաբերդը՝ աշտարակաշատ պարիսպներով։ Պարիսպներն ունեին մինչև 16 մ հաստություն և 6-7 հարկանի շենքի բարձրություն։ Բլուրի վրա և դրա լանջերին կառուցված անառիկ միջնաբերդի գագաթի հարթակին կանգնել է հայ Արշակունի թագավորների պալատը, որտեղ նրանց անկումից հետո բնակվել են մարզպանները և ոստիկանները, իսկ ստորին հարթակի բերդում՝ պալատական բարձր պաշտոնյաները։ Ստորին հարթակն ունեցել է նաև զինավարժությունների ու մրցումների համար նախատեսված ընդարձակ հրապարակ։ Միջնաբերդն ամբողջությամբ շրջափակված է եղել արտաքին կողմից ջրափոսով պաշտպանված կրկնակի պարսպ-խրամով, որի արտաքին կողմն ուներ 30-70 մ լայնության և 5-6 մ խորության։ Ջուրը լցվել է Ազատ գետից՝ արհեստական հունի միջոցով։ Բերդը քաղաքի հետ կապված է եղել ջրափոսի վրայով անցնող միաթռիչք և երկթռիչք կամարավոր կամուրջներով, որոնցից երկուսի մնացորդները պահպանվել են։
 
Դվինն ունեցել է նաև իր մատույցները պաշտպանող ամրոցներ (Տիկնունի և այլն)։ Քաղաքի մեծ մասը նույնպես պարսպապատ է եղել։ Դվինն ունեցել է գեղեցիկ, քարաշեն շենքեր։ Դրանցից մեկն էլ [[Արշակունի]] թագավորների պալատն էր (IV դար), որից մեզ է հասել դրա արքայական գահասրահի (272 խորանարդ մետր մակերեսով) ավերակները։ Սրահն իր չորս զույգ սյուներով բաժանվել է արևելյանից արևմտյան ձգված երեք նավերի, որոնցից կենտրոնականը եզրայինների կրկնակի լայնքն է ունեցել։ Գրեթե նույն չափերն ու կառուցվածքն է ունեցել V դարի 2-րդ կեսին կառուցված կաթողիկոսի պալատական դահլիճը, ուր իրենց տեղերում են պահպանվել սյուների խարիսխներն ու արմավենազարդ խոյակներից մեկը։ Դվինի ճարտարապետական գլուխգործոցը եղել է հեթանոսական տաճարի տեղում VI դարի սկզբին կառուցված մայր տաճարը, որը VII դարի սկզբին վերածվել է կենտրոնագմբեթ եկեղեցու, իսկ XIII դարի կեսերին՝ ավերվել։
 
Կենտրոնական թաղն ունեցել է նաև փոքր միանավ տաճար և կաթողիկոսին պատկանող այլ շինություններ (հավանաբար՝ թանգարան, մատենադարան, ճեմարան, դիվանատուն, գանձատուն և այլն), որոնց ավերակները այսօր դժվար է իրարից տարբերել։ Դվինի ճարտարապետական նշանավոր շինություններից է եղել գլխավոր շուկան՝ ներքին երեք փողոցներով և վեց շարք իջևան-խանութներով։ Այն կառուցվել է քար ու կրով, զարդարվել բազմաթիվ սյունաշարերով։ Այն ավերվել է երկրաշարժից 893 թվականին, ապա վերակառուցվել թրծած քառակուսի աղյուսներով։ Առավել հզոր կառույց է եղել միջնաբերդը՝ չորս հսկայական աշտարակներով, գեղեցիկ դռներով և բազմաթիվ բուրգերով, որոնք միմյանց հետ կապված են եղել երկշար պարսպապատով։ Քաղաքի բոլոր թաղերին շրջակա լեռներից խմելու ջուր է մատակարարվել։ Բնակելի տներն ունեցել են բրգաձև երդիկներ, տների մեջ փորվել են հորեր (մի մասը սենյակների կենտրոնում)՝ խոնավությունը ներծծելու կամ իբրև սառնարան՝ խմելու ջուր և մթերք պահպանելու համար։ Եղել են նաև նեղ անցքով հորեր՝ վիշապներ, որոնք խորքում լայնանում էին։ Սրանք ծառայում էին որպես իրերի թաքստոցներ կամ զնդաններ։
 
==Արհեստներ և առևտուր==
Դվինի վարչաքաղաքական ու տնտեսական նշանակությունը ավելի մեծացավ արաբական տիրապետության սկզբնական շրջանում՝ 7-8 դարերում, երբ այն դարձավ մի շատ ավելի ընդարձակ վարչական միավորի՝ [[Հայաստանի Էմիրություն|Արմինիա կուսակալության]] կենտրոնը։ Արմինիան իր մեջ էր միավորում նաև Արևելյան [[Վրաստան]]ն ու [[Աղվանք]]ը։ Դվինը եղել է Արևելքի իր ժամանակի նշանավոր քաղաքներից։ Այն արհեստագործական ու տարանցիկ առևտրի խոշոր կենտրոն էր։ Այստեղ են հատվել միջազգային 6 մայրուղիներ, որոնց միջոցով Հայաստանը առևտուր է արել [[Փոքր Ասիա]]յի ու Հարավային Եվրոպայի, [[Հյուսիսային Կովկաս]]ի ու [[Միջին Ասիա]]յի, [[Միջագետք]]ի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ։ Մարզպանության շրջանում զարգացել են արհեստներն ու առևտուրը։ Արհեստավորները միավորվել են արհեստակցական տարբեր կազմակերպություններում, կազմել առանձին թաղեր։
 
Ըստ [[Անանիա Շիրակացի|Անանիա Շիրակացու]] «[[Մղոնաչափք]]»-ի՝ Դվինում կար վեց մայրուղիներ։ Դվինը առևտուր էր անում կովկասյան, փոքրասիական, [[Հարավային Ասիա]]յի, Հարավային [[Ռուսաստան]]ի, Հարավային [[Եվրոպա]]յի, Հյուսիսային [[Աֆրիկա]]յի, [[Բյուզանդիա]]յի, [[Միջագետք]]ի, միջինասիական և այլ երկրների հետ։ Հատկապես սերտ կապերի մեջ էր Վրաստանի հետ, որի համար էլ քաղաքի դռներից մեկը կոչվում էր Տփխիս։ Սակայն Դվինի տնտեսական զարgացմանը մեծ վնաս են հասցրել արաբական արշավանքները. քաղաքն ավերվել է, բնակիչները՝ հեռացել։ VII դարի վերջերին, երբ Դվինը դարձել էր խալիֆայության [[Արմինիա վարչական միավորի կենտրոն, արաբական հարկային ծանր քաղաքականության պատճառով դրությունն ավելի էր սրվել։ Դվինից հեռացված հայերի տեղերը զբաղեցնում են իսլամադավան ցեղերը, թուլանում են արհեստներն ու առևտուրը։ Սակայն [[Բագրատունիներ]]ի իշխանության հաստատումից (862) և Հայաստանի անկախության վերահաստատումից (885) հետո Դվինը նորից վերելք ապրեց։
 
Դվինում արտադրվել և օտար երկրներ են արտահանվել բրդյա ու մետաքսյա գործվածքներ, ծածկոցներ, բազմոցներ, գեղեցիկ ու թանկարժեք գորգեր, հախճապակյա առարկաներ, որդան կարմիր, որոնց պահանջարկը շատ մեծ էր օտար երկրներում։ Սակայն XI դարի վերջին և XII դարի սկզբին Դվինը հետզհետե կորցրել է իր դերը, որին նպաստել են Դվինի արհեստավորների ու վաճառականների Անի տեղափոխվելը, ինչպես նաև օտարազգի ցեղերի ու հարևան իշխանությունների հաճախակի ապստամբություններն ու ավերածությունները։ Քաղաքը վերջնականապես կործանվեց Ջալալ Էդ Դինի արշավանքների հետևանքով (1225), իսկ 1236 թվականին մոնղոլ-թաթարների արշավանքից հետո Դվինի տարածքում առաջացան մի քանի գյուղեր։ Ինչպես [[արաբներ|արաբ]] մատենագիրներն են վկայում, Դվինում արտադրվել և օտար երկրներ են արտահանվել բրդյա ու մետաքսյա գործվածքներ, ծածկոցներ ու գորգեր, ապակյա, հախճապակյա ու բրուտագործական առարկաներ, [[որդան կարմիր]] ներկ, մետաղագործական (երկաթե ու պղնձե) արտադրանք, արծաթե զարդեր։
Տող 62.
==Պեղումներ==
 
Դվինում առաջին պեղումները կատարել է [[Նիկողայոս Մառ|Ն. Մառ]]ը 1899 թվականին։ Պեղվել է մեծ եկեղեցու արտաքին պատերը, միանավ տաճարը և կաթողիկոսի պալատը։ Պեղվել են նաև միջնաբերդի քաղաքային շրջանի երեք շերտերը և նախաքաղաքային շրջանի հնագույն բնակավայրի մնացորդները, գրեթե ամբողջությամբ պեղվել է կենտրոնական թաղը, որտեղ եղել է Հայոց կաթողիկոսարանը իր երկու եկեղեցով, վեհարանով և օժանդակ շինություններով։ Քաղաքի հարավային թաղերից մեկում հայտնաբերվել է միջազգային առևտրի կենտրոնական վաճառանոցը։ Քաղաքի տարբեր մասերում բրուտի արհեստանոցից գտնվել են խոտանված առարկաների մեծ կույտեր, հեթանոսական դամբարանադաշտ՝ քարե արձանների ու քանդակների բեկորներով։ Պեղումների ժամանակ հայտնաբերված խարամի զանգվածները վկայում են այն մասին, որ Դվինն ունեցել է նաև երկաթի ձուլարան, որտեղ պատրաստել են զենքեր ([[նետասլաք]]ներ, [[նիզակ]]ներ, [[տեգ]]եր, [[դաշույն]]ներ, [[սուր|սր]]եր), մեծ թվով տնտեսական և շինարարական երկաթե իրեր (շղթաներ, ուրագներ, կացիններ, մկրատներ, բաղնիքի ջրատար խողովակներ)։ Դվինում զարգացած արհեստներից էր [[պղնձագործություն]]ը։ Գտնվել են տարբեր չափսերի կաթսաներ, սափորներ, թասեր, ձիթաճրագներ, զարդագամեր (գրեթե բոլորն էլ՝ փորագիր նախշերով, կենդանակերպ ոտներով ու բռնակներով), զարդեր (ապարանջաններ, ուլունքներ)։
 
Քաղաքատեղին բազմիցս ուսումնասիրվել և պեղվել է։
Տող 72.
Տասնյակ տարիների ընթացքում ուսումնասիրվել և պեղումների շնորհիվ բացվել են քաղաքի միջնաբերդի տարածքի և կենտրոնական թաղամասի պաշտամունքային և աշխարհիկ ճարտարապետական շինությունների մնացորդներ։ Պեղածո զանազան նյութերը հիմնականում պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանում։
 
Դվինում խիստ զարգացած էին [[ոսկերչություն]]ն ու [[արծաթագործություն]]ը։ Գտնվել են շղթայաձև մանյակներ, օձագլուխ ապարանջաններ, կրծքախաչեր, արծաթյա գոտիներ, գդալ, մատանիներ, ականջօղեր։ Արծաթե իրերի մեծ մասը արտահանվել է տարբեր երկրներ։ Շինարարության մեջ և կենցաղում օգտագործվել են քարերի տարբեր տեսակներ՝ տեղական ավազաքար, շրջակա վայրերից բերված տուֆ, որձաքար, մարմար, գետաքար, չեչաքար, ջրաղացաքար։ Որձաքարից շինել են սանդեր, երկանքներ, ռմբաքար։ Դվինից օտար երկրներ է արտահանվել կարծր քարի մի տեսակ, որով փորագրություններ են կատարել կնքաքարերի (գեմմաներ) վրա։ Գտնվել են նաև ոսկրից պատրաստված իրեր՝ սրինգ, նարդու քարեր, կահույքի բռնակներ։ Դվինում բարձր մակարդակի էր հասել կավագործությունը։ Կավից պատրաստվել են տնային գործածության տարբեր անոթներ։ Գտնվել են բազմաթիվ մեծ ու փոքր կարասներ, հաճախ՝ նաև կարմրաներկ արտաքինով ու զարդագոտիներով, երբեմն՝ հայերեն փոքրիկ արձանագրություններով։ Մեծ կարասների տարողությունը հասնում է մինչև 1000 լ։
 
Տարածված են եղել նաև ջնարակած կավանոթները (ափսեները, սկահակները, գավերը)։ Հախճապակե իրերը, որոնց արտադրությունը Դվինում զարգացել է IX-XIII դդ., համարվել են աշխարհում լավագույններից։ Նույն ժամանակահատվածում արագ զարգացել է նաև ապակեգործությունը։ Պատրաստվել են սրվակներ, շշեր, սափորներ, թասեր, գավաթներ, պնակներ, զարդեր, ալքիմիկոսների փորձանոթներ, լուսամուտի հարթ ապակիներ։ Դվինի բնակիչները ծանոթ են եղել նաև ապակի գունավորելու արհեստին։ Հաճախ գունավորել են ապակին, երբեմն ավելացրել վերադիր զարդանախշեր ու փորագրել։ Դեռևս հնագույն ժամանակներից Դվինում զարգացած է եղել քանդակագործությունը։ Քանդակազարդվել են բնակելի տների մուտքերի ճակատները, շքամուտքերը, պատերի ակնառու մասերը, V-VII դդ՝ մենասյուները, որոնք ծառայել են իբրև գերեզմանական կոթողներ։ Սրանց խոյակների վրա քանդակվել են Տիրամայրը, սրբեր, այգեկութի, որսի տեսարաններ։ Դվինի նախահայկական շերտում հայտնաբերված պաշտամունքային երևելի կարասներից մեկի վրա պատկերված են լեռներ ու աստղազարդ երկինք, արևի սիմվոլներ, որսի տարբեր կենդանիներ, նետ ու աղեղով զինված հեծյալ որսորդներ և վերջապես անտառի ոգի կամ որսի աստվածության կերպար։ Հայ ժողովրդական մտածողության մեջ պահպանված այս պատկերացումները անկասկած գալիս են ուշ բրոնզե դարի երբեմնի շքեղ հավատալիքներից, պաշտամունքից, հարուստ ծիսական արարողություններից։
Տող 100.
{{Հայաստանի մայրաքաղաքներ}}
{{Համաշխարհային ժառանգություն Հայաստանում}}
 
[[Կատեգորիա:Միջնադարյան Հայաստան]]
[[Կատեգորիա:Արշակունիների թագավորություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դվին» էջից