«Բրազիլիայի հայոց թեմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (2)
Տող 1.
'''Բրազիլիայի թեմ''', կազմավորվել է [[1983]]-ին, [[Ամենայն հայոց կաթողիկոս]] [[Վազգեն Ա Պալճյան]]ի կոնդակով։ Առաջնորդանիստը՝ [[Սան Պաուլո]]յի [[Սուրբ Գևորգ եկեղեցի (Սան Պաուլո)|Սուրբ Գևորգ եկեղեցի]]։ [[Թեմ]]ի վարչական տարածքն ընդգրկում է գլխավորապես [[Սան Պաուլո]], [[Օզասկու]], [[Ռիո դե Ժանեյրո]] և մի քանի այլ [[քաղաք]]ներ, որտեղ բնակվում են մեծաթիվ հայ [[ընտանիք]]ներ։ Առաջին [[հայ]] հոգևորականը, որը [[1923]]-ին [[Մերձավոր Արևելք]]ից գաղթածների հետ հաստատվել է [[Բրազիլիա]]յում, Գաբրիել ավագ քահանա Սամուելյանն էր։ Նոր վերաբնակեցվածները կազմել են հանձնաժողով՝ [[գաղութ]]ը կազմակերպելու և վարչություն ստեղծելու համար։ Հանձնաժողովը դիմել է ամերիկահայոց թեմի առաջնորդին ([[Նյու Յորք]])՝ իրենց վարչությունը վավերացնելու և Բրազիլիայի հայ համայնքի [[եկեղեցի]] ու ազգային [[կյանք]]ն իր հովանու տակ առնելու խնդրանքով։ 1933-ին Բրազիլիան ընդգրկվել է Հարավային Ամերիկայի հայրապետ. պատվիրակության կազմում (կենտրոնը՝ [[Բուենոս Այրես]])։ Հայրապետական պատվիրակ է նշանակվել Գարեգին [[արքեպիսկոպոս]] Խաչատուրյանը ([[1938]]– [[1951]], [[1951]]–1961-ին՝ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք)։ 1983-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով [[Հարավային Ամերիկա]]յի հայրապետական պատվիրակությունը բաժանվել է երեք առանձին ([[Արգենտինա]]յի, [[Ուրուգվայ]]ի, Բրազիլիայի) թեմերի։ Բրազիլիայում առաջին հայկական եկեղեցին՝ [[Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Օզասկու)|Սուրբ Հովհաննես Մկրտիչը]], կառուցվել է [[1935]]-ին, Օզասկոյում (ներկայումս եկեղեցու սպասարկումը կատարում են Սան Պաուլոյի Սուրբ Գևորգ եկեղեցու [[քահանա]]ները)։ Բրազիլիայի թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է [[1938]]-ին, վերակառուցվել՝ [[1948]]-ին։ 190-2014 թթ. Բրազիլիայի թեմի առաջնորդ է եղել [[Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյան]]ը:ը։
 
[[2014]] թվականի [[մարտի 31]]-ին Սան Պաուլոյում, նախագահությամբ Բրազիլիայի հայոց թեմի նախկին առաջնորդ Տեր Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանի և ատենապետությամբ թեմական խորհրդի նախագահ Անդրե Գսաճըգյանի, թեմի պատգամավորական ժողովը Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ է ընտրել առաջնորդական փոխանորդ [[Նարեկ Բերբերյան|Տեր Նարեկ վարդապետ Բերբերյանին]]<ref>[http://ter-hambardzum.net/archives/8460 Ընտրվել է Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդը]</ref>:։
 
== Տես նաև ==