«Ադափազար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, փոխարինվեց: : → ։
Տող 69.
 
== Ադապազարը Մեծ եղեռնի ժամանակ ==
[[Մեծ եղեռն]]ի նախօրեին Ադապազարն ուներ 30.000 բնակիչ, կեսից ավելին՝ հայեր, որոնք զբաղվում էին առևտրով, արհեստներով, երկրագործությամբ, [[Պտղաբուծություն|պտղաբուծությամբ]] և [[Շերամապահություն|շերամապահությամբ]]։ Ունեին [[Նիկոմեդիայի բարբառ|հատուկ խոսվածք]]: ։
 
Հայերը կենտրոնացել էին եկեղեցիների պնուն կրող չորս թաղամասերում՝ Ս. Հրեշտակապետի, Ս. Կարապետի, Ս. Լուսավորչի և Ս. Ստեփանոսի։ Յուրաքանչյուր եկեղեցի ուներ տղաների և աղջիկների նախակրթարաններ և մանկապարտեզներ՝ Արամյան-Գայանյան, Ներսեսյան-Սանդուխտյան, Ռուբինյան-Հռիփսիմյան և Մեսրոպյան-Նունյան։ 1909 թվականին բացվեց կենտրոնական երկրորդական վարժարանը՝ տղաների համար, իսկ 1912 թվականին՝ աղջիկների լրացուցիչ դասընթացը։ Գործում էր նաև «Մանուշակ» մանկապարտեզ-նախակրթարանը և բողոքականների «Հայուհեաց» իգական գիշերօթիկ վարժարանը։ Յուրաքանչյուր թաղ ուներ թաղական խորհուրդ։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Ա-ում հայերն ունեին իրենց հասարակական կազմակերպությունները. Կրթասիրաց ընկերությունը, Ընթերցասիրաց միությունը՝ հարուստ գրադարան-ընթերցարանով, Ազգային ժողովատեղիի միությունը։
 
Գործում էին նաև թատերախմբեր, երգչախումբ, կանանց բարեսիրական կազմակերպություններ։ 1910 թվականից լույս էր տեսնում «Երկիր» թերթը, որը 1911 թվականից տպագրվում էր Կ. Պոլսում։ Ադապազարի բարբառի «Ատրուշան» տպարանում, 1912 թվականին տպագրվել է «Բութանիա» շաբաթաթերթը։ 1915 թվականին Ադապազարի հայ բնակչությունը տեղահանվեց և կոտորվեց։ 1918 թվականի զինադադարից հետո շուրջ 4000 հայեր վերադարձան, և հայկական կյանքն սկսեց վերակենդանանալ։ Սակայն 1921 թվականի ամռանը՝ հունական բանակի նահանջի ժամանակ, բոլոր հայերը հեռացան [[Զմյուռնիա]], [[Հունաստան]] և այլ երկրներ։
Տող 83.
{{Թուրքիա-անավարտ}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Թուրքիայի քաղաքներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ադափազար» էջից