«Ալեքսանդրապոլի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 34.
Առավելաբար և ավանդաբար որպես Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրման ամսաթիվ նշվում է 1920 թ. դեկտեմբերի 2-ը: Սա սխալ թվագրում է, քանի որ փաստերն այլ բան են վկայում: Նշյալ սխալը հավանաբար տարածում է գտել, քանի որ թեև պայմանագիրը ստորագրվել է դեկտեմբերի 3-ին, սակայն դրա վրա մնացել է «2 դեկտեմբերի, 1920 թ.» (2 Aralik 1336) թվագրումը:
Ահա թե ինչ են վկայում պայմանագրի ստորագրման անմիջական և ոչ անմիջական մասնակիցները:
Հայկական պատվիրակության ղեկավար Ա.Խատիսյանն իր հուշերում գրում է հետևյալը. ''«Երեկոյեան ժամը 8-ին կայացաւ խաղաղութեան խորհրդաժողովի չորրորդ և վերջին նիստը: (...) Գիշերւայ ժամը 2-ին (դեկ. 2-էն լոյս 3-ը) դաշնագիրը ստորագրւեցաւ երկու պատւիրակութիւններու կողմէն»'': <ref>Խատիսեան Ա. Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը. Աթէնք, 1930, էջ 271: <ref>
Թուրք ազգայնականների ղեկավար, հետագայում Թուրքիայի նախագահ Մուստաֆա Քեմալն իր 1927 թ. հայտնի ճառում, խոսելով Ալեքսանդրապոլի պայմանագրի մասին, ասում է հետևյալը. ''«Խաղաղության բանակցությունները սկսվեցին նոյեմբերի 26-ին և ավարտվեցին դեկտեմբերի 2-ին; այդ գիշերվա ընթացքում պայմանագիրը ստորագրվեց Գյումրիում»: (Peace negotiations began on the 26th November and ended on the 2nd December; during that night the treaty was signed at Gumru.)''<ref>Mustafa Kemal Ataturk. A Speech delivered by Musrafa Kemal Ataturk 1927. Istanbul, 1963, p. 418.<ref>
Բազմաթիվ են այն աղբյուրներն ու ուսումնասիրությունները, որտեղ Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրման ամսաթիվն իրավացիորեն նշված է 1920թ. դեկտեմբերի 3-ը:<ref>McCarthy J. The Ottoman Turks: An Introductory History to 1923. London, 1997, p. 381.; Lenczowski G. Middle East in World Affairs. N.Y., 1952, p. 105.; Jaschke v. G., Pritsch E. Die Tiirkei seit dem Weltkriege, Geschichtskalender 1918-1928, Die Welt des Islams. Bd. 10, p. 42.; Modern Turkey, (by Eliot G. Mears), N.Y., 1924, p. 600.; The New York Times, December 10, 1920, p. 1.<ref> Ժամանակի թերևս ամենաիրազեկ մարդը՝ Կ.Պոլսում Մեծ Բրիտանիայի Գերագույն հանձնակատար Հորես Ռամբոլդը ([https://en.wikipedia.org/wiki/Sir_Horace_Rumbold,_9th_Baronet Horace Rumbold]) արտգործնախարար Ջորջ Քերզոնին ([https://en.wikipedia.org/wiki/George_Curzon,_1st_Marquess_Curzon_of_Kedleston George Curzon]) հղված (16 դեկտեմբերի, 1920 թ.) հետախուզական ամփոփագրում նշում է. ''«Թուրքերի և հայերի միջև խաղաղությունն իրականում Ալեքսանդրապոլում ստորագրվել է դեկտեմբերի 3-ին» (Peace between the Turks and Armenians had actually signed at Alexandropol on the 3rd December.)''<ref>Summary of Intelligence Reports issued by S.I.S. (Constantinople Branch) for week ending December 16, 1920. British Documents on Ataturk (1919-1938). v. 2, April-December 1920, Ankara, 1975, p. 515.<ref>