«Ստեֆանի Թոփալյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, փոխարինվեց: |08| → |8|, |05}} → |5}} oգտվելով ԱՎԲ)
No edit summary
}}
 
'''Ստեֆանի Թոփալյան''' (ծնված [[1987]] [[օգոստոս]]ի 5) հայկական արմատներով երգչուհի, [[երգահան]], դերասանուհի։ Երգել սկսել է տասներեք տարեկանից։ Ստեֆանիի երգերը լայն արձագանք են գտել [[Ճապոնիա|ճապոնական]] «Անիմե» անիմացիոն ֆիլմերում։ Որպես դերասանուհի՝ Ստեֆանին իր առաջին քայլերն է կատարել ‘’Pride’’ ֆիլմում [[2009]] թվականին: Ոգեշնչված լինելով բազմապիսի ժանրերով և արվեստագետներով՝ Ստեֆանին համակրում է [[Մայքլ Ջեքսոն]]ին և Բրիտանական ''[[Queen]]'' ռոք խմբին:
 
==Կենսագրություն==
 
Ստեֆանին ծնվել է [[1987]] թվականի [[օգոստոս]]ի [[5]]-ին [[ԱՄՆ]]-ի [[Կալիֆորնիա|Կալիֆոռնիա նահանգի]] [[Լոս Անջելես]] քաղաքում. նրա հայրը ազգությամբ [[Հայեր|հայ]] է, իսկ մայրը՝ ճապոնուհի: Ստեֆանին երգչուհի է, երգահան և դերասանուհի, ով այժմ բնակվում է [[Տոկիո]]յում: Չնայած Ստեֆանին այժմ բնակվում է [[Ճապոնիա]]յում, նա հավատարիմ է հայկական արմատներին և շատ կապված է իր տատիկի հետ: [[Հայոց Ցեղասպանություն|Հայոց ցեղասպանության]] մասին շատ պատմություններ է լսել՝ հայ ժողովրդի կյանքում պատմական մի իրադարձություն, որը բազմաթիվ ճակատագրեր է փոխել, այդ թվում նաև իր տատիկինն ու պապիկինը: Լսած բազմաթիվ պատմությունները հիմք են հանդիսացել, որ Ստեֆանին հավատարիմ լինի իր հայկական ծագմանն ու եռանդով սովորի իր պատմությունն ու մշակույթը՝ անկախ այն փաստից, որ նա հեռու է հայրենիքից: Նրա ազգությամբ հայ պապիկը՝ Ժան Պիեր Թոփալյանը և տատիկը՝ Գոհարիկ Միքայելյան- Թոփալյանը, [[Լիբանան]]ից տեղափոխվել են [[Միացյալ Նահանգներ]] և հիմնովին հաստատվել Ուիսկոնսին նահանգում<ref>[http://massispost.com/2015/02/eurovision-2015-stephanie-topalian-from-japan-fourth-member-of-genealogy-group/ Eurovision 2015: Stephanie Topalian from Japan Fourth Member of Genealogy Group] {{ref-en}}</ref>: Նրա մոգական տաղանդն ու ձայնային լայն դիապազոնը Ճապոնիայում արդեն հազարավոր սրտեր են գերել: Շնորհված լինելով բնատուր արտիստիզմով՝ նա զգում էր, որ երգն այն երազանքն է, որի շուրջ կծավալի իր ողջ հետագա կյանքը: Ստեֆանին Աոյամա Գակուին համալսարանի իրավագիտության բաժնի շրջանավարտ է: Երգել սկսել է տասներեք տարեկանից: Ստեֆանին իր երգի աուդիո ձայնագրությունն ուղարկել է տարբեր երաժշտական ձայնագրման ստուդիաներ և արձագանք է ստացել ճապոնացի երաժշտական պրոդյուսեր Ջո Ռինոյից, ով աննկարագրելիորեն տպավորվել է նրա կատարումից: Տասնինը տարեկանում Ստեֆանին իր առաջին մեծ քայլերն է կատարել երգի ասպարեզում SME (SONY) ձայնագրման ստուդիայում: Ճապոնական հեղինակավոր երաժշտական ‘’Japan records awards’’ 49-րդ մրցանակաբաշխության ժամանակ ստացել է «Լավագույն նորահայտ արտիստ» մրցանակը և 2007 թվականին երկու ալբոմ է թողարկել։
 
* [http://www.armenianpulse.com/artists/stephanie/ Stephanie- Armenian Pulse Radio & Entertainment]
* [http://www.whitegirlswithasianguys.com/stephanie-topalian-%E3%82%B9%E3%83%86%E3%83%95%E3%82%A1%E3%83%8B%E3%83%BC/ Stephanie Topalian (ステファニー)]
 
{{DEFAULTSORT:Թոփալյան, Ստեֆանի}}
Անանուն մասնակից