«Գոմեշներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Taxobox
| name = Գոմեշ
| image file = Water buffalo bathing.jpg
| image descr =
| image2 file =
| image2_caption =
| regnum = Կենդանիներ
| phylum = [[Կաթնասուններ]]
| classis = [[Երկկճղակավորներ]]
| ordo = [[Սնեղջուրավորներ]]
| latin = '''Bubalus'''
| wikispecies = Bubalus
| commons = Կատեգորիա:Bubalus
| itis =
| ncbi =
}}
 
'''Գոմեշներ''', ({{lang-lat|Bubalus}}) [[ցուլ]]երի հետ կազմում են երկկճղակավորների կարգի սնամեջ եղջյուրավորների ընտանիքի բովինե հատուկ ենթաընտանիքը։ Հայաստանում հայտնի Է [[գոմեշ ասիական]]ի (''Bos bubalus'') ընտանի տեսակը։ Գոյություն ունեն վայրի և ընտանի տեսակներ։ Ունեն խոշոր, ծանր մարմին, կարճ պարանոց, հաստ ու ամուր ոտքեր և մեծ գլուխ։ Պոչը երկար է, ծայրամասում՝ վրձնաձև մազափնջով։ Մազածածկը կարճ է և նոսր, տարիքի հետ աստիճանաբար անհետանում է։
 
== Արտաքին կառուցվածք ==
Մարմինը խոշոր Էէ, կառուցվածքը՝ համաչափ, գլուխը՝ մեծ, ոտքերը՝ հաստ ու ամուր, պարանոցը՝ կարճ, մեջքը՝ ուղիղ, կուրծքը՝ խոր։ Արուների պարանոցի և կրծքավանդակի հատվածում կա մաշկային ծալք՝ «ենթակուրծք»։ Հիմնականում սև են, երբեմն՝ մուգ գորշագույն կամ մոխրագույն, հազվադեպ հանդիպում են ալբինոսներ։ Մազածածկը կարճ Էէ, նոսր։ Տարիքի հետ մազերն աստիճանաբար թափվում են։ Պոչը երկար Էէ, ծայրը՝ վրձնաձև մազափնջով։ Եղջյուրները երկար են, կիսաաղեղնաձև, եռաեզր։ Էգերն ունեն 2 զույգ կաթնապտուկ։
Սնվում են խոտաբույսերով։
 
Հասուն գոմեշի մնդավի միջին բարձրություններում 125-130 (երբեմն՝ մինչև 160-180) սմ Էէ, իրանի երկարությունը՝ 135 սմ, կրծքի փաթը՝ 190 սմ, կենդանի զանգվածը՝ 450500 կգ։ Կաթնատվությունը բարձր չէ. 600-800 (հազվադեպ՝ 1500-2000) կգ։ Կաթի չոր նյութերը կազմում են 1522%, որից կաթնայուղ՝ 7, 1-10, 5%, սպիտակուցներ՝ 3, 8-5, 2%, շաքար՝ 4- 5, 8%, մոխիր՝ 0, 8-0, 9%։ Հղիությունը տևում է 277-315 օր։
 
== Տարածվածությունը Հայաստնում ==
Հայաստանում սահմանափակ քանակությամբ հանդիպում է [[Արարատի մարզ|Արարատ]]ի և [[Արմավիրի մարզ|Արմավիր]]ի մարզերի գյուղացիական որոշ տնտեսություններում։
 
== Արտաքին հղումներ ==
* [https://www.youtube.com/watch?v=EpnERlsfBFc#t=17 Գոմեշը պաշտպանում է իր ձագին առյուծի հարձակումից youtube.com]
 
{{Ընտանի կենդանիներ}}
{{ՀՀՀ}}
{{ՀԲ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գոմեշներ» էջից