«Շուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 32.
Աշխարհում կա շուրջ 500 միլիոն շուն, որոնց 75%-ը թափառող շներն են։ Դրանց հետ կապված խնդիրներն ավելի ընդգծված են զարգացող երկրներում։ Շները հանդիսանում են տարբեր հիվանդությունների կրողներ ու փոխանցողներ։<ref>{{cite web|url=http://www.wspa-international.org/wspaswork/dogs/strayanimals/|title=Թափառող կենդանիներ (անգլ)|publisher=ԿՊՀԸ (WSPA)|accessdate=07.06.12}}</ref> Այժմ կա շների մի քանի հարյուր տեսակ, նրանց միջին չափերը հիմնականում տատանվում են 15-84 սմ միջև, քաշը՝ 1-79 կգ միջև։<ref>{{cite web|url=http://animals.nationalgeographic.com/animals/mammals/domestic-dog.html|publisher=National Geographic|title=Ընտանի շուն (անգլ)|accessdate=07.06.12}}</ref>
 
== Պատմություն ==
Շների նախնիներն առաջացել են [[գայլեր]]ի ցեղից, որի բոլոր տեսակներն էլ կարող էին խաչասերվել՝ սկիզբ տալով շներին։ Սակայն շների անմիջական նախնին համարվում է հենց գորշ գայլը, որը գենետիկ ինֆորմացիայով ավելի մոտ է շանը։ Ընտելացված շների առաջացման տարբեր վայրեր են առաջարկվել հնագիտական հայտնագործություններով, դրանք հերքել կամ լրացրել են միմյանց։ [[Յութա]]յում՝ Վտանգի քարանձավում (Danger Cave) 9000-10 000 տարվա մնացորդների, [[Պերու]]ում և [[Կոլումբիա]]յում մնացորդների հետազոտությունները ցույց են տալիս, որ [[Հյուսիսային Ամերիկա|Հյուսիսային]] և [[Լատինական Ամերիկա|Լատինական]] [[Ամերիկա]]ների շների նախնին ևս գորշ գայլն է [[Եվրասիա]]յում<ref>{{cite paper|url=http://www.sciencemag.org/content/298/5598/1613.full|title=Նոր Աշխարհի շների Հին ԱԱշխարհից ԴՆԹ-ի վկայություն|date=22 նոյեմբերի, 2002|publisher=[http://www.sciencemag.org AAAS Science]}}</ref>։ Այդուամենայնիվ ընդհանրապես շների ծագումն ու ընտելացումը հաստատապես պարզել դժվար է, քանի որ ներկա կենդանիները ֆիլոգենետիկորեն տարբերվում են վերջին 150 տարում։<ref>{{cite web|url=http://www.livescience.com/20480-dog-domestication-mystery.html|title=Ինչու՞ է շների ծագումը դեռ առեղծվածային|author=Վայն Փերրի|date=21 մայիս, 2012}}</ref>
 
=== Ծագումը ===
Գայլերի և մարդկային միմյանց առնչվող առաջին ոսկորներին վերագրում են մինչև 400 000 տարի, [[Գենետիկա|գենետիկ հետազոտությունները]] ցույց են տալիս, որ շունը կարող է առաջացած լինել 135 000 տարի սրանից առաջ։<ref>{{cite paper|publisher=[http://www.sciencemag.org AAAS Science]|url=http://www.sciencemag.org/content/276/5319/1687.full|title=Ընտանի շան բազմազան ու հնագույն ծագումը|date=13 հուլիսի, 1997}}</ref> 2002-ին հրապարակված հետազոտությունն առաջարկում է նաև 40 000 տարի առաջ վարկածը։<ref name=savolaynen>{{cite paper|url=http://www.sciencemag.org/content/298/5598/1610.full|title=Ընտանի շների արևելաասիական ծագման գենետիկ վկայություն|accesdate=09.07.2012|date=22 նոյեմբերի, 2002|publisher=[http://www.sciencemag.org AAAS Science]}}</ref> Հնագիտական աղբյուրներով ամենահին շները եղել են [[Բելգիա]]յում՝ Գոյեի քարանձավում (Goyet)՝ ''31 700 տարի առաջ'',<ref>{{cite paper|url=http://www.sciencedirect.com/science/article/pii/S0305440308002380|title=Բրածո շներ ու գայլեր Բելգիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի պալեոլիթյան վայերից|publisher=Journal of Archaeological Science|date=Փետրվար, 2009|accessdate=09.07.2012}}</ref>, [[Սիբիր]]ում՝ Ռազբոյնիչյա քարանձավում՝ ''33 000 տարի առաջ'',<ref>{{cite paper|url=http://www.plosone.org/article/info%3Adoi%2F10.1371%2Fjournal.pone.0022821|title=33 000 տարեկան առաջին շունը Սիբիրում՝ Ալթայի լեռներում|date=28 հուլիսի, 2011|accessdate=09.07.2012|publisher=Public Library of Science}}</ref> [[Ֆրանսիա]]յում՝ Շովեյի քարայրում (Chauvet)՝ երեխայի ու շնազգիի հետքեր ''26 000 տարի առաջ''։<ref>{{cite web|url=http://www.msnbc.msn.com/id/27240370/ns/technology_and_science-science/t/worlds-first-dog-lived-years-ago-ate-big/|title=Աշխարհում առաջին շունն ապրել է 31.7 հազար տարի առաջ|accessdate=09.07.2012}}</ref>
 
Տող 44.
== Ընդհանուր տեղեկություններ շների մասին ==
Շունը վայրի կենդանիներից առաջինն է, որին մարդն ընտելացրել է դեռևս քարի դարում՝ շուրջ 12 հզ. տարի առաջ։ Ընտելացման և բուծման ընթացքում ստեղծվել է շների ավելի քան 400 ցեղ, որոնք միմյանցից տարբերվում են մարմնի չափերով ու կառուցվածքով, մազածածկով, գույնով ու վարքագծով։ Դրանք բոլորը սերում են 1 նախնուց՝ գայլից։ Այժմ ընտանի շներն ապրում են ամենուրեք, որտեղ մարդիկ կան։ Շներն ունեն լավ զարգացած լսողություն, տեսողություն և հոտառություն։ Լավ վազում և լողում են։ Ծնում են 1–2 (երբեմն՝ 12–18) կույր, խուլ և անատամ ձագեր։ Ապրում են 10–12 (16–17) տարի։ Հիմնական և լրացուցիչ կերերն են միսը, շիլան, [[ոսկոր]]ը, [[ոսկրալյուր]]ը, բանջարեղենը։ Շներին պահում են բներում, ցանացապատ վանդակներում, տներում։ Կան նաև թափառող շներ։ Շներին բուծում են որսորդական տնտեսություններում, հատուկ բուծարաններում։ Շների ժամանակակից ցեղերը միավորվում են ծառայողական, որսորդական և գեղազարդիչ խմբերում։ Ծառայողական շներից են մկանուտ, փորը ներս ընկած արևելաեվրոպական [[հովվաշներ]]ը, փարթամ մազածածկով կոլլիները (շոտլանդական հովվաշները), հսկա, բրդոտ, արջի պես կարճ դնչով կովկասյան հովվաշները, սպիտակ, գանգուր ու երկար մազածածկով հարավռուսական հովվաշները։ Սրանք բոլորը խոշոր, ուժեղ շներ են։ Արևելաեվրոպական հովվաշները հիանալի ծառայողական շներ են, «ծառայում են» պետական սահմանին, քրեական հետախուզությունում և այլ ոլորտներում։ Նրանց հատուկ վարժեցնում են «շների դպրոցում»։ Շոտլանդական, հարավռուսական և կովկասյան հովվաշները ոչխարների հոտերը պաշտպանում են գիշատիչներից։ Արջի նման հաստաթաթ ու բրդոտ, ծանր [[պոչ]]ով սև, հսկա նյուֆաունդլենդները կամ ջրասուզակները կարողանում են լողալ ու սուզվել և փրկել խեղդվողներին։ Պատերազմի ժամանակ շատ են օգնում ականներ որոնող շները. այնտեղ, որտեղ շունը պայթուցիկ նյութի առկայություն է զգում, նստում է։ Շները զինվորական մեկ այլ «մասնագիտություն» էլ ունեն` սանիտարներ են. մարտի դաշտում որոնում, գտնում են վիրավորներին։ Շները նաև ռազմական հրամաններ ու զեկույցներ են տեղ հասցնում. նրանք սողալով առաջ են շարժվում բաց տեղանքով, սլանում գնդակների տարափի տակ և հայտնվում այնտեղ, որտեղ չէր կարող հասնել մարդը։ Ծառայողական շների շարքում կան բրդոտ, շիկակարմիր կամ գորշ բծերով, մեծ ու հանգիստ սպիտակ շներ։ Դրանք սենբեռնարներն են՝ փրկարարները. բուծվել են [[17-րդ դար]]ում Ալպերում` դժվարանցանելի ու վտանգավոր լեռնանցքին մոտիկ համանուն վանքում։ Հյուսիսում լայկաները հիանալի են կատարում եղջերուների հովվի պարտականությունները, շնասահնակով մարդ ու բեռներ փոխադրում։ Ծառայողական շներից են նաև էրդեր-տերիերները, դոբերման-պինչերները, բուլդոգները, դոգերը, բոքսյորները և այլն։ Բազմաթիվ ցեղերի են բաժանվում նաև որսորդական շները։ Իր նախնուն՝ գայլին, շատ նման է որսորդական լայկան։ Շատ գեղեցիկ են քերծեները, որոնք ունեն նեղ ու երկար դունչ, բարեկազմ մարմին և ուժեղ ու երկար ոտքեր (օրինակ՝ Ռուսաստանում բուծված քերծեները)։ Որսին հետապնդելիս նրանք սլանում են քամու պես, և արագավազ ձիեր հեծած որսորդներն անգամ հետ են մնում նրանցից։
 
Սուր դնչիկը վեր ցցած, կարճ ոտքերի վրա փքված տեսքով շորորացող տաքսան գորշուկների ու աղվեսների հիանալի որսորդ է։ Այդ գազանները թաքնվում են խորը, ճյուղավորված բներում, որտեղից նրանց դուրս քշելը խիստ դժվար է։ Սակայն կարճլիկ ու ճկուն տաքսան հեշտությամբ սողոսկում է այդ բներից ներս։ Նման դեպքերում լավ օգնական է նաև կրակոտ, փոքրիկ [[ֆոքստերիեր]]ը։ Որսահալած շները որսը հալածում են որոտաձայն, չընդատվող հաչոցով։ Շունն աղվեսին կամ նապաստակին հալածում-քշում է դեպի որսորդը։ Գեղեցիկ սետտերների և փոքրիկ սպանիելների օգնությամբ որսում են անտառաբնակ և ճահճաբնակ թռչուններ։ Նրանք հեռվից հոտառությամբ զգում են թռչունի ներկայությունը, նրանից մի քանի քայլ հեռու կանգ են առնում և, ծալելով առջևի թաթն ու լարի պես ձգվելով, անշարժանում։ Այդ դիրքը, որով շունը կարծես ցույց է տալիս որսը, կոչվում է «շնակաց»։ Զուր չէ, որ այդ հարթամազ, բծավոր շներին անվանում են փոյնտեր (անգլերեն է, նշանակում է «ցուցիչ»)։ Շների մեծ խումբ են նաև սենյակային գեղազարդիչ շները։ Փոքրիկ, զվարճալի բոլոնկաներին և թոյտերիերներին կարելի է սովորեցնել պարել կամ օղակի միջով ցատկել։ Սենյակային գրեթե բոլոր շները փոքր են, իսկ ամենափոքրը թոյտերիերն է։ Նրա զանգվածը մինչև 3կգ է։ Այս շները շատ հավատարիմ են իրենց տիրոջը, երբեմն անձնուրացաբար նետվում են նրանց պաշտպանելու։
==Աղբյուրներ==
 
== Աղբյուրներ ==
{{reflist}}
 
[[Կատեգորիա:{{Ընտանի կենդանիներ]]}}
 
[[Կատեգորիա:Շներ]]
[[Կատեգորիա:Շնազգիներ]]
[[Կատեգորիա:Ընտանի կենդանիներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շուն» էջից