«Թութակներ (կարգ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 30.
{{լեգենդ2|գույն|Տարածվածություն}}
}}
'''Թութակներ''' ({{lang-lat|Psittaciformes}}), [[թռչուններ]]ի կարգ։
 
== Արտաքին կառուցվածք ==
Ունեն կարճ պարանոց, խոշոր գլուխ, հզոր [[կտուց]]։ Վերնակտուցը շարժական ձևով միացած է ճակատոսկրի հետ։ Լեզուն կարճ է, մկանոտ։ Փետուրները գունավորված են վառ կանաչ, կարմիր, կապույտ գույներով, հազվադեպ սև են կամ մոխրագույն։ Գունային երկձևությունը թույլ է արտահայտված։ Ոտքերն ունեն 4-ական մատներ, ամուր եղունգներ։ Առաջին և չորրորդ մատները ետ են ծալված։ Տարածված են արեադարձերում և մերձարևադարձերում։ Բնորոշ են հիմնականում ծառապատ տարածքներին, սակայն կան նաև բաց տարածություններում ապրողներ։
 
== Բազմացում և զարգացում ==
Բազմացման շրջանից դուրս լինում են երամներով։ Բնադրում են ծառերի փչակներում, ժայռերի ճեղքերում, տերմիտների բներում, երբեմն՝ գետնին։ Դնում են 1-12 (հաճախ 2-5) սպիտակ ձու։ Թխսում է էգը, կամ արուն (18-30 օր)։ Ձագերը ձվից դուրս են գալիս մերկ, անօգնական և կույր։ Երկու ծնողներն էլ մասնակցում են սերնդի խնամքին։
 
== Սննդառություն ==
Թութակները սնվում են պտուղներով, սերմերով, բողբոջներով, երբեմն՝ միջատներով։ Օգտակար են, նպաստում են բույսերի [[Փոշոտում|փոշոտման]]ը և սերմերի տարածմանը։ Որոշ թութակները վնաս են հասցնում այգիներին ու ցանքերին։ Առանձին տեսակներ պահվում են վանդակներում և ընդունակ են որոշ բառեր արտաբերել։
 
{{Ընտանի կենդանիներ}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Թռչուններ]]