«Աղյուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի '''Աղյուս''' շինարարական, ուղղանկյուն զուգահեռանիստի ձևո...»:
 
չ կետադրական
Տող 2.
'''Աղյուս''' [[շինարարություն|շինարարական]], ուղղանկյուն զուգահեռանիստի ձևով կաղապարված արհեստական քար։ ՍՍՀՄ–ում աղյուսի ստանդարտ չափերն են 250 x 120 x 65 մմ³։ Ըստ սկզբնահումքի և պատրաստման եղանակի լինում է թրծած [[կավ]]ային, տրեպելային, թրծած կավա–տրեպելային, [[սիլիկատներ|սիլիկատային]] (կրա-ավազային, կրա-կավային ևն)։ Ամենամեծ տարածումն ունի թրծած կավային և կրա-ավազային աղյուսներ։
 
Կավային աղյուս պատրաստվում է դյուրահալ [[ավազակավ]]երից ու կավերից։ Լինում է սովորական, թեթև (ծակոտկեն, սնամեջ), ճանապարհային և այլ տեսակի։ Սովորական աղյուսի ամրության սահմանը սեղմելիս 50–200 կգ/սմ² է, ջերմահաղորդականության գործակիցը՝ 0,6–0,7 կկւսլ/մ. աստ. ժ, ծավալային կշիռը՝ 1700–1900 կգ/մ³։ Կավային աղյուս արտադրվում է գլխավորապես պլաստիկ կաղապարման և կիսաչոր մամլման եղանակներով։ Առաջին դեպքում կավը բաժնեչափվում, խառնվում է հավելանյութերի հետ և 18–25% խոնավությամբ կաղապարվում աղյուսամամլիչներով։ Աղյուսի չորացումը կատարվում է բնական կամ արհեստական չորանոցներում, իսկ թրծումը՝ օղակային կամ թունելային վառարաններում (900 °C–ից 1000 °C)։ Կիսաչոր մամլման եղանակի դեպքում հում աղյուսի թրծումը կատարվում է առանց նախնական չորացման։ Կավային աղյուս օգտագործվում է պատերի շարվածքի, տաքացման վառարանների, ծխնելույզների և կամարների կառուցման համար։
 
Սիլիկատային աղյուսներ պատրաստում են [[ավազ]]ի (92–95%) և կրի (5–8%) խառնուրդից՝ ջերմային մշակմամբ։ Ամրության սահմանը սեղմելիս՝ 75–200 կգ/սմ², ջերմահաղորդականության գործակիցը՝ 0,70–0,75 կկալ/մ. աստ. ժ, ծավալային կշիռը՝ 1800–1900 կգ/մ³։ Սիլիկատային աղյուս օգտագործվում է նույն նպատակներով, ինչ որ կավայինը, սակայն 250 °C–ից ցածր ջերմաստիճանում և ոչ խոնավ պայմաններում։
 
[[Պատկեր:Passing lion Babylon AO21118.jpg|մինի]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աղյուս» էջից