«Ֆիզմաթ դպրոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, ձևաչափ, փոխարինվեց: : → ։ (13)
չNo edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Դպրոց
|անվանում = Ֆիզմաթ դպրոց
|պատկեր = Phizmath-SchoolFizmatLogo big.jpg
|կարգախոս =
|հիմնադրված = [[1965]]
Տող 15.
|կայք = [http://www.fizmat.am Ֆիզմաթ դպրոցի պաշտոնական կայքը]
|դասարաններ = 7-ից 12-րդ
|պատկեր2 = [[Պատկեր:Phizmath-School.jpg|280px]]
}}
 
Տող 20 ⟶ 21՝
 
== Պատմություն ==
[[Պատկեր:ArtashesShahinyan-k1.jpg|մինի|285px|Արտաշես Շահինյանի կիսանդրին դպրոցի բակում]]
[[Երևանի պետական համալսարան]]ին առընթեր [[Արտաշես Շահինյան]]ի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը հիմնադրվել է [[1965]] թվականին ակադեմիկոս Արտաշես Շահինյանի անմիջական նախաձեռնությամբ։ Դպրոցը, լինելով իր տեսակի մեջ միակը հանրապետությունում, մոտ 50 տարի հավատարիմ է իր առաքելությանը։ Անցած տարիների ընթացքում դպրոցը հանդես է եկել բազմաթիվ նախաձեռնություններով։ [[1994]] թվականին, երբ հայ ժողովուրդը գտնվում էր սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում, երբ [[գիտություն]]ը և [[կրթություն]]ը մղվել էին հետին պլան, [[ԵՊՀ]]-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ գիշերօթիկ միջնակարգ դպրոցը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ. կազմակերպել [[Երևան]]ի [[մաթեմատիկա]]յի և [[ֆիզիկա]]յի [[ուսուցիչ]]ների ամենամյա գիտամեթոդական գիտաժողով։ Այս [[տարի]]ների ընթացքում գիտաժողովը ոչ միայն գոյատևեց, այլև ընդլայնեց իր գործունեությունը՝ աշխատանքներին մասնակից դարձնելով [[մարզ]]երի ուսուցիչների։ Գիտաժողովի աշխատանքները ղեկավարել են հանրապետությունում հայտնի և հարգարժան այնպիսի գիտնական-մանկավարժներ, ինչպիսիք են ակադեմիկոս [[Էդուարդ Ղազարյան]]ը, պրոֆեսոր Հ.Երիցյանը, ֆիզմաթներ Ֆ.Մելիք-Ադամյանը, Ա.Վաղարշակյանը, Օ.Միքայելյանը, [[Էյլեր Յուզբաշյան]]ը և ֆիզմաթ դպրոցի վաստակաշատ մանկավարժ Ռ.Մարտիրոսյանը։ Գիտաժողովի աշխատանքները կազմակերպվել են երկու խմբերում՝ [[մաթեմատիկա]]յի և [[ֆիզիկա]]յի։ Կարդացված մի շարք հետաքրքիր և արժեքավոր զեկուցումներից շատերը տպագրվել են տարբեր գիտամեթոդական պարբերականներում։ Այս դպրոցում գործում են մաթեմատիկայի, ֆիզիկայի և [[ինֆորմատիկա]]յի ամբիոնները։ Դպրոցի փորձառու մասնագետներն են ղեկավարում մեթոդ-միավորումները՝ [[հայոց լեզու]] և [[գրականություն]], [[ռուսաց լեզու]] և [[օտար լեզուն]]եր, [[պատմություն]] և [[աշխարհագրություն]], [[քիմիա]] և [[կենսաբանություն]]։
 
[[Պատկեր:FizmatLogo big.jpg|մինի|Ֆիզմաթ դպրոցի պատկերանիշը]]
== Յուրահատկություններ ==
Դպրոցն ունի հարուստ նյութատեխնիկական բազա։ Այբ կրթական հիմնադրամի կողմից դպրոցում բացվել են [[քիմիա]]յի և [[Բենհուր Փախչանյան]]ի անվան [[ֆիզիկա]]յի ժամանակակից ուսումնական [[լաբորատորիա]]ներ։ [[Ինֆորմատիկա]] առարկայի դասերն ընթանում են 20 համակարգիչներով հագեցած 2 կաբինետներում, որոնք ապահովված են ինտերնետ կապով։ Դպրոց կենտրոնում տեղադրված է [[սենսոր]]ային գրատախտակ, որի հնարավորությունների շնորհիվ տարբեր առարկաներից անցկացվում են [[էլեկտրոն]]ային տարբերակով դասընթացներ։ [[Դպրոց]]ը մեծ ուշադրություն է դարձնում աշակերտների ոչ միայն մտավոր գործունեությունը այլ նաև նրանց հոգևոր և ֆիզիկական առողջության պահպանման խնդիրներին։ [[Թենիս]]ի [[կորտ]]երը, [[բասկետբո]]լի և [[վոլեյբոլ]]ի դաշտն օգնում են իրականացնելու վերոհիշյալ ծրագրերը։ Դպրոցում գործում է նաև հոգեբանական կաբինետը։ Դպրոցն ունի գեղարվեստական և մասնագիտական հարուստ [[գրադարան]], հանրակացարանային մասնաշենք, [[ճաշարան]], հանդիսությունների դահլիճ, որտեղ հաճախ են կազմակերպվում ինտելեկտուալ մրցույթ-[[խաղ]]եր, հաճելի այլ միջոցառումներ, որում իր ավանդն է ներդնում դպրոցի գեղագիտական կենտրոնը։ Տնօրինության, դպրոցի բոլոր ամբիոնների, մեթոդ միավորումների, լաբորատորիաների և կաբինետների, գրադարանի, ինչպես նաև գեղագիտական դաստիարակության կենտրոնի, մանկավարժական ողջ կոլեկտիվի մշտական աշխատանքներն ու ջանքերը նպատակաուղղված են նպաստելու ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։