«Արա Գևորգյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 11.
}}
 
'''Արա Գևորգյան''' (ծնվել է[[1960]], [[ապրիլի 19]], [[1960Երևան]] թ., Երևանում), հայ երաժիշտ է, երգահան և երաժշտական պրոդյուսեր։ ՀՀ վաստակավոր արտիստ ([[2004]] թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչմանը)<ref>[http://www.armeniandiaspora.com/showthread.php?9981-ARKA-News-Agency-09-21-2004 Արա Գևորգյանը արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստ կոչմանը։կոչմանը]</ref>։
 
ՃանաչվածՀՀ ժողովրդական երգչուհի [[Վալյա Սամվելյան]]ի որդին է։ [[1983]] թ. ստեղծել է "Ռալլի" ռոք-խումբը։
 
== Կենսագրություն ==
Արժանացել է մի շարք մրցանակների։
Սովորել է [[Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց]]ում: 1970-1980 թթ. սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում, 1983-1987 թթ.` [[Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ|Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ]]ի կուլտուրայի ֆակուլտետի փողային գործիքների և էստրադային բաժնում: 1987-1989 թթ. նույն ինստիտուտում դասավանդել է դիրիժորություն և հանդիսացել ինստիտուտի երաժշտական խմբի ղեկավարը: 1992-1999 թթ. եղել է [[Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն|Հայաստանի Ազգային հեռուստատեսության]] «3-րդ ալիք» ծրագրի երաժշտական ղեկավարը: 1983 թվականից նվագել է «Ռալլի» նվագախմբում, մասնակցել է մի շարք փառատոների բազմաթիվ երկրներում:
Հայտնի է հայ ժողովրդական երաժշտության ժամանակակից գործիքավորմամբ։
 
2001 թվականին հեղինակային համերգ է ունեցել Հայաստանում` Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի առթիվ: 2005 թվականին, [[Հայոց Մեծ Եղեռն]]ի 90-ամյակի առթիվ, նրա գրած «Ադանա» երգը թարգմանվել և ձայնագրվել է 20 լեզուներով ու հնչել [[Ծիծեռնակաբերդ]]ում` տարբեր երկրներից ժամանած հայտնի երգիչների կատարմամբ: Հետագայում ակցիան շարունակվել է [[ԱՄՆ]]-ի քաղաքներում: 2005 թվականին հիմնադրել է 40 երաժիշտներից բաղկացած ժողովրդական գործիքների նվագախումբ, որը հետագայում դարձել է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ:
== Նշումներ ==
 
<references/>
Գրել է տարբեր ֆիլմերի երաժշտություն` «Քրմուհի», «Խնկարկում», «Յար խուշտա» և այլն, ներկայացումների` «Բարի գալուստ», «Կռունկներ ետ դարձեք» և այլն, աշխարհի տարբեր սպորտային միջոցառումների համար: Ընտրվել է Կանադայի միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ:
 
Ունի խաղալիքների մեծ հավաքածու<ref>[http://avproduction.am/?ln=am&page=person&id=538&name=%D4%B1%D6%80%D5%A1_%D4%B3%D6%87%D5%B8%D6%80%D5%A3%D5%B5%D5%A1%D5%B6 Արա Գևորգյանի կենսագրությունը avproduction.am կայքում]</ref>:
 
== Ձայներիզներ ==
* «Օվկիանոսից այն կողմ», 1995
* «Նոստալջի», 1997
* «Անի», 1999
* «Խոր Վիրապ», 2001
* «Վաղարշապատ», 2009 (ԱՄՆ)
 
== Պարգևներ ==
* ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2002
* ՀՀ վաստակավոր արտիստ, 2004
* «Համերաշխություն» շարժման կողմից ճանաչվել է «Տարվա ամենահամերաշխ մարդ», 2009
* ՌԴ «Միխայիլ Լոմոնոսով» պատվո շքանշան
* Երևանի քաղաքապետի մեդալ
* Մոսկվայում «Կարոտ» փառատոնի մեդալ
* «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալ
* Հայաստանի ազգային օլիպիական կոմիտեի օրհներգի երաժշտությունը հեղինակելու համար` պարգևատրվել է «Հրանտ Շահինյան» ոսկե մեդալով
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{DEFAULTSORT:Գևորգյան, Արա}}