«Ջոն Բոյնթոն Փրիսթլի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական
Տող 1.
'''Ջոն Բոյնթոն Պրիստլի''' ({{lang-en|Priestley}}, ծնվել է [[1894]] թվականին, Բրադֆորդ), [[անգլիա]]ցի գրող։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ([[1914]]-[[1918]] թվականներին) մասնակից։ Պրստլիի [[30]]-ական թվականներին վեպերում պատկերված են բուրժուական հասարակության հակասությունները («Հրեշտակի փողոցը», [[1930]] թվականին, «Նրանք թափառում են քաղաքում», [[1936]] թվականին)։
 
«Խավարում Գրետլիում» ([[1942]] թվականին) վեպն ուղղված է նացիստների հետ համաձայնության ուղիներ Փնտրող անգլիական հետադիմական ուժերի դեմ։ Անգլիայում բյուրոկրատիայի և ունևոր քաղքենիների բարքերն են նկարագրում «Սըր Մայքլ և սըր Ջորջ» ([[1964]] թվականին), «Կերպարներ ստեղծողները» ([[1968]] թվականին), «Լոնդոնյան փակուղի» ([[1969]] թականին) վեպերը։
 
[[Մեծ Բրիտանիա]]յի ժամանակակից կյանքի բազմապլան պատկերն է վերակերտել Պրիստլին իր «Փառատոն Ֆաբրիջում» ([[1951]] թվաանին), «Կախարդներ» ([[1954]] թվականին) վեպերում։ Բեղմնավոր է Պրիստլիի ներդրումը ժամանակակից [[անգլիա]]կան դրամատուրգիայում։ Նրա պիեսներում՝ «Վտանգավոր շրջադարձ» ([[1932]] թվականին), «Ուռիների պուրակ» ([[1933]] թվականին), «[[Դրախտ]]ային անկյուն» ([[1934]] թվականին), «ժամանակը և Քոնվեյների ընտանիքը» ([[1937]] թվականին), «[[Երաժշտություն]] գիշերով» ([[1938]] թվականին), «Տեսուչը եկավ» ([[1947]] թվականին), «Գանձ» (1953 թվականին), «Պարոն Քեթլը և օրիորդ Մունը» ([[1955]] թվականին), «Ապակե վանդակ» ([[1958]] թվականին), կյանքի դրամատիզմի սուր զգացողությունը միահյուսվում է սոցիալական ու բարոյական հարցադրումների հետ։