Content deleted Content added
Տող 63.
::Հարգելի Ջեօ, տեղին եմ համարում Ձեր կողմից արված նկատառումը: Հեռուստատեսային հաղորդումների և ֆիլմերի վարկանիշները չափագրող «Տելեմեդիակոնտրոլ» ընկերությունը, որը գործում է GFK ընկերության արտոնագրով, մինչև 2013թ. պարբերաբար հրապարակում էր հեռուսատահաղորդումների վարկանիշային շաբաթական աղյուսակները tert.am կայքում (http://www.tert.am/am/news/2013/02/13/top-10-channels/703258): 2013-ին այդ հրապարակումները առաջ բերեցին սիրողական և երբեմն չհիմնավորված և անպարկեշտ քննադարություններ, որից հետո այդ ընկերության փաստական ամփոփագրերը չեն հրապարակվում, այլ ուղղակի տրամադրվում են հեռուստատեսությունների ղեկավարներին, գովազդային ընկերություններին, գովազդային գործակալներին և գովազդատուներին: Այդ պատճառով, փաստական տվայալների հղում չեմ տեղադրել: Ես՝ Ձեր խոնարհ ծառան, աշխատում եմ հեռուստատեսությունում և ծանոթ եմ այդ տվյալներին, սակայն վարկանիշը համեմատական տվյալ է, և այն գնահատելու համար պետք է տեսանելի լինի ամբողջական աղյուսակը: Այս հոդվածներում չեմ կարող տեղադրել վարկանիշային ամբողջական աղյուսակները, որովհետև դրանք հրապարակելու իրավունքը հիշյալ ընկերությանն է: Եթե նույնիսկ դրանք հրապարակեմ անտեսելով GFK-ի շահերը, ապա դարձյալ չեմ կարող, որովհետև դրանք շատ մեծ ծավալ ունեն, իսկ մեծ ծավալի հոդվածները հակասում են Վիքիպեդիայի պահանջներին: Եթե Ձեզ բավարարում է այս մեկնաբանությունը, ապա ես կջնջեմ Ձեր կողմից արված պիտակները: հարգանքներով [[Մասնակից:Թաթուլ Մկրտչյան|Թաթուլ Մկրտչյան]] ([[Մասնակցի քննարկում:Թաթուլ Մկրտչյան|քննարկում]]) 07:33, 19 Ապրիլի 2015 (UTC)
:::Հարգելի [[Մասնակից:Թաթուլ Մկրտչյան|Թաթուլ Մկրտչյան]], ես ուրախ եմ, որ Դուք այդ ոլորտում եք աշխատում, բայց փաստը մնում է փաստ, որ [[Վիքիպեդիա:Հինգ սյուներ|Վիքիպեդիայի հիմնարար սյուներից մեկը]] պահանջում է աղբյուրներ, այն էլ առավել ևս նման նախադասությունների համար։ Եթե այդօրինակ տեղեկությունները հասանելի են միայն որոշակի մարմինների, և հասարակ ընթերցողներն ու խմբագիրները հնարավորություն չունեն ստուգելու և ծանոթանալու այդ ինֆորմացիայի հետ, կարծում եմ, որ ավելի լավ է այդպիսի նախադասություններ չլինեն հոդվածներում։ Սակայն եթե ունենք 2013 թվականի վարկանիշային շաբաթական աղյուսակները, կարող ենք հոդվածում նշել, որ 2013 թվականի X շաբաթվա «Տելեմեդիակոնտրոլ» ընկերության հրապարակած վարկանշային շաբաթական աղյուսակների համաձայն՝ X հեռուստաընկերությունը գտնվում է X հորիզոնականում։ Եվ իհարկե հղում տալ Թերթ.ամ-ի հոդվածին։ Կարծում եմ՝ հարցի լուծման ամենախելամիտ տարբերակը սա է։ --[[User:GeoO|Ջեօ]] ([[User talk:GeoO|~]]) 09:04, 19 Ապրիլի 2015 (UTC)
:::::Հարգելի [[User:GeoO|Ջեօ]] ես էլ եմ ուրախ, որ ըմբռնումով եք մոտենում հարցին, սակայն tert.am-ում հրապարակված 2012-2013թթ շաբաթական ամփոփ աղյուսակների պարուանկություն բացակայում է (կարող եք tert.am-ում փնտրել 10 հեռուսաալիքները և կտեսնեք): Այդ պատճառով Ձեր առաջարկած լուծումը թեև ամենախելամիտն է, սակայն իրագործելի չէ: Կարող եմ թարմ տվյալներ տեղադրել՝ օրինակ վաղը կարող եմ այսօրվա վարկանիշը դնել, բայց դա էլ Ձեր հարցի լուծում չէ: Այնպես որ, առաջարկում եմ հանել Ձեր պիտակները: [[Մասնակից:Թաթուլ Մկրտչյան|Թաթուլ Մկրտչյան]] ([[Մասնակցի քննարկում:Թաթուլ Մկրտչյան|քննարկում]]) 09:47, 19 Ապրիլի 2015 (UTC)