Content deleted Content added
Տող 61.
Ողջույն, հարգելի Թաթուլ Մկրտչյան։ [[01 99 (հաղորդաշար)]] հոդվածի Վարկանիշը բաժնի երկու նախադասությունների համար աղբյուր է անհրաժեշտ, այդ իսկ պատճառով պիտակել եմ։ Լավ կլինի, որ հավաստի աղբյուրներ ավելացնեք։ Շնորհակալություն։ --[[User:GeoO|Ջեօ]] ([[User talk:GeoO|~]]) 16:53, 18 Ապրիլի 2015 (UTC)
:[[Վահե Ղազարյան]] հոդվածի Ռեկորդը բաժնի համար էլ։ --[[User:GeoO|Ջեօ]] ([[User talk:GeoO|~]]) 16:56, 18 Ապրիլի 2015 (UTC)
::Հարգելի Ջեօ, տեղին եմ համարում Ձեր կողմից արված նկատառումը: Հեռուստատեսային հաղորդումների և ֆիլմերի վարկանիշները չափագրող «Տելեմեդիակոնտրոլ» ընկերությունը, որը գործում է GFK ընկերության արտոնագրով, մինչև 2013թ. պարբերաբար հրապարակում էր հեռուսատահաղորդումների վարկանիշային շաբաթական աղյուսակները tert.am կայքում (http://www.tert.am/am/news/2013/02/13/top-10-channels/703258): 2013-ին այդ հրապարակումները առաջ բերեցին սիրողական և երբեմն չհիմնավորված և անպարկեշտ քննադարություններ, որից հետո այդ ընկերության փաստական ամփոփագրերը չեն հրապարակվում, այլ ուղղակի տրամադրվում են հեռուստատեսությունների ղեկավարներին, գովազդային ընկերություններին, գովազդային գործակալներին և գովազդատուներին: Այդ պատճառով, փաստական տվայալների հղում չեմ տեղադրել: Ես՝ Ձեր խոնարհ ծառան, աշխատում եմ հեռուստատեսությունում և ծանոթ եմ այդ տվյալներին, սակայն վարկանիշը համեմատական տվյալ է, և այն գնահատելու համար պետք է տեսանելի լինի ամբողջական աղյուսակը: Այս հոդվածներում չեմ կարող տեղադրել վարկանիշային ամբողջական աղյուսակները, որովհետև դրանք հրապարակելու իրավունքը հիշյալ ընկերությանն է: Եթե նույնիսկ դրանք հրապարակեմ անտեսելով GFK-ի շահերը, ապա դարձյալ չեմ կարող, որովհետև դրանք շատ մեծ ծավալ ունեն, իսկ մեծ ծավալի հոդվածները հակասում են Վիքիպեդիայի պահանջներին: Եթե Ձեզ բավարարում է այս մեկնաբանությունը, ապա ես կջնջեմ Ձեր կողմից արված պիտակները: հարգանքներով [[Մասնակից:Թաթուլ Մկրտչյան|Թաթուլ Մկրտչյան]] ([[Մասնակցի քննարկում:Թաթուլ Մկրտչյան|քննարկում]]) 07:33, 19 Ապրիլի 2015 (UTC)