«Հերոն Ալեքսանդրիացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Հետ է շրջվում 3013973 խմբագրումը, որի հեղինակն է՝ 141.136.81.2 (քննարկում) մասնակիցը
չ կետադրական
Տող 1.
[[Պատկեր:Heron.jpeg|thumb]]
'''Հերոն Ալեքսանդրիացի''' ({{lang-el2|Ήρων ο Αλεξανδρεύς}}, մոտ մ.թ. 10–70 թթ), հույն [[ճարտարագետ]], մաթեմատիկոս և [[գիտնական]]։ Հերոնը համարվում է մարդկության պատմության մեջ հայտնի մեծագույն ճարտարագետներից մեկը։ Հնարել է ինքնաշարժ դռներ, շարժումն ավտոմատ եղանակով տարածության վրա հաղորդելու համակարգեր, որոնք օգտագործվում էին տիկնիկային թատրոններում, շոգետուրբին, ինքնաշարժ բեմազարդանկարներ, ճանապարհների երկարության չափման սարք և այլն։ Առաջինը սկսեց ստեղծել ծրագրավորվող սարքեր։
 
Զբաղվել է երկրաչափությամբ, մեխանիկայով, հիդրոստատիկայով, օպտիկայով։ Հնարել է մի սարք, որը հայտնի է «Հերոնի գոլորշագունդ» անունով։
 
== Հերոնի գոլորշագունդ ==
[[Պատկեր:Aeolipile_illustrationAeolipile illustration.png|thumb|Հերոնի գոլորշագունդ]]
Բաղկացած էր կրակի վրա տաքացվող, ջրով լի ու կափարիչով ծածկված կաթսայից, որի մեջ մտցված էր խողովակ։ Գոլորշու շիթը կաթսայից հասնում էր դատարկ գնդին, իսկ հետո ելնում երկու խղովակներով, որոնք ունեին տարբեր կողմերի վրա կորացած ծայրեր։ Խողովակները գտնվում էին հակադիր կիսագնդերի վրա։ Գոլորշին կոր խողովակներից դուրս գալով կիսագնդերը հրում էր հակադիր ուղղությամբ ու շարժման մեջ դնում գունդը, որն սկսում էր արագ պտտվել։ Այսպիսով, այստեղ Հերոնը կիրառեց մի սկզբունք, որի վրա է հիմնված շոգետուրբինների կառուցվածքը։