296 792
edits
No edit summary |
չ (կետադրական) |
||
| Վիքիպահեստ =
}}
'''Ջորջ Էլթոն Մեյո''' (George Elton Mayo, [[1880]]—[[1949]]), ամերիկյան հոգեբան<ref>http://adb.anu.edu.au/biography/mayo-george-elton-7541</ref><ref>http://www.britannica.com/EBchecked/topic/371017/Elton-Mayo</ref><ref>http://www.samemory.sa.gov.au/site/page.cfm?u=437&c=3767</ref> և սոցիոլոգ, կազմակերպական վարկածի և արտադրական կազմակերպություններում կառավարման հետազոտող, ամերիկյան արդյունաբերական սոցիոլոգիայի և «Մարդկային հարաբերությունների» տեսության հիմնադիրներից մեկը։ Ղեկավարել է մի շարք հետազոտական ծրագրեր և փորձեր, այդ թվում՝ Հոթորնյան։ Հիմնել է «մարդկային հարաբերությունների համար» մղվող շարժումը և հանդիսանում է մարդկային հարաբերությունների դպրոցի հիմնադիրներից մեկը։
== Կենսագրություն ==
Էլթոն Մեյոն ծնվել է [[1880 թվական]]ի [[դեկտեմբերի 26]]–ին Ադելաիդայում (Հարավային Ավստրալիա) և հարգված գաղութարարների ընտանիքի երկրորդ երեխան է եղել։ Սպասվում էր, որ նա կգնա իր պապի հետքերով և կընտրի բժշկի մասնագիտությունը։ Բայց ինքը համալսարանում լավ կողմերը ցույց չէր տալիս և ուղարկվեց [[Մեծ Բրիտանիա]]։ Այնտեղ՝ [[Շոտլանդիա]]յում, նա շարունակում էր բժշկություն և հոգեախտաբանություն ուսումնասիրել։ Նրա հայացքների ձևավորման վրա մեծ ազդեցություն են թողել Դյուրկհեյմի և [[Զիգմունդ Ֆրոյդ|Ֆրոյդ]]ի գաղափարները։ Հետո Մեյոն վերադարձել է [[Ավստրալիա]], որպեսզի աշխատի Ադելաիդայում։ Արդեն այդ ժամանակ նա նյութեր էր հրապարակում, որոնք նվիրված էին կառավարաբանությանը, բայց այդտեղ նրա կառավարչական հայացքները տարածված չէին։ Մեյոն վերականգնեց իր ուսումը համալսարանում և մասնագիտացավ էթիկայի և տրամաբանության ուսումնասիրության մեջ։ Բացի այդ՝ նրան անվանեցին փիլիսոփա սըր Ուիլյամ Միթչելի լավագույն ուսանողը<ref name="adb.anu.edu.au">{{cite web|last=Bourke |first=Helen |url=http://adb.anu.edu.au/biography/mayo-george-elton-7541 |title="Mayo, George Elton (1880–1949)" by Helen Bourke |publisher=Adb.anu.edu.au |date= |accessdate=20 February 2014}}</ref>։
Էլթոն Մեյոյի ակադեմիական կարիերան [[Ավստրալիա]]յում հաջողված էր։ 1911—1921 թվականներին Մեյոն տրամաբանություն, հոգեբանություն և էթիկա էր դասավանդում, իսկ հետո՝ փիլիսոփայություն և հոգեբանություն Քվիսլենդի համալսարանում (Բրիսբեյն, [[Ավստրալիա]])։ Շուտով նա տեղափոխվել է [[Մեծ Բրիտանիա]], բայց բանավոր համաձայնությամբ՝ մնացել է [[ԱՄՆ]]–ում, որտեղ աշխատել է մի շարք ծրագրերի վրա։ Երբ նրա համալսարանը հրաժարվեց նորացնել ճամփորդությունը, նա մնաց ԱՄՆ–ում, սակայն արդեն առանց որևէ միջոցի։ Այդ ժամանակ վեց ամսվա ընթացքում նա ֆինանսական աջակցություն էր ստանում Ջոն Ռոքֆելերից, իսկ [[1923 թվական]]ին ընդունվեց Փենսիլվանիայի Ֆինանսների և առևտրի համալսարան։ [[1926 թվական]]ին Մեյոն ստացավ պրոֆեսորի պաշտոն և դարձավ [[Հարվարդի համալսարան]]ի արտադրական հետազոտությունների բաժանմունքի ղեկավար։ Նշանակալի ներդրում է ունեցել արդյունաբերական սոցիոլոգիայի զարգացման մեջ, ինչպես նաև Հոթորնի համալսարանի սոցիոլոգիական հետազոտությունների զարգացման մեջ։ Մեյոն փորձարկումներ է կատարել «Ուեսթեռն Էլեկտրիկ» ընկերության Հոթորնի փորձարկումներում։ Ուսումնասիրելով տարբեր գործոնների ազդեցությունը (աշխատանքի կազմակերպում և պայմաններ, աշխատավարձ, միջանձնային հարաբերություններ, ղեկավարման ոճ և այլն) արդյունաբերական ընկերությունում աշխատանքի արտադրողականության մեծացման վրա՝ Մեյոն ցույց է տվել մարդկային և խմբային գործոնի հատուկ դերը։ Էմպիրիկ տվյալների ընդհանրացումը բերեց [[մենեջմենթ]]ի սոցիալական փիլիսոփայության ստեղծմանը։ [[1947 թվական]]ին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա որտեղ շարունակել է գիտական գործունեությունը։ Էլթոն Մեյոն մահացել է [[1949 թվական]]ի սեպտեմբերի 1–ին Գիլդֆորդում (Մեծ Բրիտանիա)։
{{ծանցանկ}}
[[Կատեգորիա:Ամերիկացի սոցիոլոգներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի հոգեբաններ]]
|