«Գավառ (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական
Տող 70.
Մարզի տարածքի առավելագույն բարձրությունը 3598 մ է ([[Աժդահակ (լեռնագագաթ)|Աժդահակ լեռ]]);
 
[[1995 թվական]]ի վարչատարածքային նոր բաժանումից հետո ունի մարզկենտրոնի կարգավիճակ։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Նոր Բայազետ գավառի մեջ՝ դառնալով նրա կենտրոնը։ Հնում ունեցել է Բայազեդ Նոր, Բայեզեթ Նոր, '''Գավառ''', Նոր Բայազետ, Նոր Պայազիտ, Քյավառ, Կամո անվանումները։ Քաղաքի կարգավիճակ ունի [[1850 թվական]]ից։ [[1959 թվական]]ին վերանվանվել է Կամո, իսկ [[1991 թվական]]ին ստացել է Գավառ անվանումը։ Նախկինում բնակավայրի Գավառ անվանումը, տեղացիների կողմից աղավաղվելով, դարձել է Քյավառ։ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբին Նոր Բայազետը եղել է բավական աշխույժ առևտրի կենտրոն, այստեղ պարբերաբար կազմակերպվել են կիրակնօրյա շուկաներ, որտեղ վաճառվել են խոշոր և մանր եղջերավոր անասուններ, գյուղատնտեսական մթերքներ, ինչպես նաև իշխան ձուկ, որի որսի մենաշնորհը պատկանում էր բայազետցիներին։ Նոր Բայազետում գործել են 10-ից ավելի արհեստներ։ Գավառը տեղադրված է Սևանա լճի ափից 7-8 կմ հեռավորության վրա, Գավառագետի ընդարձակ հարթավայրում ծովի մակարդակից 1965 մ բարձրության վրա։ Շրջակայքում Գավառագետն առաջացրել է ճահիճներ։ Կլիման բարեխառն լեռնային է՝ խստաշունչ ձմեռներով և տաք ամառներով։ Հունվարի միջին ջերմաստիճանը -8 °C-9 °C, հուլիսին՝ 17 °C-18 °C։ Տարեկան թափվում են 450 մմ տեղումներ։ Ունի հանքային բուժիչ աղբյուրներ։ Շրջակայքում կան բազալտի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն։
Քաղաքի շրջակայքում հայտնաբերված հնություններից պարզվել է, որ Գավառը բնակավայր է եղել շատ վաղ ժամանակներից։ Այստեղ կան դեռևս ուրարտական շրջանի հնությունների մնացորդներ, որոնցից առավել հիշատակության է արժանի բերդը, որը պահպանվում է մինչ օրս։ Միջին դարերում այստեղ գտնվել է Գավառի ավանը, որը եղել է [[Դվին]] մայրաքաղաքից դեպի Պարտավ տանող քարավանային ճանապարհի կայանատեղիներից։ [[Շահ Աբաս]]ի արշավանքներից հետո բնակավայրն ամայացել է և կրկին վերաբնակեցվել է Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից գաղթած բնակիչների կողմից և ստացել է Նոր Բայազետ անվանումը։ Գավառը [[1831 թվական]]ին ունեցել է 1346, 1897 թ.-ին՝ 8486, 1926 թ.-ին՝ 8447, 1939թ.-ին՝ 8277, 1959թ.-ին՝ 8751, 1974թ.-ին՝ 21382 բնակիչ՝ գերազանցապես հայեր։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2001 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 26,3 հզ բնակիչ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք՝ 53%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 25%, աշխատունակներ՝ 60%, հետաշխատունակներ՝ 15%։ Քաղաքն ունի մոտ մեկ տասնյակ հանրակրթական դպրոցներ, երաժշտական դպրոց, մշակույթի տներ, գավառագիտական թանգարան, [[Գավառի պետական համալսարան]], մարզադպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոց և պոլիկլինիկա։ Կլիմայական բարենպաստ պայմանները, խմելու սառնորակ ջուրը և լճի մոտիկությունը Գավառի համար դարձել են նախադրյալներ՝ քաղաքում առողջարանային տնտեսություն ստեղծման և զարգացման համար։ Քաղաքն ունի զարգացած տնտեսություն, որի մասնագիտացման ուղղությունն արդյունաբերությունն է։ Այստեղ զարգացած են էլեկտրատեխնիկական, սարքաշինական, սննդի և թեթև արդյունաբերության, հանքային ջրերի, մսի և մսամթերքի, պանրի, գորգագործական և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ճյուղերը։ Ունի կաբելի գործարան։ Զարգացած է գյուղատնտեսությունը։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը՝ 3787 հա և խոտհարքերը՝ 2868 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 912 և 6438 հեկտար։ Քաղաքի գյուղատնտեսության ճյուղերից են դաշտավարությունը, բանջարաբուծությունը, ծխախոտագործությունը և պտղաբուծությունը։ Մշակում են կարտոֆիլ ու կերային կուլտուրաներ։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ ու թռչնաբուծությամբ։ Գավառն ունի ձկնաբուծարան, որտեղ բուծում են իշխան, ապա մանր ձկնիկներին բաց թողնում [[Սևանա լիճ]]։ Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է դպրոցի և դպրոցական գույքի վերանորոգումը, ոռոգման և խմելու ջրի ջրագծերի, ներքաղաքային ճանապարհների վերանորոգումը և փողոցների գիշերային լուսավորության հարցը։ Առաջնային է համարվում նաև մշակութային կոթողների վերանորոգումը։
 
== Պատմություն ==
Գավառը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Քաղաքի մեջ ցցված քարաժայռի գլխին եղել է նախաուրարտական բերդ-շեն, որը գրավել է ուրարտական [[Ռուսա Ա|Ռուսա թագավորը]] և նոր կառուցումներ կատարել։ Այդ մասին գրված սեպագիր արձանագրությունը այստեղ գտնվել է 1927 թվականին։ Միջին դարերում այս բնակավայրը կոչվել է Գավառ, որի Քյավառ ժողովրդական անվանումը կենդանի է և այժմ։ Գավառ անվան ամենահին հիշատակությունը պահպանված է «Դարի գլուխ» կոչվող գերեզմանատան միջի խաչքարի արձանագրության մեջ, որը թվագրված է 1374 թվականով։ Բնակավայրը քաղաք է դառնում Հին Բայազետից եկած գաղթականների վերաբնակվելուց հետո՝ 1830 թվականին, որոնք և ի հիշատակ իրենց նախկին բնակավայրի՝ կոչում են Նոր Բայազետ։ Գավառի բնակլիմայական պայմանները, օգտակար հանածոները, բուսական և կենդանական աշխարհը, ձկնատնտեսությունը, նրանց զարգացման հեռանկարները և ինչ հարցեր են ձկնային տնտեսության հետ կապված Գեղարքունիքի մարզը յուրահատուկ է իր առողջարար կլիմայով, լճափնյա հնագույն հուշարձաններով ու մշակույթի օջախներով, բուսական և կենդանական աշխարհի առանձնահատկություններով, բնական միջավայրի գեղեցկությամբ։ Այլ կերպ ասած՝ դարեր շարունակ Գեղարքունիքի մարզն ապրում է իր բնական հավասարակշռված էկոլոգիական օրենքներով։ Մարդիկ ներդաշնակ էին բնության հետ՝ որպես միասնական մի օրգանիզմ։ Անվիճելի է նաև, որ Սևանի ջրային և էներգետիկ ռեսուրսների օգտագործումով հանրապետությունը որոշակի վերելք ապրեց կյանքի բոլոր բնագավառներում։ Սակայն այդ ամենը ձեռք բերվեց ջրի դարավոր պաշարների անխնա օգտագործման, լճի մակերեսի կրճատման հաշվին։ Սոցիալ-տնտեսական զարգացմանը զուգընթաց, բազմապատկվեցին շրջակա միջավայրի մաքրությանը սպառնացող գործոնները, մեծ վնաս հասցվեց Սևանի էկոլոգիական համակարգին, խախտվեցին բնական օրինաչափությունները։ Գոգավորության հյուսային մասով ձգվում է [[Արեգունի լեռնաշղթա|Արեգունու]], հյուսիս-արևելյան մասով [[Սևանի լեռնաշղթա]]ները, իսկ արևելյան մասով [[Արևելյան Սևանի լեռնաշղթա]]ն, որը օղակ է [[Սևանի լեռնաշղթա|Սևանի]] ու [[Վարդենիսի լեռնաշղթա]]ների միջև։ Եթե Արեգունու և Սևանի լեռնաշղթաների Գեղարքունիքի մարզի սահմաններում գտնվող լանջերը զառիթափ են ու կտրտված, ապա [[Գեղամա լեռնաշղթա|Գեղամա]] և Վարդենիսի լեռնաշղթաների դեպի Սևանա լիճ նայող լանջերը համեմատաբար մեղմաթեք են, որտեղ այդ լեռների բազմաթիվ հրաբխային կոներից դուրս ժայթքած լավան հրաբխային լեռնալանջերից բացի առաջացրել է նաև սարավանդներ, քարակարկառներ։ Մարզի հենց այս հատվածներում էլ՝ [[Գեղամա լեռնաշղթա|Գեղամա]] և Վարդենիսի լեռնաշղթաների ու Սևանա լճի միջև գտնվող վայրերում զգալի հարթ տարածություններ կան, որոնք շատ հարմար են հողագործության համար։ Դրանք հատկապես [[Մասրիկ (գետ)|Մասրիկ]], [[Արգիճի (գետ)|Արգիճի]] գետերի ու Գավառագետի հովիտներն են։ Դրանցից համեմատաբար ընդարձակը [[Մասրիկի դաշտ]]ն է։ Այդ հարթ տարածությունները ծովի մակերևույթից ունեն 1900 - 2200 մ բարձրություն։ Գեղարքունիքի մարզը բնութագրվում է շատ առատ արևափայլով, որի տարեկան միջին տևողությունը հասնում է ավելի քան 2700-2800 ժամ/տարի, հուլիսյան միջին ջերմաստիճանը 13-14 °C է, մաքսիմումը 25-30 °C, հունվարյանը´ -7-8 °C, մինիմումը -38 °C։ Ընդհանուր առմամբ կլիման ամռանը չափավոր է, իսկ ձմռանը՝ չափավոր ցուրտ։ Բնութագրվում է ամենամյա և հաստատուն ձյունածածկույթով։ Մինչև լճի մակարդակի իջնելը, այն հազվադեպ էր սառցակալվում, այժմ ամեն տարի սառցակալվում է։ Տեղումների միջին տարեկան քանակը բարձրադիր մասերում (լեռներում) կազմում է ավելի քան 800 մմ, իսկ լճի վրա ու շրջակա հարթ տարածություններում ավելի քան 400 մմ։ Գեղարքունիքի մարզի կլիմայի, ինչպես նաև լանդշաֆտները ձևավորման վրա ազդող հիմնական գործոնը հենց բուն գոգավորությունն է և առանձնապես նրա հիմքում գտնվող ջրային զանգվածը, որը բարերար ազդեցություն է ունենում շրջակա տարածքի թե կլիմայի և թե նրանից բխող այլ տարբերությունների վրա։ Սևանա լճի բարերար ազդեցությունը հատկապես ցայտուն զգացվում է ձմռան ընթացքում, երբ այստեղ նվազագույն ջերմաստիճանը միևնույն բարձրության վրա գտնվող Աշոցքի գոգովորության հետ համեմատած ավելի նպաստավոր է կենդանի օրգանիզմի բնականոն զագացման համար։
Մարզի կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռը ցրտաշունչ է ձևավորվում է հաստատուն ձնածածկույթ։ Ամառը տաք է, գերիշխում են քիչ ամպամած եղանակները։ Գեղարքունիքի մարզում մթնոլորտային տեղումները շատ չեն։ Լճի վրա և առափնյա գոտում այն 400-450 մմ է, իսկ բարձրալեռնային գոտում մինչև 1000 մմ։ Սևանա լճի հարավային և արևմտյան առափնյա հարթ տարածությունները բնութագրվում են լեռնատափաստանային բերրի սևահողերով, իսկ համեմատաբար բարձրադիր մասերը՝ լեռնամարգագետնային հողերով։ Բուսատեսակների մեջ գերակշռում են լեռնատափաստանային, ենթալպյան և ալպյան բուսատեսակները։ Վերջիններս հատկապես տարածված են Գեղամա, Վարդենիսի ու մյուս լեռնաշղթաների լեռնալանջային, բարձր լեռնային մասերում, որոնք էլ հանդիսանում են ամառային արոտավայրեր ու խոտհարքեր։
Շատ քիչ է անտառային բուսականությունը, կաղնու, գիհու և որոշ այլ ծառատեսակների նոսր, թփուտային պուրակներ կան հյուսիս-արևելյան լեռնալանջերին, իսկ լճի մակարդակի իջեցման հետևանքով առաջացած տարածքներում աճեցվել են արհեստական անտառաշերտեր։