«Հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
կետադրական
չ (կետադրական)
 
<poem>1․ Ամբողջական անցում մի սահմանադրությունից մյուսին,
2․ Գոյություն ունեցող սահմանադրության բարեփոխում<ref> Aristotle, The Politics V,http://classics.mit.edu/Aristotle/politics.5.five.html accessed 2013/4/24</ref></poem>
 
Հեղափոխություններ տեղի են ունեցել բազմաթիվ անգամներ մարդկության պատմության ընթացքում եւ տարբերվում են իրարից իրագործման մեթոդներով, տևողությամբ եւ առաջ տանող [[Գաղափարախոսություն|գաղափարախոսությամբ]]։ Դրանց արդյունքները ներառում են գլոբալ փոփոխություններ մշակույթում, տնտեսությունում եւ սոցիալ-քաղաքական կառուցվածքներում։
 
Կաճառականները վիճարկում են հեղփոխություն եզրույթի ներառունության սահմանները՝ դասակարգելով, թե ինչն է հեղափոխություն, եւ ինչը՝ ոչ։ Հեղափոխությունների վաղ ուսումնասիրությունները դիտարկում էին [[Եվրոպայի պատմություն]]ը [[Հոգեբանություն|հոգեբանության]] տեսանկյունից, սակայն առավել նորարար մոտեցումները ներառում են մի շարք հասարակական գիտություններ, ինչպիսիք են [[սոցիոլոգիա]]ն եւ [[քաղաքագիտություն]]ը։ Գիտնականների մի քանի սերունդներ բերել են հեղափոխության տարբեր բացատրություններ եւ ուսումնասիրել են այն տարբեր տեսանկյուններից, որի վրա էլ մեծամասամբ հիմնված է հասկացության ամբողջական ընկալումը։
Գոյություն ունեն հեղափոխությունների տարբեր դասակարգումներ հասարակական գիտություններում եւ գրականության մեջ։ Այսպես, դասական սքոլաստ Ալեքսիս դը Տոքվիլլը տարբերակում է քաղաքական հեղափոխությունները, բիրտ եւ ինքնաբուխ հեղափոխություններ, որոնք փոխում են քաղաքական վիճակը, սակայն չեն փոխակերպում մի ամբողջ հասարակություն եւ դանդաղ եւ տեւական հեղափոխությունները, որոնք կերպափոխում են մի ամբողջ հասարակությունը, սակայն որոնք տեւում են մի քանի սերունդ (օրինակ՝ կրոնական հեղափոությունները)։ Մարքսիստական դասակարգումներից մեկի համաձայն՝ հեղափոխությունները լինում են նախակապիտալիստական, վաղ բուժուական, բուրժուական, բուրժուա-դեմոկրատական, վաղ պրոլետարական եւ սոցիալիստական։<ref>(Polish) J. Topolski, "Rewolucje w dziejach nowożytnych i najnowszych (xvii-xx wiek)," Kwartalnik Historyczny, LXXXIII, 1976, 251-67</ref>
 
Կաճառական եւ հեղափոխությունների ժամանակակից ուսումնասիրող Չարլզ Թիլլին տարբերակում է հեղաշրջումը, ուժի վերից վար տեղափոխումը, քաղաքացիական պատերազմը, հեղափոխությունը եւ մեծ հեղափոխությունը(հեղափոխություն, որը փոփոխում է ինչպես քաղաքական, այնպես եւ սոցիալ-տնտեսական կարգը եւ քաղաքակրթական կացութաձեւը, ինչպես 1789 թվականի [[Ֆրանսիական հեղափոխություն|Ֆրանսիական հեղափոխությունը]]ը կամ [[Իրանի Իսլամական հեղափոխություն|Իրանի Իսլամական հեղափոխությունը]]ը)<ref>Bernard Lewis, "Iran in History", Moshe Dayan Center, Tel Aviv University</ref>
 
== Ծանոթագրություններ ==
274 658

edits