«Ջրամբար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ջրամբար''', արհեստականորեն ստեղծված ջրածավալ, ծառայում է ժողովրդական տնտեսության կարիքների համ...»:
 
Տող 1.
'''Ջրամբար''', արհեստականորեն ստեղծված ջրածավալ, ծառայում է ժողովրդական տնտեսության կարիքների համար օգտագործվող ջուրը կուտակելու և պահելու համար։ Ջրամբարը գոյանում է գետի վրա դիմհարային պատվարներ կառուցելով։ Բոլոր Ջրամբարներիջրամբարների համար բնորոշ են․ պատվարի ուղղությամբ խորությունների աճը, դանդաղ ջրափոխանակությունն ու հոսանքի արագությունը և հիդրոլոգիական ռեժիմի այլ առանձնահատկություններ։ Ջրամբարները՝ ջրային ռեսուրսների բազմակողմանի օգտագործման հիմքն են։ Տարբերում են օրական, շաբաթական, սեզոնային և տարեկան կարգավորման Ջրամբարներ։ջրամբարներ։ Ըստ եզրաձևի, ջրափոխանակության [[Ինտենսիվություն|ինտենսիվության]], հետնաբար և հիդրոլոգիական ռեժիմի, Ջրամբարներըջրամբարները լինում են լճային և գետային։ Ջրամբարներում տարբերում են․ նորմալ դիմհարային մակարդակ (ՆԴՄ)՝ ամենաբարձր դիմհարային մակարդակ, որը պատվարը կարող է պահպանել երկար ժամանակ, բարձրացված դիմհարային մակարդակ (ԲԴՄ)՝ ամենաբարձր դիմհարային մակարդակ, որը կարելի է պահպանել կարճ ժամանակ (վարարումը բաց թողնելու ժամանակամիջոցում), մեռյալ ծավալի մակարդակ (ՄԾՄ)՝ նորմալ շահագործման պայմաններում թույլատրելի նվազագույն մակարդակ։ Ջրամբարի բնութագրական մակարդակները և ծավալները [[ԽՍՀՄ]]-ում շահագործվում և նախապատրաստական փուլում են գտնվում մոտ 1000 Ջրամբար։ջրամբար։ Արտասահմանում ամենամեծ թվով Ջրամբարներ կան [[ԱՄՆ]]-ում, [[Հնդկաստան]]ում, [[Բրազիլիա]]յում, [[Իսպանիա]]յում, [[Մեքսիկա]]յում, [[Կանադա]]յում և այլն։ [[ՀՍՍՀ]]-ի տարածքում գործում են մի շարք Ջրամբարներջրամբարներ ([[Ապարանի ջրամբար]], [[Կեչուտի ջրամբար]], [[Մանթաշի ջրամբար]] և այլն), որոնք, հիմնականում, ծառայում են [[Ոռոգումոռոգում|ոռոգման]] և էներգետիկական նպատակների համար։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Ջրամբարներ]]
[[Կատեգորիա:Հիդրոլոգիա]]
[[Կատեգորիա:Հիդրոտեխնիկա]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ջրամբար» էջից