«Խազարական խաքանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Исправлена опечатка
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում
Տող 7.
Խազարական խաքանության կազմի մեջ մտած հոների առաջնորդը 680-ական թթ. դիմեց հայոց և աղվանից հոգևորականներին՝ քրիստոնեություն ընդունելու համար։ Աղվանից իշխան Վարազ-Տրդատը խազարական խաքանությունն ուղարկեց Իսրայել եպիսկոպոսին, որը քրիստոնյա դարձրեց հոների իշխաններին։ Հետագայում, [[VIII դար]]ի վերջին, ֆեոդալական հարաբերությունների զարգացման պայմաններում, խազարական խաքանության վերնախավն ընդունեց եբրայական կրոնը։
 
Խազարական խաքանության զորաջոկատները բազմիցս ներխուժել են [[Հայաստան]], [[Վիրք]] և [[Աղվանք]]։ [[685]] թվականին խազարների դեմ մղած մարտում զոհվեցին [[Հայաստան]]ի կառավարիչ [[Գրիգոր Ա Մամիկոնյան]]ը և ուրիշ նախարարներ։ [[735]] թվականին Մրվան խալիֆան մոտ 150 000 զորքով (որի կազմում էր նաև հայոց զորամասը՝ [[Աշոտ Գ Բագրատունի|Աշոտ Բագրատունու]] գլխավորությամբ) ներխուժեց խազարական խաքանության սահմանները և պարտության մատնեց խաքանին։ Հետագայում խազարական խաքանության զորքերը դարձյալ թափանցեցին ([[762]], [[764]], [[765]]) [[Հայաստան]], [[Վիրք]], [[Աղվանք]]։ [[785]] թվականին խազարների դեմ անհավասար մարտում ընկան նախարար [[Ներսես Կամսարական]]ը և ուրիշներ։ Ներքին երկպառակություններից, հպատակ ցեղերի ու ժողովուրդների պայքարից, ինչպես նաև մերձսևծովյան քոչվոր ցեղերի հարձակումներից թուլացած խազարական խաքանությունը [[964]] կամ [[965]] թվականին ջախջախվեց Ռուսիայի իշխան ԱվյատոսլավիցՍվյատոսլավից և [[X դար]]ի վերջին վերացավ պատմաբեմից։
 
== Գրականություն ==